Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Փաշինյանը «Սասնա Ծռերի» ու ՀՀԿ-ի արանքում. Ի՞նչ անել. Տեսանյութ

Իշխանության կուլիսներում արդեն խոստովանում են, որ նախկին էյֆորիկ մթնոլորտը կամաց - կամաց վերանում է:
Փորձագիտական շրջաններում, քաղաքական վերնախավում արդեն տրամադրությունները փոփոխվում են՝ ի վնաս Փաշինյանի թիմի:

Պատճառները շատ տարբեր են: Մի մասը հենց սկզբից լուրջ չի ընդունել Փաշինյանին, մյուս մասը հույս է ունեցել, որ կընդգրկվի Փաշինյանի թիմում, բայց քցվել է, և այլն:

Փաստն այն է, որ Փաշինյանը հասկանում է, որ իր լիմիտը քաղաքա-փորձագիտական շրջանակներում խիստ նվազել է: Նա հասկանում է, որ այս գործընթացը անցնում է նաև հանրության ավելի լայն շրջանակների մեջ:

Իհարկե այս մեկ ամսվա ընթացքում նրան կհաջողվի ձեռք բերել ապագա ԱԺ-ի վերհսկիչ փաթեթը, սակայն նույնիսկ այստեղ էլ պարզ է դառնում, որ քաղաքի ավագանու ընտրությունների արդյունքները չեն կրկնվի և 80 տոկոսի տեղը կարձանագրվի ցուցանիշ՝ 60-70 տոկոսի սահմաններում:

Բացի այդ, սև-սպիտակային բաժանումը տեխնոլոգիական տեսանկյունից կարող է մեծ օգուտ չտալ, քանզի այդ քարոզչական մեթոդը կուժեղացնի նաև «Սասնա Ծռերին», որոնք քաղաքային ընտրություններում չէին մասնակցում, և իրենց ընտրազանգվածի ձայները անցան Փաշինյանին:

Այնպես որ, այս անգամ Փաշինյանի թիմը կանգնելու է լուրջ այլընտրանքի առաջ՝ ինչ կոնցեպտով անցկանցնել քարոզարշավը:

Բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ապագա ԱԺ-ում կլինեն ոչ թե երեք, այլ՝ չորս ուժ, իսկ դա նշանակում է, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի հետ միասին խիստ մեծանում է նաև «Սասնա Ծռերի» հնարավորությունները՝ ներկայացված լինելու ապագա ԱԺ-ում:

Այս վերջին հանգամանքը բարդացնելու է Փաշինյանի խնդիրները՝ մի շարք պատճառներով:

Նախ դժվարանալու են Մոսկվայի հետ փոխվստահության հարաբերություններ հաստատելը, քանզի այստեղ համոզված են լինելու, որ Փաշինյանի կողմից միտում է եղել «Ծռերին» արհեստականորեն ուժեղացնել, որպես շանտաժի գործիք ընդեմ Մոսկվայի:

Մյուս կողմից, Փաշինյանը ավելի լուրջ վտանգ է տեսնելու, այս փուլում, առաջին հերթին «Ծռերից», այլ ոչ թե՝ ՀՀԿ-ից:

Նույնիսկ իրենց հռետորաբանության մեջ երևում է, որ ՀՀԿ-ն չի ձգտելու իշխանության: Նրանք չեն էլ թաքցնում, որ պատրաստվում են դառնալ ընդդիմություն: Բացի այդ, առնվազն մոտակա 2 տարին, ՀՀԿ-ն չի էլ կարող ռեաբիլիտացվել, որպեսզի նոր հույսեր առաջացնի հանրության մոտ:

Այլ է «Ծռերի» խնդիրը: Ճիշտ է, այստեղ էլ չեն հայտարարում, որ հենց այս փուլում ձգտելու են վերցնել իշխանությունը, բայց մտովի համոզված են, որ հեղափոխության գլխավոր «շահառուն» իրենք պիտի լինեին, քանզի իրենք իշխանության հետ տարատեսակ գործարքների նախկինում չեն գնացել, ամենահետևողական քննադատներն են եղել և դրա համար էլ հայտնվել էին ոչ թե խորհրդարանում, այլ՝ բանտում:

Իսկ այսօր, երբ Փաշինյանի էյֆորիան անցնի, ապա ամեն ինչ իր տեղը կընկնի, և հանրության մեջ գլխավոր պահանջված ուժը կդառնան «Ծռերը»: Ավելին, դա է ցույց տալիս նաև ցանկացած հեղափոխության զարգացման տրամաբանությունը:

Ֆրանսիական հեղափոխության ժամանակ «ժիրոնդիստներին» չորս տարի անց փոխարինեցին ոչ թե «բուրբոնները», այլ՝ ծայրահեղ հեղափոխականներ «յակոբինցիները»:

1917-ի փետրվարյան «Սիրո և Հանդուրժողականության» հեղափոխության արդյունքում, ընդամենը 8-9 ամիս անց հեղափոխական էսերների և մենշևիկների Կերենսկու իշխանությանը փոխարինեցին ոչ թե ցարական իշխանությունները, այլ՝ ծայրահեղ հեղափոխականներ բոլշևիկները:

Հեռու չգնանք, մեր իրականության մեջ 91-ին Տեր Պետրոսյանը ստացավ ձայների ավելի քան 80 տոկոսը, սակայն ընդամենը երկու տարի անց էյֆորիան անցավ, և նրա իշխանությանը լուրջ սպառնալիք էր դարձել ոչ թե նախկին Հայաստանի կոմունիստները, այլ այն ժամանակվա հեղափոխական ՀՅԴ-ն, որի վարկանաշը այն ժամանակ աճում էր օր - օրի, ամիս առ ամիս: 

Եվ իզուր չէր, որ Տեր-Պետրոսյանին, առաջին հերթին, նրանք էին անհանգստացնում, այլ ոչ թե կոմունիստները:

Իսկ ներկայումս, այն ժամանակվա ՀՅԴ-ի դերում գործում են այսօրվա «Սասնա Ծռերը»:
Կկարողանա՞ արդյոք Փաշինյանը ՀՀԿ-ի ու «Սասնա Ծռերի» արանքում մանևրել և լուծել իր իշխանության պահպահման խնդիրը, ցույց կտա ժամանակը:

Պարզապես, կան քաղաքագիտական հստակ օրինաչափություններ, որոնք գործում են բոլոր տեղերում, անկախ երկրից և ավանդույթներից, և եթե Փաշինյանը դա հաշվի չառնի, ապա արագորեն կհայտնվի «Ժիրոնդիստների», կամ Կերենսկու վիճակում:

Իսկ թե ինչ պիտի անի, որպեսզի խուսափի այդ վտանգներից, կներկայացնենք մեր մեկ այլ վերլուծությունում:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>