Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում
Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Պատերազմ Արցախում
Սոնա Աղեկյան. «Պահանջում ենք, որ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի դատավարությունն ընթանա դռնբաց…» Անդրանիկ Թևանյանը անմեղ է, Արեգնազ Մանուկյանը անմեղ է Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը Պետք է պնդենք, որ Անդրանիկ Թևանյանի «գործով» դատն անպայման բաց լինի Հանիրավի քաղաքական հետապնդման ենթարկվող Արեգնազ Մանուկյանը եկավ դատարան Փաստաբան Տաթևիկ Սողոյանը՝ Արեգնազ Մանուկյանի «գործի» մասին Ընտրովի արդարադատությունը Հայաստանում. վտանգ ԵՄ-ի հետ հարաբերությունների՞ համար Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը

Սերժ Սարգսյանն ուզում է լինել վարչապետ՝ ավելի լայն լիազորություններով, քան այժմ ունի նախագահը(տեսանյութ)

Փետրվարի 20-ին Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը մի շարք ուշագրավ արտահայտություններ է արել¸ որոնցից պարզ է դառնում, թե ինչ ծրագրեր նա ունի 2018 թ. ապրիլից հետո:

Խոսելով կիսանախագահական կառավարման համակարգում գոյություն ունեցող յուրահատկությունների մասին՝ Սերժ Սարգսյանը ընդգծել է¸ որ Ֆրանսիայում, որը ևս կիսանախագահական հանրապետություն է, պատմականորեն ձևավորվել է «համակեցություն» տերմինը: Դա այն իրավիճակն է, երբ երկրի նախագահը ներկայացնում է մի կուսակցություն, իսկ վարչապետը և Ազգային ժողովի մեծամասնությունը՝ մեկ այլ քաղաքական ուժ:

«Երկար քննարկումներից հետո մենք հանգեցինք այն եզրակացությանը, որ մեզ համար նման «համակեցություն» ձևավորելը շատ երկարատև պրոցես է և, կներեք, բայց մեզ համար, ցավոք սրտի, դեռևս անիրականանալի: Բոլորդ էլ գիտեք, որ կիսալուծումները սովորաբար պարտադրված և ամենավատ լուծումներն են, ուստի և անհրաժեշտ էր գտնել և տալ ամբողջական լուծում»¸-ասել է նա:

Դրանից հետո Սերժ Սարգսյանն ասել է¸ որ 2018-ի ապրիլից հետո Հանրապետության վարչապետի լիազորություններն ու հնարավորություններն ազգային անվտանգության և պաշտպանության առումով լինելու են շատ ավելի լայն, քան այն, ինչ կիսանախագահական համակարգի պայմաններում վերապահված է այսօրվա Նախագահին՝ Գերագույն գլխավոր հրամանատարին:

Սերժ Սարգսյանի այս խոսքերից մենք կարող ենք մի քանի հետևություն անել:

Առաջին՝ 2005 թվականից գործող Սահմանադրությունը վարչապետի և նախագահի միջև զսպումների և հակակշիռների որոշակի մեխանիզմ է ենթադրում¸ որը Սերժ Սարգսյանը համարում է անառողջ մրցակցություն և նոր Սահմանադրությամբ նա վերացնում է այդ հակակշիռների մեխանիզմը՝ ամբողջ իշխանությունը կենտրոնացնելով վարչապետի ձեռքերում:

Երկրորդ՝ իր այս հայտարարությունով Սերժ Սարգսյանը անուղակիորեն խոստովանում է¸ որ իր նախագահության տարիների ընթացքում նա իր իսկ կողմից նշանակած վարչապետների մեջ մրցակիցներ է տեսել և իր իսկ համար գրված Սամանդրությամբ փորձում է կանխել նման մրցակիցների ի հայտ գալը 2018 թվականից հետո:

Երրորդ՝ Սահմանադրական հանրաքվեից առաջ իր հարցազրույցներից մեկում Հովիկ Աբրահամյանը ըդգծել էր¸ որ հանրաքվեից հետո ակնկալում է ունենալ բարձր պաշտոն¸ սակայն ինչ եղավ վերջում ՝ մենք բոլորս տեսանք. Աբրահամյանը զրկվեց վարչապետի պաշտոնից¸ նեղացած դուրս եկավ ՀՀԿ-ից¸ սկսեց ֆեյսբուքում ստատուսներ գրել¸ ինչից հետո ամենաուժեղ քննադատությունը սկսեց ստանալ հենց իր նախկին կուսակիցներից:

Պարզ է ¸ որ այսօր իր բարձր պաշտոնը պահպանելոևւ ակնկալիք ունի նաև Կարեն Կարապետյանը¸ սակայն Սերժ Սարգսյանի վերոնշյալ հայտարությունները խաչ են քաշում Կարապետյանի ակնակալիքների վրա: Կհասցնի՞ նա համապատասխան քաղաքական հետևություններ անել մինչ 2018-ի ապրիլը¸ կախված է միմիայն իրենից: Իսկ այն¸ որ Սերժ Սարգսյանը իր շրջապատում չի հանդուրժի մի մարդու¸ ով հանրության շրջանում մի քանի անգամ ավելի բարձր վարկանիշ ունի¸ քան նա¸ ինչպես նաև ունի պոտենցիալ իր շուրջ համախմբելու Հանրապետականի ներսում բողոքական զանգվածը¸ դա ընդունեք որպես քաղաքական բացարձակ ճմշարտություն: Ամեն դեպքում¸ ցավալի¸ կլինի¸ եթե 2018 ապրիլից հետո Կարեն Կարապետյանի՝ այսօր ավելի քան ակտիվ ֆեյսբուքյան էջում մենք տեսնեք թախիծով լի ստատուսներ:

Սերժ Սարգսյանի՝ փետրվարի 20-ին արած հայտարարութունները հերթական անգամ գալիս են ապացուցելու այն պարզ ճշմարտությունը¸ որ Սերժ Սարգսյանը պատկանում է այն քաղաքական գործիչների դասին¸որոնք չեն կարող ունենալ ժառանգորդներ և կառուցում են այնպիսի քաղաքական համակարգ¸ որը սպասարկում է անձնապես իրենց շահերը¸ որոնք էլ իրենց հերթին պարբերաբար կարող են հակասության մեջ մտնել պետական շահերի հետ: Եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքում Հանրապետականը հայտնի և անհայտ մեթոդներով կրկին «տոկոսներ խփի»¸ անձնական և պետական շահերը կշարունակեն միմյանց բախվել¸ ինչի արդյուքնում էլ տուժելու է մեր պետականությունը:

Արմեն Միքայելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>