Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան
3
Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Պրահայում ՀՀ արած հայտարարություններից հետո ՀԱՊԿ-ը չէր կարող միջամտել Ղարաբաղում ստեղծված իրավիճակին. Պուտին Մենք Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչեցինք Ռուսաստանի ղեկավարության հայտարարություններից հետո. Փաշինյան «Էջմիածին» ԲԿ-ի փոխտնօրենը, որտեղ հապշտապ հետազոտվեց և կրկին ՔԿՀ ուղարկվեց 18-ամյա Դավիթը, Վաղարշապատի ավագանու ՔՊ-ական անդամ է (տեսանյութ) Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Պատերազմ Արցախում
Այս մարդու ամեն մի շունչը սուտ է։ Հնչեց ամենակարևոր, բայց դիվանագիտական փաթեթավորմամբ ուղերձը. Քաղաքագետ Ողբերգական դեպք Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Դատարանում ՀԾԿՀ ներկայացուցիչները շատ ծիծաղելի իրավիճակում էին հայտնվում. Ղազինյան Դպրոցական քաղբանտարկյալի հարազատների և դասընկերների ակցիան Շարունակվում է Բագրատ սրբազանի և մյուսների գործով դատական նիստը Իբր ասֆալտապատում, իրականում՝ օդի աղտոտվածություն (տեսանյութ) Բազմաթիվ շենքերի նկուղներ չեն համապատասխանում անվտանգության նվազագույն պահանջներին (տեսանյութ) Երբ մարդը կարողանում է իր աշխատանքի արդյունքով ապրել, նա մնում է իր հողում, ստեղծում ու զարգացնում է իր համայնքը․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Միլիարդավոր գումարների հատկացումներին զուգահեռ ֆուտբոլի դաշտում արհեստական խոտածածկը բացակայում է (տեսանյութ) Մեծամորի ատոմակայանը ապրիլի 1-ից հինգ ամիս ժամկետով հանվել է շահագործումից Փաշինյանը Մոսկվայում սրում է հայ-ռուսական հարաբերությունները «Թրամփի երթուղու» վերաբերյալ համաձայնագիրը խախտել է հավասարակշռությունը Հարավային Կովկասում. Օվերչուկ Ընտրություններին մասնակցելու համար պարտադիր է օգտահաշիվ ստանալու դիմում․ ԿԸՀ Իրենց պատճառով ենք կորցրել Արցախը. Սամվել Շահրամանյանը՝ Փաշինյանի հայտարարությունը «զառանցանք» կոչեց Օտարացումը՝ այսօրվա Հայաստանի նոր «Սահմանադրություն». Վահե Հովհաննիսյան Բյուջեով ոչ թե կամուրջ են նորոգել, այլ նկար են կախել՝ «կամուրջ» գրությամբ (տեսանյութ) Եվրոպացիները հին երգ կերգեն՝ Ռուսաստանի կողմից Հայաստանի ընտրություններին միջամտելու մասին․ Կրեմլ Ապրիլյան քառօրյա պատերազմի 10-րդ տարելիցն է. քաղաքական գործիչներն այցելում են Եռաբլուր Ընդդիմությունը խորհրդարանական լսումներ է նախաձեռնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ (ուղիղ) Որտեղից այսքան մաղձ, այսքան թույն, այսքան չարություն. «Փաստ» Եթե հարցականի տակ հայտնվի ռուսական ընկերությունների ներկայությունը Հայաստանում, նույնը կլինի ՌԴ-ում. Օվերչուկ Ներման հանձնաժողովի անդամ է նշանակվել տիրադավ Գեւորգ Սարոյանը Ամբողջ հայ ժողովրդին կալանավորել չի ստացվի Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ Հերթը հասել է ՔԿՀ-ի հոգևորականներին 600 հազար դրամանոց խորհրդատվություն Ստեփանավանի քաղաքապետի համար. փաստաթուղթ 18–ամյա Դավիթի համար փաստաբանները հրատապ դիմում կներկայացնեն գլխավոր դատախազին. նաեւ Վերաքննիչ են դիմելու Նիկոլ Փաշինյանի դիմանկարն այրել են Մոսկովայի կենտրոնում ՀՀ դեսպանատան մոտ տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ

Պատմական հերոսներին փոխարինում են սեռափոխված «հերոսները». Պետությունը կֆինանսավորի սեռափոխություն քարոզող ֆիլմը

Պետությունը 20 միլիոն դրամ կտրամադրի ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի՝ Մելի, մասին պատմող «Մել» ֆիլմի նկարահանմանը։ Ֆիլմում կներկայացվի սեռափոխության ենթարկված Մելի եւ նրա ընկերուհու պատմությունը, սեռային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանն ուղղված պայքարը։ «Մել»-ը 2019 թվականին Հայաստանի ազգային կինոկենտրոն ներկայացված 65 լիամետրաժ և կարճամետրաժ ֆիլմերից պետական ֆինանսավորման համար ընտրված 10 լիամետրաժ ֆիլմերի ցանկում է։

Այս կապակցությամբ «Փաստինֆո»-ն զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Սահակյանցի հետ, որը, հիշեցնենք, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունից դուրս եկավ այն բանից հետո, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում մրցանակ ստացավ ռեժիսոր Ռատի Ցիտելաձեի ՝ տրանսգենդերի մասին պատմող «Հասարակության գերին» ֆիլմը ։

«Ես, ճիշտն ասած, բացարձակ շոկ չապրեցի։ Սա ամբողջությամբ մտնում է այն տրամաբանության մեջ, որով այսօր մշակույթի իշխանությունը գործում է»,- «Փաստինֆո»-ին ասաց Դավիթ Սահակյանցը՝ մատնանշելով հայոց պատմություն, հայոց լեզու եւ գրականություն առարկաների դուրս բերումը բուհական ուսումնական ծրագրից, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում տրանսգենդերի մասին պատմող ֆիլմին մրցանակ շնորհելը, ԱԺ ամբիոնից տրանսգենդերի ելույթը։

«Ինձ համար, բնականաբար, դա անընդունելի է, համարում եմ, որ իսկապես, ավելի կարեւոր պատմական հերոսներ կան, որոնց կարելի էր անդրադառնալ եւ առհասարակ, եթե վերցնենք սպորտի ոլորտը, ապա սպորտում շատ ավելի կարեւոր ձեռքբերումներ կան, քան սեռափոխությունը։ Ուրիշ բան ես չէի էլ ակնկալում այսօրվա մշակույթի նախարարությունից (նկատի ունի ԿԳՄՍ նախարարությունը,-խմբ.), ընդ որում ես այն ռեժիսորներից եմ, որը զրկվել է պետական ֆինանսավորումից։ Վարազդատ արքայի՝ Օլիմպիական խաղերին մասնակցության մասին պատմող ֆիլմի համար ֆինանսավորում կար 4 տարի, սակայն այս տարի ֆինանսավորումից զրկվեցինք եւ մեկ տարի չունենք այդ ֆինանսավորումը այլեւս։ Ես տարօրինակ բան չեմ տեսնում, որովհետեւ նոր հերոսների ժամանակ է եկել. այլեւս հերոսները ոչ թե Վարազդատն է կամ այլ պատմական անձինք, այլ Մելինեն է։ Ես իմ վերաբերմունքն եմ հայտնում ոչ թե անձին, այլ փաստին՝ քարոզին, ինչի պատճառով էլ դուրս եմ եկել կինեմատոգրաֆիստների միությունից»:

-Ձեր ֆիլմի ֆինանսավորումն ի՞նչ հիմնավորմամբ մերժվեց եւ առհասարակ, ի՞նչ չափանիշներով են ընտրվում պետական ֆինանսավորման արժանի ֆիլմերը։ Այս մեկն, օրինակ, ինչու՞ է ընտրվել Ձեր կարծիքով։

-Ես տեղյակ չեմ, թե ինչ չափանիշներով է ընտրվել այդ ֆիլմը։ Եթե չեմ սխալվում, պրոյեկտները ներկայացվում են, որից հետո հայտարարվում է՝ ֆիլմը ֆինանսավորում ստանո՞ւմ է, թե՞՝ ոչ։ Մեր պարագայում դա առհասարակ, ոչ էլ արվեց եւ անցած տարվա մեր կատարած աշխատանքին դեռ եզրակացություն էլ չի տրվել։ Մենք , ընդհանուր առմամբ, ուղղակի օդում ենք կախված, այսինքն որեւէ բացատրություն չի եղել, թե ինչու օրինակ մեր ֆիլմն այս տարի չունեցավ ֆինանսավորում։ Ես ձեզ ասեմ, անկեղծորեն, ուրախ էլ եմ, որ նման մշակույթի նախարարությունից մեր ֆիլմը աջակցություն չի ստանա։ Մենք փորձում ենք մեր ուժերով ֆիլմը հասցնել ավարտին եւ որքան քիչ՝ անձամբ ես , առնչություն ունենամ այսօրվա նախարարության հետ, այդքան ավելի հանգիստ ու, այդ բառը չեմ սիրում ՝ հպարտ կզգամ։

-Որքա՞ն ֆինանսավորում էր անհրաժեշտ «Վարազդատ»-ի համար։

-Մենք տարեկան ունեինք 50 միլիոն դրամի չափով ֆինանսավորում, որը ձեւավորվել է 18-19 տարի առաջ՝ առհասարակ, լիամետրաժ-անիմացիոն ֆիլմերի ստեղծման համար։ Նույն գումարը պետք է ստանայինք, նույնիսկ գումարը իջեցրեցինք մինչեւ 30 միլիոնի, որ գոնե ֆիլմն ավարտին հասցնենք, դա էլ չունեցավ շարունակություն։

-Պարոն Սահակյանց, եթե տարբեր իրադարձությունների լույսի ներքո, փորձենք առավել համալիր նայել այն մտահոգությունները, որոնց մասին վերը խոսեցինք, փաստորեն, տեսանք «Ոսկե ծիրան»-ում վրացի ռեժիսորի ֆիլմին մրցանակ շնորհվեց, հիմա պետական մակարդակով ֆինանսավորվում է այս ֆիլմը, որի ռեժիսորը բացահայտ նշում է, թե նպատակը որն է, օրակարգում ունենք հայտնի Ստամբուլյան կոնվենցիան, որի վավերացումից բխող հնարավոր վտանգների մասին տեւական ժամանակ է ահազանգում են հենց իրավական հանրույթի ներկայացուցիչները։ Այս բոլորը միեւնույն շղթայի օղակնե՞ր են։

-Այո, ամբողջությամբ փոխկապակցված են իրար հետ եւ այսօր մեր երկիրը ղեկավարող ուժերը անում են ամեն ինչ, որպեսզի իրենց պատկերացրած աշխարհայացքն ամեն կերպ կապեն մեր վզին եւ ստիպեն այն ձեւով, որն իրենք են ճիշտ համարում։ Սա շատ մեծ վտանգ է։

-Ի՞նչ ռիսկեր եք տեսնում կինոյի եւ առհասարակ, մշակույթի համար եւ, փաստացի, այսօր նաեւ մշակույթի նախարարություն չունենք։ Սա է՞լ է ձեր նշած քաղաքականության տրամաբանության շրջանակում։

-Դա ամենաֆունդամենտալ խնդիրն է այսօրվա իրականության, այսօրվա մարդկության։ Այսօր փոքրամասնությունները փորձում են իրենց օրենքները թելադրել մեծամասնությանը եւ ստիպում են, բոլոր միջոցներով են ստիպում, որ դու ենթարկվես այն օրենքներին, որոնք իրենք են ճիշտ համարում։ Այն կոնցեռները, այն ֆինանսական մեծ խմբերը, որոնք ապահովում են այդ քարոզը, իսկ կինոն ամենաուժեղ քարոզչական գործիքներից մեկն է։ Բնականաբար, երբ այդ գործիքն ընկնում է իրենց ձեռքը, դառնում է ազդեցիկ։ Առհասարակ, սա ամբողջ մարդկության համար է խնդիր, բայց մեզ համար՝ առավել եւս, մեր երկրի համար դա ուղղակի կործանիչ կարող է լինել։

-Եվ վերջում, ի՞նչ եք կարծում, մեր հասարակությունն այսօր պատրա՞ստ է ընդունել այն, ինչ իրեն փորձ է արվում մատուցել։

-Այստեղ գործում է «Օվերտոնի պատուհան»-ի օրենքը։ Եթե ոչ այսօր, բայց երբ նախադրյալներն արդեն կան, տարեցտարի այդ ինֆորմացիան ավելի շատանա, այդ թեմաները ուսումնասիրվեն եւ հրապարակային դառնան, բնականաբար, վաղ, թե ուշ մենք կանգնելու ենք այն խնդրի առջեւ, որի առջեւ կանգնած է ադեկվատ եւ զգաստ մտածող հասարակության զգալի հատվածը, որը այսօր գերի է ընկել ինչ-որ լոբբիստների, որոնք իրենց օրենքն են փորձում առաջ բրդել ամբողջ աշխարհով ու նաեւ Հայաստանով։ «Օվերտոնի պատուհան»-ի օրենքով կարող է այս տարի ինչ-որ բան չընդունվի, բայց դա չի նշանակում, որ չի աշխատվում մեր ենթագիտակցության վրա, չի աշխատվում հաջորդ սերնդի վրա։ Արդեն թվարկեցի փաստերը, որոնք տեղի են ունեցել այդ սխեմայի շուրջ՝ լինի դա «Ոսկե ծիրան»-ի մրցանակ, տրանսգենդերների ազատ ման գալը, ԱԺ ամբիոնից խոսելը։ Այս ամենը հրամցնում են եւ ստիպում են հաշտվել այն մտքի հետ, որ այսօր իրենց դարն է։

Աղբյուր` Փաստինֆո

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>