Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ինչո՞ւ է Փաշինյանը մտահոգված Վազգեն Մանուկյանի պահվածքից

Ինչպես հայտնի է Հանրային խորհուրդը վարչապետին կից խորհրդատվական  սահմանադրական կառույց է: Այդպիսի կառույցներ գործում են աշխարհի ավելի քան 170 երկրներում: Այսինքն՝ գրեթե բոլոր զարգացած և ոչ այնքան զարգացած երկրներում:

Զարգացած երկրներում այդ կառույցը  իշխանության և հանրության միջև երկխոսության խողովակներից մեկն է: Իհարկե այդպիսի խողովակներ շատ կան, սակայն ՀԽ-ն ունի իր սպեցիֆիկ դերակատարումը: Ավտորիտար երկրներում ՀԽ-ի դերը  սովորաբար ֆորմալ բնույթ է կրում: Քանզի ավտորիտար իշխանությունը  սովորաբար հանրության հետ երկխոսելու կարիք  չի ունենում: Սակայն, քանի որ այդպիսի կառույցների ձևավորումը անհրաժեշտություն է դառնում քաղաքակիրթ երևալու համար  Հայաստանի նախկին իշխանությունները  նույնպես գնացին այդ կառույցի ձևավորման ուղով:

Այդ պաշտոնում նշանակվեց Վազգեն Մանուկյանը, ով իր անցած ուղով որևէ բացասական խնդիրների մեջ չէր  եղել:

Փաշինյանը իր շահերից ելնելով այս տարվա գարնանը որոշեց այդ պաշտոնում կրկին առաջադրել Վազգեն Մանուկյանին: Մանավանդ, որ նա նորանկախ Հայաստանի ընտրախախտումների առաջին քաղաքական զոհն էր: Փաշինյանի համար այս սիմվոլիկան անհրաժեշտ էր, որպեսզի հանրությանը ցույց տար, որ ինքը`Փաշինյան,  չի շարունակելու Լևոն Տեր-Պետրոսյանի՝ երկրի զարգացման տարբեր բնագավառների, ուղին:

Ով ճանաչում է Վազգեն Մանուկյանին գիտի, որ նա անհանգիստ գործիչ է և  բաց պրոբլեմների դեպքում սովորաբար կարող է հրապարակավ հանդես գալ:

Նախկինում հաշվի առնելով այդ հանգամանը` Սերժ Սարգսյանը բոլոր խնդրահարույց հարցերը Մանուկյանի հետ լուծում էր կուլիսներում,  որպեսզի հրապարակում, ՀԽ-ի և երկրի ղեկավարի միջև հակասությունները տեսանելի չլինեն: Կարելի է ասել, որ այդ խնդիրների մոտ 70 տոկոսը հենց այդպես էլ լուծվում էր: Արդյունքում հանրությունը հազվագյուտ էր տեսնում, որ Մանուկյանը բաց հակադրվեր Սերժ Սարգսյանի հետ, բայց միաժամանակ դա չէր նշանակում, որ ՀԽ-ում խնդիրները կոծկվում էին:

Փաշինյանի ժամանակ այդ խաղի կանոնները փոխվեցին, քանզի ներկայիս վարչապետը, հավանաբար,  համարելով, որ իրեն Վազգեն Մանուկյանի խորհուրդները պետք չէր դեմոնստրատիվ ձևով արհամարում էր ՀԽ-ին, որպես ինստիտուտ: Պարզ երևում էր, որ Փաշինյանը մտածում էր այս կառույցի մասին այն, ինչը վերջերս հրապարակեց Ալեն Սիմոնյանը:

Սակայն հաշվի առնելով, որ ՀԽ-ն սահմանադրական կառույց է  հնարավոր չէր լուծարել: Պարզ էր, որ այս պարագայում Վազգեն Մանուկյանի տեսակետները ավելի շատ պիտի տարբերվեին իշխանության տեսակետներից, քան նախկինում էր, վերը նշված պատճառներով:

Սակայն այն ինչ կատարվեց Արման Բաբաջանյանի կողմից  ցույց տվեց, որ իշխանությունը ոչ միայն կարիք չունի Վազգեն Մանուկյանի խորհուրդներին, այլև պատրաստ է նրա դեմ քաղաքական և տեղեկատվական արշավ սկսել: Հավանաբար մտածելով, որ ի դեմս Վազգեն Մանուկյանի Փաշինյանը կարող է ստանա լուրջ մրցակից: Սակայն իշխանությունը հաշվի չառավ, որ գործ ունի մի մարդու հետ, ով ժամանակին եղել է ղարաբաղյան շարժման կորդինատորը: Ով նաև երբեք չի խուսափել քաղաքական պայքարից, երբ տեսել է, որ ունի առաքելություն երկրում իրավիճակը փոխել հարցում:

Բացի այդ, հակադրվելով Վազգեն Մանուկյանին՝ Փաշինյանը էլ ավելի կասոցացվի  ՀՀ   1-ին նախագահի հետ, իսկ դրանից հետո նրա հետ դաշինք կազմելուն կմնա  մեկ քայլ:

Իսկ  դրանից հետո հանրությունը կհասկանա, որ երկրին սպասվելու է նոր մութ ու ցուրտ տարիներ, իսկ վերջում նոր փուլային տարբերակ Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>