Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Պրոգրեսիվ ուժի կենտրոնը

ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանի հայտարարությունները մի քանի օրում ստվերում թողեց նախընտրական պրոցեսները։ Պետական վերնախավում, կուլիսներում, միջանցքներում բուռն քննարկման և, ճնշող մեծամասնությամբ, հավանության արժանացած նրա ձևակերպումները շատ արագ տարածվեցին հասարակության շերտերում։ Հասարակությունն արձագանքեց զանգվածային դարձաց հարցով՝ ի՞նչ է կատարվում, կարո՞ղ է արդյոք, մի բան փոխվել։

Ի՞նչ է կատարվում

Կատարվում է պարզ բան՝ երկրի վերնախավը սպառվել է, գործող համակարգը նեխել է և երկիրը զարգացնելու որևէ ռեսուրս այլևս չունի։ Ավելին՝ չունի ինքն իրեն պահելու ռեսուրս։ Սա` կամ գիտակցում է կամ, գոնե բնազդաբար, զգում է , թե պետական համակարգը, թե բիզնեսը, թե ուժային համակարգը, թե հասարակությունը։ Պարզ է , որ փոփոխություններն անխուսափելի են։ Հասկանալի է նաև, որ առանց դիմադրության չի լինելու։ Ինչ ժամկետներում երկիրը դուրս կգա այս խորացող պետականության ճգնաժամից, ինչ ժամկետներում և ինչ գնով պետությունը կվերադառնա զարգացման ուղի՝ կախված է թե ինչ ժամկետներում կձևավորվի պրոգրեսիվ ուժի կենտրոնը։

Կարեն Կարապետյանի հայտարարությունները իշխող նեղ խմբի համար որևէ վտանգ չեն ներկայացնում, եթե այն լինի զուտ մեկ պատգամավորի հայտարարություն։ Բայց , եթե այն վերածվի, որպես պրոգրեսիվ կենտրոնի ազդեցիկ դերակատարի հնչեցրած քաղաքական բանաձև, ապա դա կարող է գեներացնել լուրջ պրոցեսներ՝ պետական համակարգում և հասարակության մեջ։ Մանավանդ որ պետական համակարգը լուռ աջակցում է Կ. Կարապետյանի դիրքորոշմանը։

Վարչապետի գործոնը

Վարչապետ Կարեն Կարապետյանը դարձել է իշխանական և Բաղրամյան 26-ի տակ գործող ընդդիմադիր շրջանակների հիմնական թիրախը։ Ակնհայտ է, որ իշխանության մեջ գտնվող անձանցից վարչապետը ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչն է։ Ու սա նյարդայնացնում է սպառված վերնախավին։

Կարեն Կարապետյանի դեմ սկսվել է իսկական արշավ։ Գործի է դրվում ողջ զինանոցը։ Հասարակությունը առայժմ անմասն է այս պրոցեսին։ Սա կուլիսային պայքար է, ուժերի վերախմբավորման պրոցես։ Նրանք, ովքեր մտածում են, որ ապրիլի 2-ի ընտրություններով ավարտվելու են քաղաքական պրոցեսները՝ սխալվում են։ Ապրիլից ապրիլ երկրում տեղի է ունենալու նոր իշխանության ձևավորում։ Ընտրությունների արդյունքները, իհարկե , կարևոր են, բայց մենք գիտենք, որ Հայաստանում մեկ օրում կարող են ֆրակցիաներ քանդվել ու նորերը ձևավորվել, կարող են անսպասելի շրջադարձեր լինել։ Ընդ որում դրա համար կան բոլոր օբյեկտիվ նախադրյալները՝ տնտեսության կոլապս, առաջին գծում լարվածության աճ և այլն։

Պատգամավորն ու մենեջերը

Որևէ բանական մարդու նպատակը չի կարող լինել ցնցումները, անկայունությունը։ Մյուս կողմից, որևէ բանական մարդ չի կարող անտարբեր լինել պետության սրընթաց կազմաքանդմանը, ուժգնացող մարտահրավերների հանդեպ ՝ անգործությանը։

Փոփոխություններ գեներացնող անհատներ, պատմական առաքելություն ունեցող գործիչներ ձևավորվում են հենց նման փուլերում։

Եթե Կարեն Կարապետյանը իր մեջ տեսնի ավելի մեծ առաքելություն, քան որպես ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ապա նա կարող է կոնսոլիդացնել իր շուրջը հասարակության առաջադիմական շերտերին։ Եթե նա իր կոշտ վերաբերմունքը ռեյտինգային համակարգի մասին կամ Սահմանադրական փոփոխությունների մասին ասեր ժամանակին և ասեր հրապարակային, ապա պրոցեսները կարող էին այլ հունով ընթանալ։ Նույնը հիմա է։ Նրա խոսքը ազդեցություն կունենար նաև այն «կողմ» քվեարկածների վրա, ովքեր հիմա իրենց կողմի պատճառով իրար մորթում են՝ բառիս բուն իմաստով։

Որոշակի առաքելության խնդիր ունի նաև վարչապետ Կարեն Կարապետյանը։ Եթե նա շարունակի իրեն ներկայացնել որպես մենեջեր, ապա կարճ ժամանակ հետո նա նույնիսկ այդ կարգավիճակը չի ունենա։ Հայաստանի տիպի երկրներում չի լինում մենեջեր-վարչապետ, լինում է պետական գործիչ - վարչապետ։

Մենեջերի և պետական գործչի առաքելությունները տարբեր են։ Պատգամավորն ու մենեջերը, մեծ գործեր չեն կարող անել, բայց առաջադիմական հայացքներով քաղաքական և պետական գործիչները կարող են կոնսոլիդացնել ողջ հասարակությունը՝ դառնալ 10 միլիոնանոց հայ ժողովրդի ամենապահանջարկված և ամենահարգված դեմքերը պատմական այս փուլում։ Նրանք ունեն բոլոր հնարավորությունները դա անելու։ Եվ դա կլինի խաղաղ և սահուն զարգացում։ Չանեն իրենք, կանեն՝ ուրիշները։ Հարցի գինն է, որը վճարելու է մեր պետությունը և մեր ժողովուրդը։

Կարեն Հարությունյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>