Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

«Լիդիանը» դիմել է դատարան ընկերության գործարար համբավը վերականգնելու համար. փաստաբան

Zham.am լրատվական կայքը զրուցել է «Լիդիան Արմենիա» ընկերության իրավախորհրդատու Արմեն Մելքումյանի հետ, ով մանրամասնել է ընկերության կողմից բնապահպան-ակտիվիստների դեմ դատարան ներկայացված հայցերը:

-Պրն. Մելքումյա՛ն, «Լիդիան Արմենիա» ընկերությունը հայց է ներկայացրել դատարան` կապված ակտիվիստների հետ: Ո՞րն է ձեր առաջադրած մեղադրանքը:

-Մեղադրանքները բոլոր մեղադրյալների մասով, հիմնականում, նույնաբովանդակ են և կայանում են հետևյալում՝ վերջիններս հանդես են եկել «Լիդիան Արմենիա» ընկերության գործարար համբավը արատավորող հայտարարություններով և մեկնաբանություններով: Մասնավորապես՝ ընկերությանը մեղադրել են կոռուպցիայի մեջ:

Օրինակ` թե «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից «Լույս» հիմնադրամին փոխանցվող 300.000 ՀՀ դրամը դիտարկվում է որպես կոռուպցիայի դրսևորում: Արդոք ընկերության կողմից իրականացվող տարատեսակ սոցիալական ծրագրերը, համայնքներում կատարված ներդրումները, «Լույս» հիմնադրամի շահառուները, որոնք հնարավորություն են ստացել կրթվել աշխարհի լավագույն բուհերում կարո՞ղ են դիտարկվել որպես կոռուպցիոն դրսևորումներ:

-Ընկերությունը ակտիվիստների հետ բախումների ավելի սուր ժամանակահատվածներ է ունեցել: Ինչո՞ւ հենց հիմա դիմեցիք դատարան:

-Տևական ժամանակ է, ինչ «Լիդիան Արմենիա» ընկերությանը հասցեագրված զրպարտություններ են հրապարակվում սոցիալական հարթակների օգտատերերի կողմից` հանձինս ակտիվիստների ու բնապահպանների, որոնք լայն տարածում են գտնում թե՛ համացանցում, թե՛ հասարակության այս կամ այն զանգվածներում՝ դրանով իսկ արատավորելով և կասկածի տակ առնելով ընկերության բարի համբավը: Պարզապես, այս ողջ ընթացքում ընկերությունը լայնախոհություն է ցուցաբերել մինչև այն պահը, երբ այս ամենը հասարակության կողմից դիտարկվել է որպես իրականություն:

Այսինքն, եթե չես պատասխանում զրպարտողին, նշանակում է, որ դա ամենևին էլ զրպարտություն չէ: Հետևաբար, մենք որոշեցինք հարցին լուծում տալ օրենքով սահմանված կարգով և դիմեցինք դատարան: Օրենսդրությունն այս պարագայում մեղադրյալ կողմերից յուրաքանչյուրից նախատեսում է 2.000.000 ՀՀ դրամ բռնագանձում, սակայն մենք այս պահին միայն 1.000.000 ՀՀ դրամ բռնագանձման պահանջ ենք ներկայացրել:

-Ինչպե՞ս են արձագանքել մեղադրյալ կողմերը ձեր` դատարան դիմելու նախաձեռնությանը:

-Ակտիվիստների վարքագծում դիտարկվում է հուզականություն և խուճապի դրսևորում: Հավանաբար, վախեցած են: Մեր գործուղությունները մշտապես եղել են բաց ու թափանցիկ, և նման հանգուցալուծումը նրանց մոտ որոշակի վախի մթնոլորտ է ստեղծել: Հետո, օրենսդրությունը չի նախատեսում, որ նրանց առարկայազուրկ արտահայտությունների ու գործողությունների արդյունքում կայացրած մեր որոշումը, այն է` հարցին տալ լուծում իրավական ճանապարհով, պետք է քննարկվեր կամ նախապես տեղեկացվեր վերջիններիս: Եվ նման սին մոտեցումներով մարդիկ, իրականում, չեն էլ ցանկանում լսել մյուս կողմին: Նրանք իրենց պրակտիկայի ընթացքում սովորել են, որ կարելի է անել նման արտահայտություններ, անցնել թույլատրելիի սահմանները, իսկ արդյունքում պատասխանատվության չենթարկվել:

- Ի՞նչ սպասելիքներ ունեք դատական գործընթացից:

-Տեսե՛ք, տրամաբանությունը հետևյալն է՝ եթե դու նման արտահայտություններ ես անում, ապա այդ արտահայտությունների հիմնավորվածությունը և ամբողջական բեռը կրում ես ինքդ: Մենք այսօր պահանջում ենք, որ ներկայացվեն բավարար հիմքեր՝ արված արտահայտությունների համատեքստում: Վերջիններս հասկանում են, որ չեն եղել ու չկան ընկերության կողմից կոռուպցիոն ռիսկեր: Գուցե նրանց կողմից, մասնավորապես, սոցցանցերում բարձրացված աղմուկը նրա համար է, որպեսզի հասարակությանը ներկայացնեն մի տարբերակ, համաձայն որի՝ ընկերությունը դատական ճանապարհով է փորձում լռեցնել իրենց: Սակայն, մենք վստահ ենք, որ դատարանները նման ճնշումների չեն տրվի, և դրանք ոչ մի կերպ չեն ազդի արդարադատության վերականգնմանը:

-Եվս մեկ հայցադիմում է ներկայացված Հայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանի դեմ: Այսօր այդ գործով Երևանի առաջին ատյանի դատարանում 

-Այո՛: Այսօր պրն. Գալստյանին ուղղված հարց է հնչեցվել, թե, ո՞ր արտահայտություններն է «Լիդիան Արմենիա» ընկերությունը դիտարկել որպես զրպարտություն և գործարար համբավն արատավորող: Վերջինս ուղղակի պատասխանից խուսափում էր և չէր խոստովանում, որ, այո՛, ես ընկերությանը մեղադրել եմ կոռուպցիայի մեջ:

-Եվս մեկ հարց Ամուլսարի հանքի հետ կապված` տեղյակ ենք, որ միջազգային փորձագիտական խմբեր են ներգրավված աշխատանքների մեջ: Ո՞ր փուլում են աշխատանքները եզրակացությունների մասով:

-Այդ գործողություններն իրականացվում են պետության համապատասխան մարմինների կողմից: Մենք ներգրավված չենք այդ գործընթացին, և ես տեղեկատվություն չեմ կարող տրամադրել այդ մասով: Սակայն, հարկ է նշել, որ ընկերությունը պատրաստակամ է ցանկացած հանդիպման, բաց է ցանկացած առողջ քննարկման, որն ունի օբյեկտիվ մոտեցումներ` կապված բնապահպանական ռիսկերի հետ: Համագործակցությունը ընկերության կողմից ցանկացած պարագայում եղել է, կա ու կլինի:

-Եվ վերջին հարցը: Ամուլսարի հանքի հավանական շահագործման կամ աշխատանքների վերջնական կասեցման մասով հանրությունը ե՞րբ կարող է սպասել վերջնական հայտարարության:

-Ինձ թվում է, որ պետական մարմինները ավելի ստույգ տվյալներ կարող են ձեզ հաղորդել: Այս պահին ընկերությունը պատրաստ չէ նման հայտարարությունների: Եվս մեկ անգամ ցանկանում եմ հավելել, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը պատրաստակամ է ու բաց է ցանկացած բանակցության և համագործակցության:

Հարցազրույցը պատրաստեց Լենա Մկրտչյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>