Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Դաշնակցության դեմ պայքարին բացի Թուրքիայից, Ադրբեջանից և Տեր-Պետրոսյանից միանում է նաև Փաշինյա՞նը

Ինչպես հայտնի է,  դեռ 90-ականներից սկսած Տեր-Պետրոսյանն  ու նրա շրջապատը ՀՅԴ-ի դեմ արշավ էր տանում: Պատճառը հայտնի էր: Այն ժամանակ իշխող ՀՀՇ-ի հիմնական մրցակիցը ՀՅԴ-ն էր,  ով հայտ էր ներկայացրել երկիրը կառավարելու համար: Այդ պայքարն ավարտվեց կուսակցության արգելմամբ, որն  ինչպես հայտնի է 1995-ին դատապարտվեց Եվրախորհրդի կողմից: Այդ տարիներին փակվեցին ոչ միայն կուսակցական կառույցները, այլև մեկ գիշերվա ընթացքում փակվեցին ավելի քան 12 դաշնակցական լրատվական պարբերականներ: Արգելքից չխուսափեցին նույնիսկ մշակույթային և մանկական, երիտասարդական պարբերականները: Հայաստանը վերջին 30 տարվա ընթացքում նման խայտառակ էջ չէր ունեցել: Միջազգային գնահատականներն էլ ադեկվատ բնույթի չէին:

Բայց պետք է նշել, որ ՀՅԴ-ի գործունեությունը խանգարում էր ոչ միայն Տեր-Պետրոսյանին ու նրա թիմին, այլև տասնյակ տարիներ  Անկարան ՀՅԴ-ին որպես ահաբեկիչների քաղաքական տանիք էր դիտարկել: Պատճառը նույնպես հասկանալի էր: Տարբեր երկրներում ՀՅԴ-ի կողմից կառավարվող Հայ դատի գրասենյակները աշխույժ էին պահում ցեղասպանության ճանաչման խնդիրը և դրանով իսկ լուրջ վարկանիշային հարված հասցնում Թուրքիային: Իսկ վերջինս էլ  ՀՅԴ-ի այս կառույցների դեմ պայքարը համարում էր, որպես օրակարգային ակտուալ խնդիր:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա այս երկրի թե  մտավոր, թե ֆինանսական ռեսուրսները թույլ չէին տալիս ՀՅԴ-ի դեմ պայքարը դարձնել էֆեկտիվ: Այդ իսկ պատճառով այդ բացը Հայաստանի ներսում լրացնում էին տեր-պետրոսյանականները:

Իհարկե, դա չէր նշանակում, որ այս կառույցում ամեն ինչ միշտ նորմալ էր: Ցանկացած կուսակցական կառույց միշտ ունենում է իր ներքին խնդիրները, որոնք արժանի են բարեփոխման: Այդպիսի խնդիրներ կան նաև մյուս քաղաքական կառույցներում՝  ՀՀԿ-ում, ԲՀԿ-ում, ՔՊ-ում և այլն, սակայն այն, ինչ կատարվում է այսօր, բոլորովին տարբերվում է նախորդ իրավիճակներից:

Այսօր ՀՅԴ-ն  «դրսից»  հիբրիդային բնույթի հարցակման  է ենթարկվում: Նպատակը մեկն է՝  ջլատել ու վերջնարդյունքում կազմաքանդել այդ կառույցը, այն ինչ եղավ սփյուռքի մյուս ավանդական կուսակցությունների` ՀՌԱԿ-ի և Հնչակյանների հետ: Պետք է նշել, որ եթե նախկինում ՀՅԴ-ն բիրտ բնույթի հարձակման էր ենթարկվում, ապա այսօր խնդիր է դրված ներսից քանդել կուսակցությունը:

Զարմանալի չէ, որ Փաշինյանի «դրսի» շրջապատը կոչ է անում նրան  ուղղակի հարձակման չենթարկել ՀՅԴ-ին:

«...Գործող քաղաքական մեծամասնությունը պետք է դադարեցնի ուղիղ կոնֆրոնտացիան և զերծ մնա ընդհանրական մեղադրանքներից: Բարձր քաղաքական մակարդակում արվող հայտարարություններում պետք է հստակեցնել, որ ՀՅԴ-ն համարվում է կարևոր արժեք մեր ժողովրդի համար, ինչի մասին վարչապետ Փաշինյանը նշել է նախկինում՝ ասելով, որ Դաշնակցությանը հարգանքով է վերաբերվում, որպես ավանդական կուսակցություն...»,- նշում են այդ շրջանակները:

«... ՀՅԴ-ում վաղուց է հասունացել սերնդափոխության ու ներքին հեղափոխության անհրաժեշտությունը, և այս գործընթացին պետք է փորձել ուղղակի և անուղղակի կերպով նպաստել, այլ կերպ ասած՝ խրախուսել հայկական հեղափոխության մուտքը ՀՅԴ..»,- չեն թաքցնում այս շրջանակները, ինչը նշանակում է, որ եթե 90-ականներին դրսի շրջանակները փորձում էին Տեր-Պետրոսյանի միջոցով   կազմաքանդել  ՀՅԴ-ն, ապա այսօր, հաշվի առնելով նախկին անհաջող փորձը,  փորձում են նույն խնդիրը լուծել ավելի «փափուկ» մեթոդներով՝ փորձելով քաղաքական առնետներ բուծել հենց կուսակցության ներսում:

Սակայն Արայիկ Հարությունյանի կրթական «բարեփոխումները»  խառնեցին այս ծրագրերը,  ՀՅԴ-ն հավատարիմ լինելով իր արժեքներին՝ դեմ դուրս  եկավ այդ քաղաքականությանը,  իսկ Փաշինյանն էլ նյարդայնացած սկսեց ուղղակի հարվածներ հասցնել  ՀՅԴ-ին: Իսկ այս ամենը կարող է ամբողջովին բացահայտել  դրսում  այդքան խնամքով պատրաստված  ՀՅԴ-ի կազմաքանդման գաղտնի ծրագիրը: Չէ՞ որ ՀՅԴ-ն ոչ միայն ներսի, այլև սփյուռքի կառույց է, որը լուրջ գործնեությամբ անհանգստացնում է հայտնի շրջանակներին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>