Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Ապրիլի 2-ի մեղավորն ու շահառուն

Հայ ժողովուրդը պատմականորեն ունի հատվածայնության, մասնատվածության հակման խնդիրներ։ Պետականության ձեռքբերմամբ այս խնդիրը պետք է լուծվեր, որովհետև սա մեծագույն խոչընդոտ է միասնական օկարագով, միասնական տեսլականով և արժեհամակարգով ժամանակակից պետություն ունենալու ճանապարհին։

Այն, ինչը արվեց ռեյտինգային ընտրակարգի ներդրմամբ՝ ուղղակի ջուրը նետեց հասարակություն ձևավորելու 25 տարվա ջանքերը։ Սա ամենամեծ վատությունն էր, որ հնարավոր էր անել պետության և ժողովրդի համար։ Երևանցի, գյումրեցի, ղարաբաղցի, ապարանցի, մոնումենտցի, մասիվցի, արեշցի և այլ տարաբաժանումներին ավելացան ռեյտինգային մասնատումները։ Քաղաք առ քաղաք, գյուղ առ գյուղ, փողոց առ փոցող, տուն առ տուն՝ մարդկանց բաժանեցինք, թշնամացրեցինք, դրեցինք ընտրության առաջ, որտեղ մոտիվացիան՝ փողն է, ճնշումը, վախը, սպառնալիքը, բարեկամական, կամ թայֆայական կապը։ Քաղաքական միտքը կամ քաղաքականությունը այստեղ ոչ մի կապ չունեն։ Սա արվել է մեկ պատճառով՝ Սերժ Սարգսյանին ՀՀԿ-ի միջոցով վերարտադրվելու և իշխանական լծակներ պահելու համար։ Ուրիշ հեքիաթներ հնարել պետք չէ։ Շահառուի մասով ամեն ինչ պարզ է՝ սրանից օգտվելու է Սերժ Սարգսյանը։ Մնացածը սպասարկում են նրա շահը։ Իսկ այ մեղավորի մասով խնդիրը միանշանակ չէ։ ՀՀԿ-ն ամբողջությամբ միաձայն է, տվյալ դեպքում՝ Սերժաձայն, հետևաբար հետևանքների մասով ունենալու է պատասխանատվության իր բաժինը։

Միայն Կարեն Կարապետյանն է, որը հրապարակայնորեն ամրագրեց իր տարբերվող տեսակետը։ Քաղաքական կուսակցությունները, նախագահականում ֆոտոսեսիայի գնացողները, պսևդոքաղաքացիական հասարակությունը, մեկ կենտրոնից սնվող ահռելի լրատվական համակարգը, հարգարժան խմբագիրները, առաջատար լրագրողները և ուհիները, բլոգերները, արմևտամետները, մտավորականները, քաղաքագետները, փորձագետները և այլն։ Հսկայական մի մեքենա լծվեց Ս. Սարգսյանի ծրագրի իրականացմանը։ Առանց ամոթ, և պետության հանդեպ առանզ զրոյական պատասխանատվության։ Այս պարագայում շատ դժվար է ասել, ով է ավելի մեղավոր՝ Սերժ Սարգսյանը, որը մասնավոր խնդիր լուծելու համար պատվիրեց այս համակարգը, թե հարյուրներով քաղաքական-քաղաքացիական-լրատվական-բիզնես էլիտան, որն անամոթաբար լծվեց պետության հիմքերը քանդող այս գաղափարի իրականացմանը։ Սա հռետորական հարց չէ։ Մենք սրա պտուղները քաղելու ենք։ Դա լինելու է շատ դառը։ Միայն գինը առայժմ պարզ չէ։ Եվ դա լինելու է ոչ թե անորոշ ապագայում, այլ՝ շատ մոտ։ 

Երրորդ կլիենտուրան՝ իրավաբանների խումբն է, ովքեր ցանկացած գաղափար հրամանի դեպքում վերածում են իրավական լուծումներ ստացած նախագծի։ Հրայր Թովմասյանը և մյուսները կրում են պերսոնալ պատասխանատվություն այս ամենի համար։ Այն իրավաբանները, ովքեր հասկանալով, որ պատերազմի առաջ կանգնած երկրում չի կարելի գնալ խորհրդարանական կառավարման, այն է՝ պարբերաբար անկառավարման մոդելի, և փրփուրը բերաններին քարոզում էին հակառակը, պետք է կրեն գոնե բարոյական, բայց անհատական պատասխանատվություն։

Ամփոփում

Հայաստանը մտել է տուրբուլենտության, անորոշությունների դժվար փուլ։ Մենք դարձել ենք ինչ-որ իմաստով էքսպերիմենտալ պետություն. Այսքան լուրջ մարտահրավերների առաջ, պատերազմի իրական վտանգի առաջ կանգնած պետությունը գոյատևման բոլոր օրենքներով չէր կարելի տանել նման ճանապարհով։ Բայց անձնական շահը հաղթեց, այնպես ինչպես հաճախ հաղթել է մեր ժողովրդի ողբերագական պատմության ընթացքում։ Մնացածը ցույց կտա ժամանակը։

Կարեն Հարությունյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>