Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ինչո՞ւ Փաշինյանը որոշեց քրեական գործ հարուցել Սերժ Սարգսյանի դեմ

Նիկոլ Փաշինյանի բոլոր գործողությունները վերջին 1.5 տարիների ընթացքում մեկ բան են հուշում, որ ներկայիս վարչապետը օրվա կուրսով է շարժվում և ,բնականաբար, իր բոլոր քայլերը այսրոպեական նպատակներ են հետապնդում:

Այդպես էր, երբ Ռոբերտ Քոչարյանի վրա «գործ» հարուցվեց: Հետո, երբ պարզ դարձավ, որ Հրայր Թովմասյանը այդպես էլ հրաժարվեց «արթուրդավթյան» դառնալ սկսվեցին հարձակումները ՍԴ-ի վրա: Հետո սկսվեցին դատավորների հանդեպ հետապնդումները: Այդ շղթայի տրամաբանությամբ նույնիսկ քրեական գործեր  բացվեցին նախկին ԱԺ նախագահի  և Արսեն Բաբայանի դեմ:

Հետո, երբ Վանեցյանը հրաժարական տվեց իր պաշտոնից նրան դարձրեցին  գրեթե «հակահեղափոխական»: Նույն պատճառներով և նույն տոնայնությամբ սկսեցին հարձակումներ իրականացնել  Միքայել Մինասյանի դեմ:

Իսկ Զագրեբում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո, Փաշինյանը հասկացավ, որ եկել է  Սերժ Սարգսյանի հերթը:

Վերը նշված բոլոր անձանց հանդեպ հետապնդումները տեղավորվում էին Փաշինյանի անձնական շահերի հետապնդման տիրույթում և  ունեին իրենց քաղաքական պատճառահետևանքային կապն ու տրամաբանություն:

Ո՞րն է Սերժ Սարգսյանի հանդեպ Փաշինյանի նյարդայնացման պատճառները

Բանն այն է, որ Փաշինյանը ավելի քան 1,5 տարի կառավարելուց հետո ցույց է տվել իր ողջ սնանկությունը: Տնտեսության բնագավառում գրեթե զրոյական արդյունքներ են, երկրում այդպես էլ ներդրումներ չեկան, թեև այդ հիմնավորմամբ Փաշինյանը անցյալ տարի անցկացրեց արտահերթ ընտրություններ: Իսկ վերջին Ծառուկյան- քաղաքապետարան պատմությունը ցույց տվեց, որ Փաշինյանի համար ոչ բոլոր ներդրումներն են խրախուսելի: Իսկ,  եթե հաշվի առնենք,  որ նա արտերկրում այլևս ոչ մեկի համար արժեք չի ներկայացնում, ապա ակնհայտ է դառնում, որ երկրի ներսում տնտեսական հեղափոխություն երբևէ չի իրականացվելու: Քանզի դրա ընտրությունը Փաշինյանը չունի, իսկ դա նշանակում է, որ մարդկանց կենսամակարդակը չի բարձրանալու,  երկրում էլ արդարության մթնոլորտ չի հաստատվելու:

Սակայն Փաշինյանի գործերը վատ են ոչ միայն երկրի ներսում, այլև երկրից դուրս: Այս 1.5 տարիների ընթացքում Ռուսաստանի հետ հարաբերությունները խիստ անորոշ էին, ինչը անուղղակի հաստատեց նաև Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակը: ԱՄՆ-ի հետ ոչ մի հարաբերություն չկա: Իսկ ղարաբաղյան բանակցային գործընթացում Փաշինյանը իր «զրոյական կետի» գաղափարով մեծ հարված հասցրեց Հայաստանի շահերին դիվանագիտական տիրույթում:

Նրա  գլխավոր  սկզբնական մոտեցումը  Ղարաբաղը դարձնել բանակցային կողմ, մերժվեց բոլորի, այդ թվում նաև միջնորդների կողմից: Իսկ բանակցային պաուզայի գլխավոր խոչընդոտը  բոլորի կողմից համարվեց Փաշինյանը: Վերջինս նույնիսկ հրապարակավ  «ժամանակ խնդրեց» իբր ծանոթանալու համար գործի հետ: Սակայն ակնհայտ է, որ այս ամենը լուրջ դիրքային առավելություն տվեց ադրբեջանական կողմին:

Այս ամենից հետո Փաշինյանը, որպեսզի ցույց տա,  որ ուժեղ դիրքեր ունի Հայաստանում հայտարարում է, որ  «...իր և Ղարաբաղի իշխանությունների մոտեցումները խնդրի լուծման հարցում նույնակամ են...»: Հայաստանում Քոչարյանը կալանավորված է,  միակ գործիչը, ով այս հարցում  կարող էր հանդես գալ Փաշինյանից տարբերվող  տեսակետով  ՀՀ 3-րդ նախագահն էր: Եվ նրա զագրեբյան ելույթը այդ տեսանկյունից բավականին տպավորիչ էր: Հենց այս հանգամանքից էլ նյարդայնանում էր Փաշինյանը: Ահա թե ինչու նրան հենց այս պահին էր անհրաժեշտ Սերժ Սարգսյանին դե յուրե դարձնել կաղբադ գործիչ: Այս քրեական գործը հենց այդ նպատակն է հետապնդում, որպեսզի դրսում Փաշինյանի ձեռքերը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ լինեն ազատ: Քանզի, որպես պետկական գործիչ,  նրա մոտ մնացել է բացառապես այս խնդիրը: Սակայն դա նրա վերջին վատությունը կարող է լինել երկրի համար, քանզի ակնհայտ է, որ այսօր նրա և երկրի շահերը հայտնվել են խորը հակասության մեջ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>