PornHub․ Հայերի սիրելի էրոտիկ ժանրը փոխվել է. Լուսանկար
Դիտել նաև
18+ տեսանյութերի ամենամեծ կայքը ամփոփել է 2019 թվականը։
2019 թվականին Pornhub այցելել են 42 միլիարդ անգամ, այսինքն՝ մոտավորապես օրական 115 միլիոն անգամ։ Ընդհանուր տրաֆիկը կազմել է 6597 պետաբայթ տվյալներ։ Որոնման հարթակում փնտրել են 39 միլիարդ անգամ։ Կայքում մեկ տարվա ընթացքում վերբեռնվել է 6.83 միլիոն նոր տեսանյութ։
Հայերի էրոտիկ հետաքրքրություններում, ըստ կայքի, փոփոխություններ են տեղի ունեցել։ Եթե 2018-ին ՀՀ-ից առավել հաճախ որոնում ու դիտում էին lesbians կատեգորիայի տեսանյութեր, ապա 2019-ի սիրելի ժանրը milf-ն է (ժանր, որում նկարահանվում են միջին տարիքի՝ 30-50 տարեկան կանայք)։
Համաձայն similarweb տվյալների, PornHub-ը ՀՀ ամենաայցելվող կայքերից 18-րդն է և աշխարհում ամենապոպուլյար 10-րդը։
Zham.am