Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Դեկտեմբերի 9-ին ո՞ր ուժերը կանցնեն խորհրդարան

Քաղաքական դաշտում նախընտրական եռուզեռն արդեն սկսվել է: Չնայած պաշտոնական քարոզարշավը դեռ չի մեկնարկել, բայց քաղաքական ուժերն արդեն սկսել են լրջորեն զբաղվել իրենց դիրքավորմամբ և քարոզչությամբ:
Ինչպես հիշում ենք, արտահերթ խորհրդարանական ընտրություններն ի սկզբանե նախատեսվում էր անցկացնել գարնանը, սակայն իրադարձություններն այլ կերպ զարգացան և արդեն դեկտեմբերի 9-ին Հայաստանի քաղաքացիները կընտրեն օրենսդիր մարմնի ներկայացուցիչներին:
Խորհրդարանում ներկայացված լինելու հայտ են ներկայացրել 11 ուժ` 2 դաշինք և 9 կուսակցություն: Քաղաքագիտական շրջանակներում արդեն ակտիվորեն քննարկվում է, թե որ ուժերը կկարողանան հաղթահարել բաղձալի շեմն ու հայտնվել խորհրդարանում:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ՝ հիմնական մրցապայքարը 3-4 ուժի միջև է լինելու:  

«Հետհեղափոխական պրոցեսում տրամաբանական է, որ ով իրականացրել է հեղափոխությունը և կազմակերպել է այս ընտրությունները, վերցնելու է քաղաքական լուրջ մեծամասնությունը: Կարծում եմ` «Իմ Քայլը» դաշինքի դիրքերի մասին ոչ ոք չի կասկածում:
Խորհրդարանում հայտնվելու շանսեր ունի ԲՀԿ-ն: Եվ եթե գրագետ աշխատի և կարողանա ճնշումներին դիմանալ, ապա խորհրդարանում որոշակի տեղ կունենա նաև ՀՀԿ-ն:
«Մենք» դաշինքը ևս բավականին հեռանկարային է, եթե նա կարողանա իրեն հստակ դիրքավորել որպես պրոարևմտյան և լիբերալ արժեքներ կրող կուսակցություն, և եթե կարողանա համոզել Հայաստանի պրոարևմտյան գաղափարախոսությանը կողմնակից ընտրազանգվածին, ապա կարծում եմ` որոշակի շանսեր կան: Այստեղ խնդիրն այն է, որ իրենք դաշինքով են գնում, և անցողիկ տոկոսն ավելի բարձր է»,- Zham.am-ի հետ զրույցում նշեց Հակոբյանը:

Անդրադառնալով ՀՅԴ-ին, քաղտեխնոլոգը նրա շանսերը պրոբլեմատիկ գնահատեց` ընդգծելով, որ կուսակցությունը պետք է լրջորեն զբաղվի իր ռեբրենդինգով:
Հակոբյանը համամիտ չէ այն դիտարկմանը, թե կուսակցությունն արդեն սպառել է իրեն. «Ամեն դեպքում, դա լուրջ կուսակցություն է և համահայկական կառույց: Այն հայաստանյան պրոյեկտ չէ` այն առումով, որ այսօր ստեղծվում է և ակտիվանում է մյուս ընտրությունների ժամանակ: Եթե իրենք համարեն, որ սպառվել են, ապա դա այդպես չեն թողնի, ուղղակի Հայաստանում կփոխեն մարդկանց, կանեն ներքին հեղափոխություն և ռեբրենդինգ: Ամեն դեպքում, այսօր նրանց շանսերը շատ փոքր են»:
Անդրադառնալով նորաստեղծ փոքր կուսակցություններին, մեր զրուցակիցը նշեց, որ այդ ուժերը հավանաբար ակնկալում էին ընտրություններին մասնակցել նոր Ընտրական օրենսգրքով, որտեղ ամրագրված չափանիշներն ավելի բարենպաստ էին:

«Նոր օրենսգրքով նվազեցվում էր անցողիկ շեմը, ինչպես նաև կար չորրորդ պարտադիր կուսակցության թեզը: Նման պայմաններում հնարավոր էր, որ որոշ ուժերի բախտը բերեր և նրանք խորհրդարան անցնեին:
Չմոռանանք նաև, որ եթե կուսակցությունը ստեղծվում է երկարաժամկետ նպատակներով, ապա ընտրություններին մասնակցությունը նրանց համար ներկայանալու փայլուն հնարավորություն է:
Չեմ բացառում նաև, որ կարող են լինել կուսակցություններ, որոնց հիմնական ֆունկցիան իրենց մայր կուսակցություններին աջակցելն է: Նրանք կարող են անել և ասել այն, ինչը չի կարող ասել իրենց ստեղծած մայր կուսակցությունը»,- ընդգծեց քաղտեխնոլոգը:

Ինչ վերաբերում է ընտրակաշառքի և ֆինանսական գործոնին, ապա այս ընտրություններում դրանք մեծ ազդեցություն ունենալ չեն կարող:

«Եթե նախկինում ընտրակաշառքն առաջին գործոնն էր և դրա ազդեցությունը կազմում էր 100 տոկոս, այս դեպքում դրա ազդեցությունը 10-20 տոկոս կլինի: Հիմա ամեն ինչ արվելու է թաքուն, քանի որ, ինչպես բազմիցս հայտարարվել է պետական մակարդակով դրա վրա աչք չի փակվելու: Ամեն դեպքում, որոշակի ազդեցություն կունենա, և դա որոշ չափով կվերածվի ձայների:
Ինչ վերաբերում է ֆինանսական գործոնին, ապա ընտրություններն առանց ֆինանսների չեն լինում, նույնիսկ հեռուտատեսության համար փոքրիկ հոլովակ հեռարձակելու համար մեծ գումարներ են հարկավոր: Հիմա մեզ մոտ կարծես 90-ականների սկզբի պատկերն է, երբ շատ-շատերը առանց ֆինանսական կամ կառուցվածքային պատրաստվածության մտնում են խաղի մեջ ` մտածելով, որ իրենց փայլուն գաղափարները կամ խոսքը ամեն ինչ որոշելու է»,- եզրափակեց Վիգեն Հակոբյանը:

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>