Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ճիշտ է Փաշինյանը. Քաղաքական «լոդրերը» պետք է դուրս գան քաղաքականությունից

Փաշինյանի վերջին ելույթը Աստանայում, որտեղ նա խոսում էր այն մասին, որ ճիշտ չէ այն համակարգը, որտեղ 350 000 ակտիվ զանգվածը փաստացի «կերակրում է» 800 000 սոցիալապես «ձրակեր» զանգվածին, մեծ աղմուկ հանեց Հայաստանում: Վարչապետի պաշտոնակատարին մեղադրեցին, որ նա «քցում է» աղքատ զանգվածին, որ նա արտահայտում է հարուստների շահերը և այլն: Արդեն Երևանում, նա սրբագրեց իր խոսքերը, նշելով, որ նա ոչ թե մարդկանց էր մեղադրում, այլ այն համակարգին, որը պարտադրում էր այդ մարդկանց պասիվ սոցիալական կյանքի:

Չեմ ուզում միջամտել այդ վեճին, բայց մի հարցում Փաշինյանը ճիշտ է. անկախ նրանից, թե ով է մեղավոր, բայց պետությունը պիտի խրախուսի մարդկանց դեպի սոցիալապես ակտիվ կյանքի:

Եթե պետությունը հենվի սոցիալապես պասիվ զանգվածի վրա, ապա այդ երկիրը կունենա ԽՍՀՄ-ի ճակատագիրը:

Նույնը վերաբերվում է նաև քաղաքական «լոդրերին»:

Այդպիսին կարելի է համարել նրանց, ովքեր սեփական տեսակետներով հանդես չեն գալիս, այլ փորձում են այս կամ այն «քեռու» տակ մտնելով մնալ քաղաքական դաշտում:

Օրինակ, երբ հարց առաջացավ, թե երբ անցկացնել արտահերթ ընտրությունները, այս տարվա դեկտեմբերին, թե գալիք տարվա գարնանը, տեսակետները բաժանվեցին:

Փաշինյանն ուզում էր, որ այն անցկացվեր դեկտեմբերին և դրա համար մարդկանց հավաքելով ԱԺ-ի մոտ, ստիպեց, որ պատգամավորները «հանձնվեն» և համաձայնվեն իր այդ որոշման հետ: ՀՀԿ-ն դեմ էր դրան, սակայն չկարողացավ դիմադրել, և ստիպված եղավ ընտրություններին մասնակցել Փաշինյանի պայմանով:

ԲՀԿ-ն, Էդմոն Մարուքյանը, Արամ Զավենիչը, «Ազատ դեմոկրատները», « Սասնա Ծռերը» նույնպես ամեն մեկն իր դիրքորոշմամբ պատրաստվում են գալիք ընտրություններին:

Քաղաքական դաշտի մի մասն էլ, ով դժգոհում էր, որ չի հասցնում մասնակցել ընտրություններին, և դեմ էր դեկտեմբերին ընտրությունների անցկացմանը՝ հասկանալի պատճառներով , հրաժարվեց ընտրությունից, ինչը նույնպես հասկանալի էր:

Սակայն քաղաքական ուժերից ոմանք, ամիսներ շարունակ, ակտիվորեն պնդում էին, որ ընտրությունները պետք է անցկացվեն «շուտափույթ» կարգով, դատափետում էին ՀՀԿ-ականներին և ընդհանրապես բոլոր «սևականներին», բայց արի ու տես, որ երբ եկավ ցուցակների կազմման փուլը, նրանք... հայտարարեցին, որ հրաժարվում են մասնակցել գալիք ընտրություններին՝ պատճառաբանելով, որ իբր հին ԸՕ-ը դարձավ իրենց որոշման գլխավոր պատճառը:
 

Հենց այս ուժերը պետք է ընդմիշտ հեռանան երկրի քաղաքական կյանքից, քանզի ցույց տվեցին, որ չունեն ինքնուրույն գործելաոճ և նրանց միակ հույսը ինչ -որ մեկի տակ լինելն է:

Սրանք իրականում մաշվելով «ֆեյք» ուժեր են դարձել, որոնց գլխավոր նպատակը ընտրություններից ընտրություն իրենց փայը փախցնելն է: Կարևոր չէ, թե ումից փախցնել: Նախկինում նրանք Սերժից էին «փայ» պահանջում, այսօր՝ Նիկոլից: Սակայն այսօր, ի պատիվ Նիկոլի, նա հայտարարեց, որ իր կառավարման ընթացքում «կեղծ» ընդդիմության ինստիտուտ չի պահելու, ինչը համաձայնվեք, ողջունելի քայլ է:
Քանզի հույս կա, որ երկրի քաղաքական դաշտը էապես կմաքրվի:

Բացի այդ, Փաշինյանը հայտարարեց, որ փոքր բիզնեսին, / շրջանառությունը մինջև 24 մլն դրամ/ արտոնություն է տալու, նրանք հարկեր չեն մուծելու: Անկասկած սա ճիշտ լուծում է:

Օրինակ անհատ տաքսիստները ազատվում են հարկային պարտավորություններից:
Իսկ ինչու մեր «ֆեյք» գործիչներին չառաջարկել, քաղաքականության տեղը, օրինակ տաքսի քշելով զբաղվել: Նախ դա հանրօգուտ կլինի բոլորի համար, դրանից կշահեն և իրենք, և ուղեվորները, մյուս կողմից, երբ ամեն մեկը իր գործով զբաղվի, վերջնարդյունքում երկիրը կշահի:

Քանզի պորտաբույծների քանակը կքչանա, մուտիլովկաները երկրում կպակասեն, իսկ քաղաքականությամբ էլ կզբաղվեն ավելի ինքնաբավ ուժեր:

Այնպես որ, առնվազն այս հարցում Փաշինյանի մոտեցումները պետք է ողջունել:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>