Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Հիմա արդեն ակնհայտ է դառնում, որ այս իշխանություններն Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ունեն ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում

«Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչներ». այս արտահայտությունը մեխվեց իմ հիշողության մեջ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ մի քանի ժամ տևած ասուլիսից։ Հենց նա օգտագործեց այս արտահայտությունը՝ նշելով, որ Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններին պետք է մասնակցեն Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչները։
Հենց այդ օրվանից սկսած՝ բազմիցս գրել եմ այս մասին, բազմիցս հարց եմ ուղղել իշխանության տարբեր ներկայացուցիչներին և սատարողներին՝ փորձելով պարզել, թե Փաշինյանի ասած այդ «այլ ներկայացուցիչներն» արդյունքում ովքե՞ր են։

Բնականաբար, որևէ մեկն այս հարցին չի պատասխանել։ Հենց առաջին օրվանից պնդել եմ, որ Փաշինյանն ի նկատի ուներ այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքին», որոնց պաշտոնական Բաքուն տարիներ շարունակ ջանադրաբար փորձում է դարձնել բանակցությունների կողմ և գործոն։

Այսօր ԱԺ պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ճեպազրույցի ժամանակ ՎԵՐՋԱՊԵՍ հաստատեց իմ կասկածները՝ նշելով, որ Փաշինյանը դեմ չէ բանակցություններում «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների» մասնակցությանը։ Եվ այս հայտարարությունը հաջորդեց Բրատիսլավայում կայացած հնգակողմ հանդիպումին, որի մասին ՀՀ իշխանությունները, բացի կցկտուր, լղոզված մեկնաբանություններից, այդպես էլ որևէ մանրամասն չհայտնեցին հանրությանը։ Էլ չասենք, որ Բրատիսլավայի հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ տարածած հայերեն հայտարարությունն իր մեջ ակնհայտ կեղծիք էր պարունակում, քանի որ շատ կարևոր կետեր չէին համընկնում հայտարարության բնօրինակ անգլերեն տեքստի հետ։

Հիմա արդեն ակնհայտ է դառնում, որ այս իշխանություններն Արցախյան հակամարտության կարգավորման հարցում ունեն ակնհայտ ադրբեջանամետ դիրքորոշում։ Հիմա արդեն ակնհայտ է դառնում, թե ինչու են իշխանության եկած դասալիքներն այդքան մեծ թշնամանք տածում Արցախյան պատերազմի հերոսների նկատմամբ, ինչու են այդքան սարսափում Արցախն ատամներով պահող գեներալներից ու զորահրամանատարներից։ Եվ, ի վերջո, այդ քաջնազարական հայտարարությունը, թե Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, այդ ո՞ւր չքվեց, այդ ինչո՞ւ պարոնը հետ կանգնեց իր հայտարարությունից, և ինչպե՞ս ստացվեց, որ Արցախի փոխարեն բանակցային սեղանի շուրջ են նստելու «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչները։

Տեսնես էն 886 հազար ընտրողներից քանիսի՞ վեջն է այս ամենը։

Հ.Գ. Մի քիչ փնտրեցի, մի 2 բան նախկին գրածներիցս գտա այս հարցի շուրջ։

Արեգ Բարսեղյանի ֆեյսբուքյան էջից

Կից նյութն՝ այստեղ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>