Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Պատերազմ Արցախում
Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ

Տնտեսական ծրագրի (ծրագրերի) բացակայություն

Մեր երկրի տնտեսական զարգացումը 90-ականների սկզբից, պոետի բառերով ասած, դարձավ «ցաքուցրիվ ու անգաղափար», մինչդեռ մեր տնտեսական համակարգը տարօրինակ, ողբերգական ու փառապանծ 20-րդ դարն էր անցել (ածականները վերաբերում են 20-րդ դարի մեր սոցիալ-տնտեսական կյանքին ու տնտեսական համակարգին)։

Խորհրդային Միության տարուբերումների հետ 1920-ականների վերջից նախ գյուղատնտեսության զարգացման հիմք դրվեց (ծանր գնով՝ սեփականության իրավունքի մերժման գնով)։ Հետո 30-ականներին ինդուստրալիզացիայի՝ արդյունաբերականացման շրջան սկսվեց։ Խորհրդային Հայաստանում ձևավորվում էր քիմիական, սարքաշինական, հաստոցաշինական արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը (որը 19-րդ դարից էր ժառանգվել)։ Որոշակի իմաստով նոր ոլորտ էր թեթև (տեքստիլ) արդյունաբերությունը։ Նկատելի էր ավանդական գորգագործության ծավալների աճը։ Կոշկագործությունը թվում էր, թե ավանդական հիմքեր չունի։ Բայց այդ ոլորտը զարգացնելու երազանք-ձգտումը մեծ էր։ «Մասիս» ու «Նաիրի» էինք անվանել ոլորտի խոշոր ձեռնարկությունները։ Ոլորտ, որ դժվար կայացավ՝ ծանր ու երկարատև ջանքերի շնորհիվ։ 60-70-ականների մամուլում մի գլուխ ֆելիետոններ էին, ուր ծաղրվում էր Հայաստանում արտադրվող կոշիկի որակը։ 80-ականների սկզբից ֆելիետոն-ծաղրը վերացավ՝ ոլորտը կայացել էր։ Այդ հետո՝ տասնամյակներ հետո Արենիի քարանձավում հայտնաբերվելու էր աշխարհում ամենահին կոշիկը։ Ու հնագիտական հայտնագործությունը բացահայտելու էր հաջողելու գաղտնիքը՝ կոշկագործությունը չէր կարող ձախողվել իր պատմական հայրենիքում։ Ճիշտ այնպես ինչպես գինեգործությունը։

Մենք՝ հայերս, վստահ ենք, որ մեր երկիրը խաղողագործության հայրենիքներից է։ Գոնե։ 20-րդ դարի 50-80-ական թվականներին գինեգործությունը լուրջ թափ հավաքեց։ Այսօրվա բառապաշարով ասած՝ դառնալով երկրի «բրենդ-ապրանքանիշերից»։ Ոլորտի մյուս ճյուղի՝ կոնյակագործության մասին լեգենդներն առ այսօր պատմվում ու վերապատմվում են։ Մեր կոնյակագործության փառքը կասկածի տակ չէր առնվում անգամ հարևան հանրապետություններում։ Սակայն այդ շրջանում տնտեսական ու ինժեներատեխնիկական առումով ձախողված մի փորձ արձանագրեցինք»։ Կատարյալ ձախողման։ Հին ու, կարծես, փորձված «մեթոդով» նոր ճյուղի արտադրանքին խորհրդանշական ու կարևոր անուն էին տվել՝ «Երազ»։ Իրականում այն ռուսերենից Երևանյան ավտոմոբիլային գործարան անվանման կրճատ տարբերակն էր, որ հայերեն ռոմանտիկ հնչողություն ուներ։ Ռոմանտիզմը չօգնեց։ Գործարանի արտադրանքը սպառվում էր միայն խորհրդային վարչահրամայական կանոններին ենթարկվող տնտեսական համակարգում։

Իսկ 1970-ականներին մեր տնտեսական համակարգում նոր ոլորտ հայտնվեց։ Խոսքը ռադիոէլեկտրոնիկայի մասին է։ Այս «նորամուծությունը» լուրջ պատճառներ ուներ։ Ժողովրդագրության տվյալներն ուսումնասիրելով կարելի է տեսնել, որ 50-60-ական թվականներին ծնելիության բարձր աճ կար։ Բնական աճի բարձր ցուցանիշին ավելացել էր նաև հայրենադարձությամբ պայմանավորվածը։ Արտաքին հայրենադարձությունից զատ կար նաև «ներքին» հայրենադարձություն։ Խոսքը հիմնականում Վրաստանից, Ադրբեջանից և Ռուսաստանից էթնիկ հայերի ներգաղթն էր։ Բնական աճի ներքին ու արտաքին հայրենադարձության արդյունքում Խորհրդային Հայաստանի տնտեսական համակարգն արդեն ի վիճակի չէր աշխատատեղեր ապահովել բնակչությանը։ Այսօր դժվար է հավատալ, որ Խորհրդային Միությունը «արգելում էր» գործազրկությունը։ Ավելին չաշխատելը քրեական հանցանք էր՝ օրենսգիրքն այն «պորտաբուծություն» էր համարում։ Նոր՝ ռադիոլեկտրատեխնիկական ոլորտը աշխատատար էր։ Հետևաբար կարող էր հավելյալ աշխատատեղեր ապահովել։ 70-80-ականների հայկական մամուլի ֆելիետոնների նոր թեմա էր դարձել արտագնա աշխատանքը՝ «խոպանչիկությունը»։ Շինարարության ակտիվ ամիսներին գարնանից-աշուն հիմնականում Ռուսաստան աշխատելու էր մեկնում նկատելի թվաքանակով աշխատուժ։ Այդ պատճառով երկրի ղեկավարությունը որոշեց զարգացնել աշխատատար ոլորտներ։ Էլեկտրատեխնիկայի ու հատկապես ռադիոէլեկտրոնիկայի «ոսկե դար» սկսվեց։ Զուգահեռաբար աճում էր բարձրագույն կրթություն ունեցող աշխատուժի թվաքանակը։ Նրանց համար աշխատատեղ էին ապահովում ակադեմիական գիտահետազոտական ինստիտուտները։

Ապագայի՝ այսինքն ներկայիս օրերի համար ապագայաստեղծ մի հիմնարկություն առանձին ուշադրություն-հիշատակման է արժանի։ Խոսքը Մերգելյանի ինստիտուտի մասին է։ Այսօրվա մեր ՏՏ ոլորտը ինչ-որ իմաստով մերգելյանականների ժառանգություն-սերունդ են։ Կամ նրանց գործի շարունակողները։ Մենք 20-րդ դարի վերջին և, որ ավելի կարևոր է, Հայաստանի անկախությանը մոտենում էինք մասամբ կայացած գյուղատնտեսության համակարգով, որ բավարար ու որակյալ հումք կարող էր մատակարարել գյուղմթերք վերամշակող արդյունաբերությանը։ Մոտենում էինք հատվածաբար կայացած արդյունաբերական համակարգ՝ քիմիական, հանքահումքային արդյունաբերություն, ռադիոէլեկտրոնիկա, մեքենաշինություն, հաստոցաշինություն, գիտահետազոտական և ակադեմիական ինստիտուտներ։ Որ ոլորտը հաջողվեց պահել գոյատևման մակարդակում, որ ոլորտը անլուր ու անհետք հանձնեցինք, որ ոլորտները փորձեցինք ու հաջողեցինք զարգացնել՝ արդեն հաջորդիվ թեմա է։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>