Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ի՞նչ մեսիջ է ուզում փոխանցել Լուկաշենկոն հայ հանրությանը (Տեսանյութ)

Լուկաշենկոյի վերջին բացահայտումները ՀԱՊԿ-ի, զենքի վաճառքի, Փաշինյանի, Սերժ Սարգսյանի վերաբերյալ մեծ ցնցումներ են առաջացրել հայ հանրության մեջ: Նախ նա բացահայտել է մի շարք առաջարկներ, որի մասին շատերը կասկածում էին, բայց հրապարակային թեմա չէին դարձնում: Մյուս կողմից, պարզվում է, ՀԱՊԿ-ում վաղուց էին ուզում այդ կառույցի անդամ դարձնել Ադրբեջանին, սակայն Հայաստանն էր ընդդիմանում:

Նախ փորձենք հասկանալ, թե ի՞նչ նպատակ էր հետապնդում Լուկաշենկոն, հրապարակայնացնելով այս ամենը: Եվ արդյոք միայն իր անունից է մեսիջն ուղարկում հայ և ադրբեջանցի հանրությանը՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման մի շարք դետալների վերաբերյալ:

Լուկաշենկոն զենքի վաճառքի մասին

Լուկաշենկոյի բացահայտումների այս մասը ուղղված էր հայ հանրությանը: Նա զարմացած է, թե ինչու են հայերը զարմանում, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին:

Նախ Ադրբեջանին իր ծավալներով ամենաշատը զենք վաճառում են Ռուսաստանն ու Իսրայելը, հետո Թուրքիան, և վերջում գալիս է Բալառուսի հերթը, նշում է Լուկաշենկոն: Ըստ նրա, հայերի դժգոհությունը հիմնականում Մինսկի ուղղությամբ է, ինչը անարդար է: Նա փաստացի ակնարկում է, որ Մոսկվայի ու Թել Ավիվի հանդեպ դժգոհությունը Երևանի կողմից չի լսվում, կամ գոնե հրապարակայնորեն չի լսվում, ինչը նշանակում է, որ Բելառուսը դարձել է «թույլ օղակ» հայերի քննադատության շարքում: 

Լուկաշենկոն նաև ակնարկում է, որ նույն զենքը առաջարկվել է նաև Հայաստանին, բայց վերջինս հետաքրքրվածություն չի ցուցաբերել այս հարցի վերաբերյալ: Ավելին, շարունակելով իր միտքը, նա նշել է, որ չի համարում Ադրբեջանին թշնամի պետություն, ավելին, նա ցանկանում է այս երկրին տեսնել ՀԱՊԿ-ի կազմում: Բացի այդ, նա նշել է, որ Ադրբեջանից նա իր համար ամենածանր ժամանակաշրջանում ստացել է օգնություն: Այս ամենը նա հիշեցրել է՝ բացատրելու համար, թե ինչու է Բալառուսը ասիմետրիկ վերաբերվում Հայաստանին և Ադրբեջանին:

Լուկաշենկոն 5 տարածքների վերադարձի առաջարկի մասին

Լուկաշենկոյի այս խոսքերը իսկական սենսացիա էին հայ հանրության համար: Քանզի պարզվում է՝ Սերժ Սարգսյանին իզուր էին մեղադրում, որ նա պատրաստվում էր տարածքները հանձնել՝ խաղաղության դիմաց:

Լուկաշենկոյի այդ խոսքերից պարզ դարձավ, որ նա մերժել է Պուտինի ու Նազարբաևի այդ ծրագիը: Ի դեպ նշենք, որ այդ ծրագրին միշտ կողմ էր Փաշինյանի երբեմնի քաղաքական գործընկեր Լևոն Տեր-Պետրոսյանը: Ավելին, գրեթե բացահայտ էր պաշտպանում «Լավրովյան» ծրագիրը, իսկ 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հանդես էր գալիս այդ ծրագրի իրագործման օգտին:

Իսկ ո՞րն է Փաշինյանի տեսակետը այս հարցում, դեռ հայտնի չէ: Նա խուսափում է այս հարցի շուրջ տեսակետ հայտնել, նշելով, որ «Ղարաբաղի խնդիրը պետք է ղարաբաղցիները լուծեն»:

Բայց հետաքրքիր է, որ Բոլթոնի այցից անմիջապես հետո, Փաշինյանի ու Ալիևի հռետորաբանությունը զգալիորեն մեղմվել են:

Նրանք նույնիսկ համատեղ թվիթ են անում, նշում են որ հավատում են, որ խաղաղությունը այլընտրանք չունի:

Ադրբեջանական քաղաքական հռետորաբանության մեջ շատ քիչ բան է փոխվել, պարզապես հույս է առաջացել, որ Հայաստանի նոր իշխանությունը «նոր» մոտեցումներով հանդես կգա այս հարցի շուրջ:

Հասկանալի է, որ Բոլթոնի այցը տարածաշրջան և նրա կողմից հնչեցված մեսիջները խիստ բացասական են ընդունվել Կրեմլի կողմից: Այստեղ վախենում են, որ Երևանն ու Բաքուն կարող են նոր սեպարատ «խաղ» սկսել Վաշինգտոնի հովանու տակ, և դրա համար էլ Լուկաշենկոն հատուկ հիշեցնում է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներից դուրս նա չի տեսնում այս խնդրի լուծումը:

Հենց դրա համար էլ նա հիշեցնում է իր և Պուտինի առաջարկը՝ խաղաղություն՝ տարածքների դիմաց բանաձևի մասին, որն ի դեպ Հայաստանի նախկին նախագահը չընդունեց, դրանով կարծես հուշելով հայ և ադրբեջանցի հանրությանը, որ «օտար արտաքին մոդերատորը» հաստատ չի կարող հաստատուն խաղաղություն բերել երկու երկրներին:

Փաստացի, Լուկաշենկոն Սերժ Սարգսյանին առնվազն ղարաբաղյան հարցում մեծ ֆորա տվեց: Իսկ այ Փաշինյանը դեռ պիտի կարողանա ապացուցել, որ այս հարցում նա չի խաբի սեփական ժողովրդին:

Արտակ Հակոբյան 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>