Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Ո՞վ է լինելու Հայաստանի վարչապետը 2018-ից հետո

ԱԺ ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքում ձևավորվելու է ոչ միայն Ազգային Ժողովը, այլև ուրվագծվելու է այն կառավարությունը, որը մենք ունենալու ենք 2018 թ. ապրիլից հետո: Այսինքն այն բանից հետո, երբ կավարտվեն Սերժ Սարգսյանի նախագահական լիազորությունները:

Հաշվի առնելով այն զարգացումները, որոնք տեղի են ունենում վերջին շրջանում՝ մենք կարող ենք նշել, որ իշխանության հայտ իրականում ներկայացրել են երեք քաղաքական ուժեր՝ Հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան դաշինքը» և «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը: Նշված այս երեք ուժերի մեջ էլ պետք է փնտրել հայաստանի վարչապետին, որն իր լիազորությունները կստանձնի 2018 թ.:

Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածուն

Հաշվի առնելով Սերժ Սարգսյանի մղումները և իր կողմից անցած քաղաքական ուղին՝ հստակ կարող ենք նշել, որ նա պատկանում է այն քաղաքական գործիչների դասին, որոնք ժառանգորդ չեն կարող ունենալ և որոնք ձգտում են իշխանության ղեկը միշտ իրենց ձեռքում պահել: իսկ եթե սրան գումարենք փետրվարի 20-ին ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունները, կարող ենք միանշանակ պնդել, որ Սարգսյանի վարչապետի թեկնածուն հենց ինքն է և նրա նպատակը ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների արդյունքում այն է, որ նա կարողանա այնպիսի հնազանդ ԱԺ ձևավորի, որը 2018-ին կառաջադրի Սերժ Սարգսյանի թեկնածությունը վարչապետի պաշտոնում:

ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն

Որքան էլ իշխանական քարոզչամեքենան փորձի հակառակում համոզել, իրականությունն այն է, որ ՀՀԿ-ում չկա միասնական կարծիք, թե ով է լինելու ՀՀ վարչապետի թեկնածուն 2018 թ.-ից հետո: Այսօր արդեն կարելի է ասել, որ առնվազն մեկ հոգի ՀՀԿ-ում կա, ով կարող է և հավակնելու է վարչապետի պաշտոնին: Խոսքը գործող վարչապետ Կարեն Կարապետյանի մասին է: Սակայն կկարողանա՞ արդյոք Կարապետյանն իր շուրջ կոնսոլիդացնել Հանրապետականի պրոգրեսիվ զանգվածը, թե ոչ, ցույց կտա միայն ժամանակը:

«Ծառուկյան դաշինքի» վարչապետի թեկնածուն

Հայտնի է որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիսանում է մեր երկրում ամենամեծ ժողովրդականությունը վայելող քաղգործիչներից մեկը, և տրամաբանական կլինի կարծել, որ «Ծառուկյան դաշինքի» վարչապետի թեկնածուն հենց Գագիկ Ծառուկյանն է: Սակայն Ծառուկյանը բազմիցս ընդգծել է, որ ինքն անձամբ չի ձգտում որևիցե պաշտոն զբաղեցնելու և որ պաշտոնը երբեք իր համար ինքնանպատակ չի եղել: Հետևաբար, կարող ենք նշել, որ հաջողության պարագայում «Ծառուկյան դաշինքը»՝ որպես վարչապետի թեկնածու կարող է առաջադրել մեկ այլ գործչի:

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի վարչապետի թեկնածուն

Ի տարբերություն նախորդ երկու քաղաքական ուժերի այս դաշինքում վաղուց արդեն հայտնի է վարչապետի թեկնածուի անունը: Խոսքը Սեյրան Օհանյանի մասին է: Այսօր նաև պարզ է, թե ի՞նչ հռետորաբանություն է ունենալու դաշինքն ընտրություններին: Կենտրոնական հարցերն են լինելու երկրի ռազմաքաղաքական զարգացումը, ԼՂ հարցում իրավիճակի կայունացումը, ինչպես նաև մեծ սոցիալական ծրագրի իրականացումը, որը շուտով կներակայցվի հանրության դատին և որն իր մեջ ներառելու է բազում ոլորտներ՝ սկսած մայրական կապիտալի ներառումից մինչև ԱԱՀ նվազեցում:

Իսկ թե վերջում ով կլինի Հայաստանի նոր վարչապետը կախված է լինելու բազում գաղափարներից, և առաջին հերթին նրանից թե ուժերի ինչ դասավորություն ենք մենք ունենալու ապրիլի 3-ին

Արմեն Միքայելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>