Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Ի՞նչ էր ռուս լրագրողներին ակնարկում Փաշինյանը Ղարաբաղի հարցի լուծման ուղիների վերաբերյալ

Երեկ ռուս լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը կրկին կրկնեց իր այն միտքը, թե «Լեռնային Ղարաբաղի հակամարտության յուրաքանչյուր
լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովրդի համար...»:

Հետո նշեց, որ թե իբր նա առաջին Հայաստանի ղեկավարն է, որ հանդես է գալիս այսպիսի հայտարարությամբ: Ռուս լրագրողի այն պարզաբանմանը, թե ինչ է գործնականում այդ միտքն նշանակում, և որն է հայկական կողմի հստակ դիրքորոշումը այս հարցում Փաշինյանը խիստ տարօրինակ պատասխան տվեց՝  նշելով բառից բուն իմաստով հետևյալը, որ «եթե ես ասում եմ, որ յուրաքանչրյուր լուծում պետք է ընդունելի լինի երեք ժողովուրդների համար, ապա այնքան էլ կառուցողական չէ ասել՝ մենք ցանկանում ենք այսպիսի լուծում: Ես առաջարկում եմ Ադրբեջանի նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին կոնցեպտուալ կերպով համաձայնվել նրանում, որ մենք պետք է աշխատենք այնպիսի լուծման ուղղությամբ, որն ընդունելի կլիներ երեք ժողովուրդների համար: Արդյոք կան նման տարբերակներ: Եթե նման պատրաստի տարբերակներ լինեին, ապա դա կլիներ այլ իրավիճակ, բայց եթե ես այդպես եմ խոսում, դա նշանակում է, որ մենք պետք է աշխատենք դրա վրա: Դա այն արդյունքն է, որին հնարավոր է հասնել այդ ուղղությամբ շատ քրտնաջան աշխատելով, և ես հրավիրում եմ մեր գործընկերներին, մեր ընկերներին աշխատել դրա վրա: Եվ ես նկատի ունեմ ոչ միայն Ադրբեջանի նախագահին, այլ նաև նկատի ունեմ Լեռնային Ղարաբաղի նախագահին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին»:

Պարզ էր, որ Փաշինյանն իր այս խոսքերով էլ ավելի մշուշոտ դարձրեց իր դիրքորոշումը այս հարցում: Ի՞նչ է սա նշանակում: Հասկանալի է, որ նրա այս բանաձն  իր բնույթով վերացական և ոչինչ չասող է:

Նման տաֆտալոգիաները վաղուց արդեն դուրս են եկել մոդայից, մանավանդ, որ սա ոչ թե բանաձևում է այլ ներածական է ինչ -որ առաջարկի, որն ըստ ամենայնի բացակայում է: Բացի այդ  երեք ժողովուրդների շահերի մասին պետք է խոսի միջնորդ կողմը, այլ ոչ թե Երևանը կամ Բաքուն: Պարզ է, որ միջնորդները պետք է փորձեն համատեղել կողմերի դիրքորոշումները, իսկ հակամարտող կողմերը պետք է նախանշեն այն «կարմիր գծերը», որից այն կողմ նրանք զիջման չեն կարող գնալ: Այդպես է ձևավորվում ցանկացած բանակցային գործընթաց: Լավ չէ իհարկե, որ Փաշինյանին մինչ այսօր դրա մասին չեն հուշել: Այդ իսկ պատճառով էլ նա արդեն 1.5 տարի անց խոսում է վերացական և ոչինչ չասող բանաձևերով:

Սակայն, քանի որ միջնորդները պոպուլիզմով չեն տառապում, ապա նրանց համբերության բաժակը կարող է լցվել և նրանք իրոք սկսեն խոսել Երևանի հետ ավելի կոշտ դիրքերից: Քանզի ցանկացած պոպուլիզմ ունի իր սկիզբն ու վերջը, և Փաշինյանի այս դիրքորոշումը միջնորդները կարող են բնութագրել որպես բանակցությունների ձգձգման արհեստական փորձ: Իսկ այդ դեպքում Ադրբեջանը կարող է իրավացիորեն հետևյալ հարցադրումն անել նույն միջնորդներին, եթե նույնիսկ դուք եք հասկանում, որ Երևանի կողմից կոնստրուկտիվ դիրքորոշում չկա, ապա ի՞նչ բարոյական իրավունք ունեք մեզ զսպելու, որ մենք այս խնդիրը լուծենք «ինքնուրույն»: Ակնհայտ է, որ ինչ- որ պահի Ադրբեջանը կստանա այդ «իրավունքը», քանզի ցանկացած պարզունակ պոպուլիզմ  ունի իր սահմանները: Իսկ հատկապես միջազգային ասպարեզում  այն երկար չի հանդուրժվում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>