Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Կարո՞ղ է արդյոք Էդմոն Մարուքյանի թիմը դառնալ ընդդիմություն (Տեսանյութ)

Այսօր քննարկման թեմաներից է դարձել նաև այն հարցադրումը, թե կարո՞ղ է արդյոք Լուսավոր Հայաստանը ապագա ԱԺ-ում ստանձնել ընդիմության դերը:

Պետք է նշել, որ դրան չեն հավատում ոչ միայն քաղաքական լայն շրջանակները, այլև հանրության քաղաքականությունից հեռու շրջանակները:

Պատճառները շատ տարբեր են, սկսած արտաքին ընկալումներից, վերջացրած այս ուժի քաղաքական հռետորաբանական մի շարք ձևակերպումների պատճառներով, և իրենց անցյալով ու ծագումնաբանության պատճառով:

Նախ սկսենք նրանից, որ այս ուժը մինչ այսօր հստակ չի կարողանում նշել, թե նրանք կո՞ղմ էին ապրիլյան հեղափոխությանը, թե՝ ոչ:

Բոլորն են հիշում, թե ինչպես էր համոզում Մարուքյանը Փաշինյանին՝ հրաժարվել հեղափոխական գործողություններից: Հետո նույնիսկ Սերժ Սարգսյանն էր հորդորում Մարուքյանին, որպեսզի վերջինս իր հեղափոխական գործընկերոջը «փողոցից հետ բերի խորհրդարան»:

Հետո Մարուքյանը և իր թիմը մինչև վերջին պահը չէին ողջունում Փաշինյանի գործողությունները: Ավելին, երբ «5 րոպե առաջ» հեղափոխությանը միացավ ԲՀԿ-ն, նույնիսկ այդ ժամանակ էլ Մարուքյանը մնացել էր «հակահեղափոխական» դիրքերում:

Հեղափոխությունից «5 րոպե անց», երբ նույնիսկ ՀՅԴ-ն էր միացել այդ հոսանքին, Մարուքյանը ամոթխած դեմքով ստիպված սկսեց պաշտպանել Փաշինյանին, բայց արդեն ուշ էր:

Վերջինս արդեն հայտարարում էր, որ «Ելք» դաշինքն այլևս անցյալում է: Բայց սեպտեմբերին, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ, Մարուքյանն ու Արամ Զավենիչը սկսեցին հանդես գալ «հեղափոխական» հռետորաբանությամբ: Ճիշտ է, դա Փաշինյանի վրա ոչ մի ազդեցություն չթողեց, և նա իր նախկին գործընկերներին իր հետ չվերցրեց՝ համարելով նրանց «սևեր»:

Այդ ժամանակ էլ Մարուքյանը հասկացավ, որ եկել է «ինքնուրույն գլուխը քորելու» ժամանակը:

Եվ անցած խորհրդարանական ընտրություններին նա մասնակցում էր արդեն «կառուցողական» ընդիմության դիրքերից:

Հայ հանրությանը շատ լավ հայտնի է, թե ինչ է դա նշանակում: Փաստացի Մարուքյանի, Շիրինյանի և մյուս քաղաքական «սպոյլերների» կարգախոսները նույնն էին: Թևավոր ձևով ասած, նրանցից ամենաանկեղծը Շիրինյանն էր, ով ջավախեցու միամտությամբ մերկացրել էր իր իրական կարգախոսը՝ «Այլընտրանք՝ այո, ընդիմություն՝ ոչ» եզրույթով: Եզրույթ, որով իրականում գործում էր նաև, իբր միամիտ, լոռեցի Էդմոնը: Սակայն բանից պարզվեց, ներկայումս կամ լոռեցիներն են արդեն շուստրիացել, կամ Մարուքյանն է կեղծում, որ լոռեցի է:

Քանզի, Ինչով էր Էդմոնն ավելի արժանի Շիրինյանից, Արամ Զավենիչից, կամ մյուս «սպոյլերներից», պարզ չէ:

Կարծում ենք, որ դրա գաղտնիքը կբացահայտվի ոչ հեռու անցյալում, քանզի փոքրիկ Հայաստանում նման գաղտնիքները երկար փակի տակ չեն մնում:

Նախկին քաղաքական նախագծերի բացահայտման օրինակները վկա:

Այնպես որ, Լուսավորի «ընդդիմադիր» լինելու գաղափարին Հայաստանում ոչ ոք չի հավատում: Ավելի շատ, ասենք, Ալեն Սիմոնյանը կարող է դառնալ Միրզոյանին ընդդիմադիր, քան՝ Մարուքյանը նրանցից որև է մեկին, եթե իհարկե նրան Փաշինյանը չխնդրի :

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հ.Գ.1, Իսկ թե ինչ էր իրականում Փաշինյանը մտածում Մարուքյանի մասին, նա անկեղծորեն ներկայացրեց Վանաձորում, քաղաքային ընտրությունների ժամանակ, երբ «Ելք»-ի քաղաքական իշխանական բիզնես-նախագիծը դեռ հայտնի չէր:

Հ.Գ. 2. Հետաքրքիր է, որ այս ելույթից ընդամենը մեկ տարի անց Մարուքյան և Փաշինյանը հայտնվեցին նույն դաշինքի կազմում։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>