Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ինչո՞ւ «հեղափոխականներ» Փաշինյանին և Մարությանին չհաջողվեց հեղափոխել Երևանի քաղաքային տնտեսությունը

Ինչպես հայտնի է՝ հեղափոխականներն իրենց հետ բերում են նոր հեղափոխական արժեքներ, մոտեցումներ, հանրային և քաղաքական հարաբերությունների նոր կարգեր:

Ներկայիս իշխանությունները մեր հանրային կյանքում գրեթե ոչ մի հեղափոխական նորություն չբերեցին, բացի այն բանից, որ այսօր հին դեմքերի փոխարեն երկիրը կառավարում են համեմատաբար նորերը: Սակայն դա չի նշանակում, որ այսօրվա կառավարիչները ավելի ազնիվ են ու փորձառու, քան նախկինները:

Որպեսզի ներկայիս իշխանությունները իրական հեղափոխականներ լինեին, նախ պետք է հասկանային, թե ինչից ինչ է պետք փոխել:

Մինչդեռ այսօր ականատես ենք այն բանի, որ ներկաները պատահական են հայտնվել իշխանության մեջ և շփոթված չգիտեն, թե ինչ անեն, որ տարբերվեն նախորդներից: Սակայն երբ դա իրենց մոտ չի ստացվում, սկսում են հին մեթոդների կիրառումը ավելի գռեհիկ ձևերով: Դա վերաբերում է և՛ իրենց հարաբերություններին քաղաքական հակառակորդների հետ, և՛ տնտեսական խնդիրներին, և՛ դատաիրավական, և՛ պետական շինարարության հարցերին:

Այսօր վերլուծենք Երևան քաղաքի օրինակով, թե ինչ են «հեղափոխել» այս իշխանությունները և ինչ իրական փոփոխություններ են անհրաժեշտ, որ քաղաքը կարողանա լուծել իր խնդիրները:

Երևան քաղաքի կառավարումը 90-ական թվականներին

Պետք է նշել, որ 1995-ի սահմանադրական փոփոխությամբ Երևան քաղաքի ինքնակառավարումը փաստացի վերացավ: Այդ փոփոխությունը նպատակային քաղաքական բնույթ ուներ, որպեսզի Երևանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող անձը Տեր-Պետրոսյանին մրցակից չդառնար: Այս քաղաքական փոփոխության արդյունքում Երևան քաղաքը, որպես կառավարման միասնական օրգանիզմ, վերացավ: Քաղաքը փաստացի բաժանվեց 12 միկրոքաղաքների, որտեղ գործում էին ինքնակառավարման համակարգեր՝ փաստացի սիմվոլիկ բյուջեներով:

Ստացվել էր պարադոքսալ իրավիճակ, երբ նշանակովի Երևանի քաղաքապետը պետք է կառավարեր ընտրովի թաղապետերին:

Այս համակարգը այնքան արհեստական բնույթ ուներ, որ դատապարտված էր փոփոխման: Քանզի այս կառավարման համակարգի պայմաններում ոչ մի լուրջ խնդիր հնարավոր չէր լուծել և բացի այդ, կառավարման հիմքում դրված էին կոռուպցիոն սխեմաներ՝ առանց որոնց քաղաքը չէր կառավարվի:

Քաղաքի կառավարումը 2000 թվականներից մինչև այսօր

Այս փուլում քաղաքի կառավարման համակարգը փոփոխվեց: Քաղաքը դարձավ փաստացի մեկ միասնական օրգանիզմ՝ իր օրենսդիր մարմնով և բյուջեով:

Սակայն փոփոխությունը ամբողջական չդարձավ, քանզի քաղաքի լիազորությունները խիստ սահմանափակ բնույթ ունեին, իսկ բյուջեի քանակն էլ չափազանց փոքր էր:

Օրինակ, համեմատության համար նշենք, որ Երևանի քաղաքային բյուջեն կազմում է մոտավորապես 160-ից 180 մլն դոլար: Մինչդեռ երկրի բյուջեն տատանվում է 3 մլրդ դոլարի չափ: Այսինքն, Երևանի բյուջեն մոտ 17-18 անգամ ավելի քիչ է, քան երկրի բյուջեն: Եվ դա այն դեպքում, երբ Երևանում ապրում է երկրի բնակչության ավելի քան 30 տոկոսը, իսկ տնտեսական ենթակառուցվածքների մոտ 40 տոկոսը:

Համեմատության համար նշենք, որ, օրինակ, Վրաստանի բյուջեն կազմում է մոտ 4,5 մլրդ դոլար, իսկ Թբիլիսիի քաղաքային բյուջեն կազմում է մոտ 350 մլն դոլարի չափ: Այսինքն, տարբերությունը կազմում է մոտ 12 անգամ: Եվ դա այն դեպքում, երբ Թբիլիսիում է կուտակված երկրի տնտեսական ենթակառուցվածքների մոտ 25 տոկոսը:

Իսկ, օրինակ, Մոսկվայի բյուջեն կազմում է մոտ 50 մլրդ դոլարի չափ, մինչդեռ երկրի բյուջեն տատանվում է 300 մլրդ-ի սահմաններում: Այսինքն, Մոսկվայի բյուջեն պակաս է երկրի բյուջեից ընդամենը 6 անգամ: Եվ դա այն դեպքում, երբ Մոսկվայում բնակվում է Ռուսաստանի բնակչության մոտ 10 տոկոսը:

Ո՞րն է Երևան քաղաքի գլխավոր հիմնախնդիրը

Վերը նշված թվերից պարզ երևում է, որ Երևան քաղաքին պակասում է և՛ լիարժեք ինքնակառավարում, և՛ լիարժեք գումարներով քաղաքային բյուջե:

Պարզ է, որ քաղաքի խնդիրները հոգալու համար անհրաժեշտ էին իրոք հեղափոխական փոփոխություններ:

Միմիայն այդ փոփոխության դեպքում հնարավոր կլիներ խոսել քաղաքային տնտեսության հետագա զարգացման մասին: Հասկանալի է, որ սա միայն վարչական խնդիր չէ: Սա իսկապես լուրջ քաղաքական խնդիր է, որի արդյունքում մենք կարող ենք ունենալ դինամիկ զարգացող եվրոպական ստանդարտի քաղաք:

Միայն այս փոփոխության պարագայում կարելի կլինի քննարկել մնացած բոլոր խնդիրները:

Հակառակ դեպքում, ռեսուրսների բացակայության պարագայում, քաղաքային նույնիսկ տարրական խնդիրները լուծելու համար քաղաքային իշխանությունները պիտի հայթայթեն լրացուցիչ արտաբյուջետային աղբյուրներ: Նախկին իշխանությունները հենց այդպես էլ վարվում էին:

Սակայն պարզ է, որ այսպիսի կառավարման հիմքում անխուսափելիորեն դրվում են կոռուպցիոն ռիսկեր: Ավելին, առանց այդ սխեմաների քաղաքը չի կարող հոգալ նույնիսկ իր տարրական խնդիրները:

Ի՞նչ արեցին այսօրվա, իբր, «հեղափոխական» իշխանությունները

Նրանք այս խնդիրների խորքային հիմքերի մասին լուրջ պատկերացումներ չունեին: Դրա համար էլ անկեղծ խոստումներ էին տալիս, թե արագ կլուծեն ճանապարների, վերելակների, աղբահանության և այլ խնդիրներ:

Այս մարդիկ Երևանի խնդիրները դիտարկում էին բացառապես կենցաղային պրիզմայով, քանզի անգետ էին: Մտածում էին, որ հրաժարվելով կոռուպցիոն սխեմաներից՝ ավտոմատ կերպով կավելացնեն քաղաքի եկամուտները: Սակայն կատարվեց ճիշտ հակառակը, պարզվեց, որ առանց արտաբյուջետային աղբյուրների՝ նույնիսկ աղբը հնարավոր չի լինի հավաքել:

Բախվելով իրականության հետ՝ «հեղափոխականները» վերադարձան նախկին «հակահեղափոխական» իշխանության հին սխեմաներին և իրենց անփորձության պատճառով սկսեցին այն կիրառել ավելի գռեհիկ ձևով:

Արդյունքում, սրանք նախկինների կոռուպցիոն ռիսկերից չհրաժարվեցին, սակայն կառավարման իմաստով դարձան ավելի վատը, ինչը արդեն տեսանելի է բոլորի համար:

Պարզ է, որ մեզ իրոք անհրաժեշտ են նոր որակի հեղափոխական փոփոխություններ երկրի բոլոր բնագավառներում, այդ թվում նաև Երևան քաղաքի կառավարման համակարգում: Պարզ է նաև, որ այս իշխանությունները ապացուցեցին, որ պատկերացում չունեն, թե ինչ փոփոխություններ են անհրաժեշտ երկրին: Եվ ուրեմն, երկրում իրական հեղափոխական փոփոխությունների համար անհրաժեշտ են և՛ նոր հեղափոխական առաջարկներ, և՛ նոր մարդիկ, որոնք ունակ կլինեն իրականացնելու այդ ծրագրերը:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>