Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը Մանդատազրկման հարցը՝ արդեն 4-րդ անգամ դատարանում Ես քաղհալածյալ եմ. Խաչիկ Գալստյանը՝ դատարանում
Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Այնքան են լկտիացել, որ փորձում են շրջանցել անգամ դատարանի որոշումները. Մանուկ Սուքիասյան Պատմական հանդիպում. Մեկնարկել են Թրամփի, Սիի և Պուտինի միջև եռակողմ բանակցությունները Փաշինյանի և Պապիկյանի կառավարած բանակում էլի զինծառայող է մահացել Պուտինն ու Թրամփը հանդիպել են Պատերազմ Արցախում
Կինգ Կոնգը, պինգ-պոնգը ու... «Սահմանադրությունը» Փաշինյանը թող բերի 5 նախադեպ, երբ ինքը չի «քցել», հետո նոր առաջարկություններ անի․ Քրիստինե Վարդանյան Ի՞նչն է հունից հանել Փաշինյանին․ «Կարճ ասած» Ո՞վ է մեզ պատերազմ հայտարարելու․ Նիկոլ Փաշինյանի ականջը կանչի․ Խաչատրյան Թրամփը Չինաստան կատարած իր այցը անվանել է հիանալի Փաշինյանը պատերազմ է հայտարարել լրագրողներին. ՀԺՄ հայտարարություն «Փորձում է «շպագատ» իջնել, բայց չի կարողանալու, իսկ արդյունքում միակ տուժողը մեր ժողովուրդն է լինելու». «Փաստ» Փաշինյանը սպառված գործիչ է և հանրային ճնշում գեներացնել չի կարող. Քաղտեխնոլոգ «ԶԱՊ-ը» և «Օշականցի Գևորիկը» դատարանի դահլիճից ազատ են արձակվել Ի՞նչ են անում, երբ սերիական խաբեբան և կեղծարարն առաջարկում է իր «ազնիվ խոսքի» վրա հիմնված գործարք. Լևոն Զուրաբյան Ավելի քան 4 միլիոն բարել հում նավթ տեղափոխող երկու նավեր այրվում են Հորմուզում Դատարանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ սրբազանի տնային կալանքը ՌԴ նախագահը դրական է գնահատել եռակողմ հանդիպումը «Դու իսկապե՞ս այնքան ես կտրվել իրականությունից, որ կարծում ես՝ քո քաղաքական կենսագրության մեջ որևէ դրական բան կա, որով կարող ես երաշխավորե՞լ ինքդ՝ քեզ». Արթուր Սուքոյան Պուտինի, Սի Ցզինպինի և Թրամփի միջև հանդիպումից հետո հռչակագիր է ընդունվել Փաշինյանն առաջին հերթին պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին, պատանդներին, միայն դրանից հետո առաջարկներ անի ընդդիմությանը Բարձր տոնն ու պիտակավորումները ընդամենը փորձ են՝ աղմուկով ծածկելու բովանդակային փակուղին և խուսափելու ուղիղ պատասխաններից. Աշոտյան Թրամփի ընկերությունները գումարներ են ստացել ադրբեջանական «լվացքատնից» Ռուսաստանում Փաշինյանին կտեղեկացնեն, թե Հայաստանն ինչ քաղաքականություն պետք է վարի Ինչքան կարևոր է ալիևյան սահմանադրությունն անցկացնելը, որ պատրաստ է «կոնի» վրա իր պաշտոնն էլ դնել «Հրապարակ»․ Մեծ «ռազբորկա» է տեղի ունեցել Պապոյանի խառը հայտարարությունները․ Ռուսաստան չի մեկնել՝ սահմանափակումները չեն վերացվի. «Ժողովուրդ» Ընդդիմադիր պատգամավորները ցանկանում են տեսակցել Շաքի ներխուժած ադրբեջանցի զինծառայողին, բայց թույլ չեն տալիս. «Ժողովուրդ» Մոսկվան արմատական է տրամադրված. «Հրապարակ» Բուլդոզերով ժողովրդավարություն․ «Ինձ չհեռացրիք՝ ես եմ ձեզ հեռացնելու». Փաշինյան․ «Ժողովուրդ» Ի՞նչ է թաքցվում Փաշինյանի հիստերիայի տակ․ «Կարճ ասած» Երեք տարի անց արցախյան հակամարտությունը մնում է չլուծված Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել + 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ Մի կողմ դնենք սևացած բանանը, նյարդային դրամատուրգիան, սևացած դուխիզմը։ Նայենք լայն և խորը. Վլադիմիր Մարտիրոսյան

Արդյոք թիվ 296 բանաձևով ԱՄՆ-ը ճանաչե՞ց Հայոց ցեղասպանությունը և արդյոք Թրամփը պետք է այն ստորագրի. Տեսանյութ

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը առաջինը չէր: Ինչո՞վ է այս բանաձևը տարբերվում 1975 և 1984 թթ ընդունվածներից և արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

Հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 296 բանաձևը, որը սակայն շատերի մոտ հարց է առաջացնում, թե արդյո՞ք կարելի է ասել, որ Միացյալ Նահանգները ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Ամերիկայի հայկական համագումարի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Բրայան Արդունիի խոսքերով, դա միանշանակ այդպես է:

«Ես կասեի այո, ԱՄՆ-ը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ոչ միայն Ներկայացուցիչների պալատի պաշտոնական այս քվեարկությամբ, բայց նաև նախկինում՝ արխիվներրի, մեր դեսպանների և այլ բանաձևերի միջոցով: Հակիրճ պատասխանն է այո»,- ասում է Բրայան Արդունին:

Այնուամենայնիվ, ԱՄՆ-ի իշխանություններն ունեն 3 հավասարազոր ճյուղեր, որոնց որոշումները անկախ են միմյանցից:

«Շատերը հավատացած են, թե այս օրինագիծը պետք է այնուհետև ուղարկվի Սենատ, ապա նախագահին՝ ստորագրության համար: Ոչ: Սակայն, սա Ներկայացուցիչների պալատի պաշտոնական ճանաչումն էր: Իսկ ինչ վերաբերում է Սենատին, ապա այնտեղ նույնպես առաջ է քաշվում Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծ, որին արդեն աջակցում են 21 սենատորներ: Ակնհայտ է, որ այս հարցը քննարկվում է նաև Սենատում»,- ասում է Բրայան Արդունին:

Երբ նախկինում ԱՄՆ-ի պետական մարմինները օգտագործում էին ՝՝ցեղասպանություն՛՛ եզրը, կառավարության կողմից արժանանում էին խիստ քննադատության, և նույնիսկ պաշտոնազրկման:

Հայ դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանի խոսքերով, այս անգամ պատկերն այլ է:

«Եթե կառավարության գործադիր ճյուղն այսուհետ աշխատանքից հեռացնի որևէ մեկին, «Հայոց ցեղասպանություն» եզրն օգտագործելու համար, ապա այս դեպքում այդ աշխատակիցը կարող է պնդել, որ Ներկայացուցիչների պալատը հաստատել է Ցեղասպանությունը ճանաչող օրինագիծն ու նշել, որ մենք շարունակապես ճանաչում ենք, և ԱՄՆ կառավարությունը ժխտում է այս ոճրի հերքումը», - ասում է Արամ Համբարյանը:

Համբարյանը Վաշինգտոնում քաղաքական իրավիճակը շախմատի խաղի հետ է համեմատում և մատնանշում, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նույնպես քաղաքականացվել է շատ առումներով:

«Կառավարության այն ճյուղը, որն ամենից շատն է բաց օտարերկրյա ճնշման առջեւ՝ գործադիր ճյուղն է: Այսինքն, եթե Թուրքիան ցանկություն ունենա արտահայտելու իր դժգոհությունն այս օրինագծի շուրջ, դա կարող է փոխանցել գործադիր ճյուղին: Օրենսդիր ճյուղը դրա հետ չի առնչվում: Սա քաղաքական հարթակ է և քաղաքականություն՝ ամերիկյան օրենքն այլևս չի հանդուրժում ժխտողականությունը: Խաղն ավարտված է»,- ասում է Արամ Համբարյանը:

«Այն, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի 405 անդամներ, անկախ կուսակցական պատկանելությունից, անկողմնակալ կերպով քվեարկել են Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի օգտնին, ինքնին հայտարարություն է»,- ասում է Բրայան Արդունին:

Հիշեցնենք, որ 2020 թվականին ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, իրենց թեկնածությունը դրած յուրաքանչյուր օրենսդիր, թե՛ Ներկայացուցիչների պալատում և թե՛ Սենատում, Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրինագծի աջակիցներ են կամ այդ օրինագծերի հեղինակներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>