Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Փաշինյանի և Բաբաջանյանի միջև գործարք է կնքվե՞լ «դրսի» միջնորդությամբ

Ինչպես հայտնի է, այս երկու գործիչները նախկին իշխանությունների ժամանակ աշխատում էին «հաճախորդի» կարգավիճակով: Փաշինյանը, որպես «ընդդիմադիր գործիչ», իսկ Բաբաջանյանը՝ «ընդդիմադիր և անկախ ԶԼՄ-ի»  խմբագիր: Ինչպես սուլթանի հարեմում կանանց միջև մշտապես խանդի տեսարաններ են լինում, այնպես էլ նրանց հարաբերությունները նախկինում երբեք հարթ չեն եղել: Հավանաբար, դա բացատրվում էր ռեսուրսների անհամաչափ տրամադրմամբ: Բաբաջանյանը ստանում էր շատ, իսկ Փաշինյանը՝ քիչ:

Ապրիլյան հեղափոխության  ժամանակ Բաբաջանյանը սխալ հաշվարկ  կատարեց և չաջակցեց Փաշինյանին: Սակայն, երբ հեղափոխությունը հաղթեց, Բաբաջանյանը փորձեց մեղայականով վերադառնալ Փաշինյանի մոտ, սակայն վերջինս նրան չընդունեց մի քանի պատճառով: Նախ հիշեց նախկինների կողմից  ռեսուրսների կողմից  բախշման անհամաչափությունը, հետո, որ Բաբաջանյանը հրաժարվեց քայլել իր հետ հեղափոխության ընթացքում: Եվ բացի դրանից, նախկինների ժամանակ, մի պահ Բաբաջանյանը գրեթե բացահայտ էր աջակցում այն ժամանակվա ոստիկանապետի կողմից, որի մասին նշել էր նաև «Հայկական ժամանակը»:

Ահա թե ինչու Արմանին չհաջողվեց հայտնվել «Իմ քայլը» դաշինքի ցուցակում: Ահա թե ինչու Արմանը ստիպված եղավ «ռեզերվացնել» իր տեղը «լուսավորների» մոտ: Ի սկզբանե պարզ էր, որ Արմանը «լուսավորների» հետ բիզնես գործարք էր կնքել, այլ ոչ թե նրանց կապը «գաղափարական բնույթ» ուներ: Պարզ էր նաև, որ Արմանի նպատակները  հեռահար բնույթ ունեին և նա նույնիսկ իրեն Էդմոնին հավասար մրցակից չէր համարում:

«Եթե Նիկոլը կարող է դառնալ Հայաստանի վարչապետ, ապա ինչո՞ւ ես չեմ կարող դառնալ»,- մտածում էր  Արմանը: Սակայն հեղափոխությունն արդեն կատարվել էր, իսկ ինքն էլ այդ հեղափոխական «գնացքին» արդեն ուշացել էր: Պարզ էր նաև, որ «հակահեղափոխական» ճամբարում Արմանին արդեն ոչ ոք չէր սպասում: Ստացվել էր այնպես, որ մեծ ամբիցիաներ ունեցող Արմանը մնացել էր «խաղից դուրս»:

Սակայն Արմանը գտավ իր տեղն ու դերը այս, իր համար բարդ քաղաքական խճանկարում: Նա կոնկրետ մի շարք հարցերում տեսավ, որ Փաշինյանի գործնեությունից իր «արտաքին գործընկերները» դժգոհ են:

Փաշինյանը չի խոսում ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերման մասին: Նա վախենում է խոսել Ղարաբաղի հարցում բոլթոնյան ծրագրի իրագործման վերաբերյալ: Եվ վերջապես նա նույնիսկ հրաժարվում է ԱՊՀ-ի տարածքում հեղափոխական քարոզիչի դեր կատարել: Մյուս կողմից հենց «դրսի» շրջանակների ակտիվ աջակցությամբ նա կարողացավ գալ իշխանության: Որին «անշնորհակալ» ձևով ուզում է «քցել»:

Արմանը ճիշտ հաշվարկեց, որ «դուրսը» Փաշինյանին  անպատիժ չի թողնի: Նրա ամերիկյան այցը ցույց տվեց, որ այնտեղ նա «դեղին քարտ» ստացավ և ժամանակն է գործել:

Իսկ այդ «դուրսը» ունի լծակներ ազդելու համար Փաշինյանի վրա: Միայն «Ամուլսարի» հետ կապված խնդիրը հերիք է, որ Փաշինյանը հայտնվի «նոր գունավոր հեղափոխության» վտանգի տակ: Մանավանդ, որ դուրսն արդեն «նոր Փաշինյանի»  քաղաքական քաստինգ է հայտարարել: Եվ ահա այդ քաստինգին մասնակցաց Բաբաջանյանը գործելու մի շարք առավելություններ: Նախ նա ԱԺ պատգամավոր է, մեդիա ռեսուրսի սեփականատեր է և կարող է «ավելի անկեղծ»  ծառայել «դրսին», քան Փաշինյանը:

Դրա համար նրան անհրաժեշտ է նոր մեծ ռեսուրսներ, մեդիա ապահովում և քաղաքական նոր թիմ:

Ռեսուրսների պահով Բաբաջանյանը խնդիր չունի: Քանզի «դրսի» համար Ղարաբաղը, որը խանգարում է Ռուսաստանի ազդեցության վերացման համար տարածաշրջանում «մեծ արժեք» ունի:

Ինչ վերաբերվում է մեդիա աջակցությանը, ապա բացի իր հարազատ կայքից, Բաբաջանյանի դռները բաց են նաև «Ազատության» և «Սիվիլնեթի» համար: Բացի այդ «դրսի» հետ համաձայնությամբ Փաշինյանը պարտավորվել է  բացել Բաբաջանյանի առջև նաև Հ1-ի դռները: Պայմանով, որ վերջինս էլ գովազդվելով լրացուցիչ կաջակցի նաև Փաշինյանին:

Արսեն Բաբայանի վրա ցուցմունք տալն ու Վազգեն Մանուկյանի վրա «կեղտ շպրտելը», կոնկրետ Փաշինյանի պահանջն է եղել, որն էլ Բաբաջանյանը հաճույքով կատարել է:

Եվ այդ ամենի դիմաց Բաբաջանյանը պահանջում է Փաշինյանից որոշակի կարգավիճակ: Նա իհարկե չի ուզում դառնալ «Իմ քայլը» դաշինքի անդամ: Նույնիսկ գործադիրում նա պաշտոն չի ուզում: Նրան և նրա դրսի տերերին դա պետք չէ: Նրան պետք է նոր քաղաքական թիմ ձևավորել, որպեսզի գալիք ընտրություններին նա կարողանա մրցակցել Փաշինյանի հետ: իսկ դրա համար պետք է նաև, որ նա իշխանությանը քննադատի:

Ահա թե ինչու նա դիմել է ԱԺ-ի նախագահին, որպեսզի իրեն թույլ տրվի այդ կառույցին կից հիմնվի քաղաքակագիտական դպրոց: Որտեղից,   բնականաբար, Բաբաջանյանը հույս ունի հավաքել իր նոր քաղաքական թիմը:

Իսկ Փաշինյանն էլ դժվար թե կարողանա մերժել Բաբաջանյանին, քանզի դրանով նա կմերժի փաստացի իր դրսի գործընկերներին, որոնք իր հերթին խիստ դժգոհ են Փաշինյանից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>