Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Իշխանության «шавка»-ները խուճապահար գրոհ են սկսել դատավոր Ռշտունու դեմ

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ռոբերտ Քոչարյանի աջակիցները՝  Սարգիս Օհանջանյանը և Նարեկ Մութաֆյանը,  դատավոր Աննա Դանիեբեկյանին հարցեր էին հղել այն մասին, թե արդյոք նա «դատարանների պատերի տակ վնգստացող դատավորների ցուցակում կա, թե՝ ոչ»: Դեպքից հետո դատավորը հաղորդում էր ներկայացրել  ինչի հիման վրա ոստիկանության Շենգավիթի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելը) հատկանիշներով:
 
Այն, որ տղաների վրա ակնհայտ քաղաքական պատվեր էր «թխվում » պարզ էր նույնիսկ «պողոսների» համար:
 
Օհանջանյանի և  Մութաֆյանի նկատմամբ ի սկզբանե ընտրված է եղել խափանման միջոց կալանավորումը, որը վերջերս երկարաձգվել էր ևս երկու ամսով, սակայն տղաների իրավապաշտպանների համառ ջանքերի արդյունքում,   Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու որոշմամբ Օհանջանյանի խափանման միջոցը փոխվեց, և նա երեկ ազատ արձակվեց:
 
Հասկանալի է, որ Ռշտունու այս քայլը խիստ նյարդայնացրել է իշխանություններին: Եվ իշխանական «шавка»-ները սկսել են իսկական գրոհ Ռշտունու դեմ:
 
Նրա այն պնդումը, թե «... այո,  այսօր դատարանների վրա կան ճնշումներ օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից...»  բառիս բուն իմաստով հունից հանել է իշխանությանը: Եվ վերջիններս իրենց «վեցնոցների» միջոցով իսկական գրոհ են սկսել դատավոր Ռշտունու դեմ:
 
Օրինակ,  ԲԴԽ-ի անդամ Գրիգոր Բեքմեզյանը հայտարարում է, որ «...նա չի կիսում Վազգեն Ռշտունու կարծիքը, եթե դատավորների նկատմամբ ճնշման փորձ, ճնշման վերաբերյալ ինչ-որ կասկածներ են լինում, ապա  իրենք պարտավոր են անմիջապես դրա մասին հայտնել։ Ասեմ ավելին, եթե դատավորը ճնշումների մասին տեղեկատվության է տիրապետում և չի հայտնում, դա նաև կարգապահական պատասխանատվության հիմք է։ Իսկ մեզ մոտ պարոն Ռշտունու կողմից նման տեղեկատվություն չի հայտնվել»:
 
Ավելին,  Բեքմեզյանը նույնիսկ սպառնում է Ռշտունուն՝ նշելով բառացիորեն հետևյալը, որ «...մենք կուսումնասիրենք Ռշտունու խոսքերը ամբողջությամբ, քանի որ այդ նախադասությունից հետո այլ պարզաբանումներ է տալիս ինքը։ Երբ  որ գտնենք, որ,  այո, հայտարարությունն առարկայացված է և դա մի քիչ վերացական կարծիք կամ գնահատական չէ, մենք անպայման կփորձենք նրանից գնահատական ստանալ»: Բեքմեզյանը բնականաբար նշում է, որ «... ճնշումներ չկան դատական իշխանության վրա»:
 
Ավելի հեռուն է գնում մեկ այլ իշխանական «վեցնոց»՝  նախկին իրավապաշտպան Արթուր Սաքունցը: Ըստ նրա,  Ռշտունին «ակնհայտ քաղաքական» հայտարարությամբ է հանդես եկել: Ավելին, Սաքունցը Ռշտունու խոսքերին «լուրջ չի վերաբերվում», քանզի, ըստ նրա, եթե այդպիսի ճնշումներ լինեին, ապա Ռշտունին կվախենար և այդպիսի հայտարարություններով հանդես չէր գա:
 
Փաստորեն «իրավապաշտպանը» համարում է, որ այսօր Հայաստանում դատական համակարգը լիովին ազատ է, և իշխանության մյուս ճյուղերի կողմից ոչ մի ճնշում էլ գոյություն չունի, իսկ  եթե եղել է, ապա  այն անցյալում է եղել:
 
Ավելին, Սաքունցը ոչ միայն համաձայն չէ Ռշտունու հետ, այլև զարմանում է, որ իշխանությունները «հանդուրժում են» այս այլախոհությունը: Ռշտունուն Սաքունցը նույնիսկ համարում է «քաղաքական ընդդիմախոս»: Եվ դա ասում է մի մարդ, որ իրավապաշտպանության տակ  դրսից մեծ գումարներ է ստացել և զբաղվել է մաքուր քաղաքականությամբ: Ինչո՞ւ է  այդ գումարները ստացել Սաքունցը, պարզ երևում է, երբ նշում է, որ  «...հայկական ուժերը պիտի դուրս գան օկուպացված տարածքներից...»:
 
Հնարավոր կլինե՞ր, օրինակ, Ադրբեջանում  մի այդպիսի «իրավապաշտպան» հայտարարեր, որ «Լեռնային Ղարաբաղը պիտի  Ադրբեջանից անկախանա»: Կարծում եմ պատասխանը հայտնի է: Ադրբեջանցիները, ինչպես ասում են, խելքը հացի հետ չեն կերել, որ թույլ տան նման տարրերի գոյությունը իրենց երկրում: Իսկ մենք ոչ միայն թույլ ենք տվել նման անձանց գոյությունը,  այլև թույլ ենք տվել, որ նրանք մեր երկրում զբաղվեն փաստացի մաքուր քաղաքականությամբ: Ավելին, գնահատական տան այս կամ այն գործչին, դատավորին, փաստաբանին և այլն:
 
Եվ այս ամենից հետո մենք ուզում ենք, որ հիբրիդային պատերազմում Ադրբեջանին հաղթե՞նք:
 
Ադրբեջանն է մինչ այսօր մեր երկրում մեզ հաղթում, և ամոթ է հանդուրժել այս խայտառակությունը:
 
Սա է իրականությունը:
 
Դավիթ Մկրտչյան
 
 
 
 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>