ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի Անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավորումը որպես ՍԴ փոխնախագահ, շուրջ 6 ու կես տարի անց ունեցանք դարձ ի շրջանս յուր. Էդգար Շաթիրյան

Արայիկ Հարությունյանը Փաշինյանի տրոյական ձիու դե՞րն է ուզում ստանձնել Ղարաբաղում. Տեսանյութ

Վերջին օրերին, հատկապես Սասուն Միքայելյանի հայտնի վրիպակից հետո, ղարաբաղյան թեման դարձավ այս նախընտրական արշավի քննարկման գլխավոր թեմաներից մեկը: Սակայն ավաղ, այդ քննարկումները ոչ թե լուրջ հարթության վրա էին ընթանում, այլ դարձել էին բացառապես շահարկման առարկա:

Այն անքան խորացավ, որ նույնիսկ Փաշինյանն ընտրարշավի ընթացքում գրեթե բացահայտ մեղադրեց Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը՝ Հայաստանի ընտրարշավին միջամտելու մեջ:

Քննադատության ֆորմալ պատճառն իհարկե որդիների ծառայել - չծառայելու հարցն էր, սակայն իրականում, ղարաբաղցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից սուր քննադատությունն ուղված էր Սասուն Միքայելյանին՝ կապված նրա հայտնի խոսքերի հետ: Ու թեև այդ քննադատության հասցեատերը Սասունն էր, սակայն պարզ էր, որ դա անուղղակի վերաբերվում էր Փաշինյանին: ԼՂՀ ՊՆ-ի մամլո խոսնակը ուղղակի քննադատեց Սասուն Միքայելյանին, իսկ Բակո Սաակյանի մամլո խոսնակը պարզաբանումով հանդես եկավ ղարաբաղցի ղեկավարների որդիների ծառայության վերաբերյալ:

Առաջին անգամ, վերջին 20 տարվա ընթացքում, նման միջադեպ արձանագրվեց, որից հետո բոլորը սկսեցին խոսել այս իրավիճակի անթույլատրելիության մասին:

Մենք մեր վերլուծության մեջ նշել էինք, որ այս լարվածության պատճառները կապված էին թե ներքին, և թե արտաքին քաղաքական անորոշությունների հետ:

Սակայն քչերը նկատեցին, որ այս թոհուբոհի մեջ իր ուրույն դիրքորոշմամբ հանդես եկավ ԼՂՀ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Նախ նա իր «անվերապահ աջակցությունը» ցուցադրեց Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս հիշեցնելով, որ ներկայացնում է Ղարաբաղի «առաջատար քաղաքական ուժը»: Հետո, որոշ շրջանանկների կողմից ղարաբաղյան թեման արծածելը անվանեց «շահարկում»  (այստեղ ակնհայտորեն նկատի ունենալով ՀՀԿ-ականներին), իսկ հետո տարանջատվեց նույնիսկ ներկայիս ղարաբաղյան վերնախավից՝ «անթույլատրելի համարելով մամլո խոսնակների կողմից դրսևորած անպատասխանատու վարքագիծը» : Հիշեցնենք, որ ըստ Հարությունյանի, նման «անպատասխանատու» վարքագծով էին հանդես եկել Բակո Սահակյանի և Պաշտպանության նախարար Մնացականյանի մամլո խոսնակները:

Այս ամենից կարելի է եզրահանգել, որ Արայիկ Հարությունյանը, փաստացի, Փաշինյանի առաջ ուզում է ինքնառաջադրվել, որպես Ղարաբաղի ապագա ղեկավար:

Հարությունյանի հաշվարկը հետևյալն է. Բակո Սահակյանից հետո այստեղ առաջանում է քաղաքական բաց: Բոլոր նրանք, ովքեր քննադատել են Սասուն Միքայելյանին պետք է որ վատ ընկալվեն պաշտոնական Երևանի կողմից: Բացի այդ, լինելով Ղարաբաղի ամենահարուստ մարդկանցից մեկը, Հարությունյանը հեշտությամբ «լեզու է գտել» Ղարաբաղի գրեթե բոլոր «ընդդիմադիրների» հետ, ովքեր «անխնա» քննադատելով Բակո Սահակյանին և մյուս ուժայիններին, զարմանալիորեն «մոռանում են» տալ Արայիկ Հարությունյանի անունը: Պատճառը հայտնի է, փողը կուրացնում ու համր է սարքում նույնիսկ «երդվյալ հեղափոխականներին»:

Այսպիսով, Հարությունյանը հույս ունի, որ իր այս պահվածքը Փաշինյանի կողմից «կնկատվի» և «կգնահատվի» պատշաճ մակարդակով:

Եթե այս սցենարը կյանքի կոչվի, ապա կարելի կլինի արձանագրել հետաքրքիր մի իրավիճակ, երբ հայաստանյան հակաօլիգարխիկ հեղափոխության արդյունքում, Ղարաբաղը կարող է ունենալ նոր օլիգարխ ղեկավար:

Այստեղ է, որ ակամայից սկսում ես հիշել Ռուսաստանի նախկին վարչապետ Վիկտոր Չերնոմիրդինի հայտնի խոսքերը՝ «Хотели как лучше, а получилось как всегда»:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>