Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում

Ադրբեջանական ագրեսիան ու հայկական խաղաղասիրությունը

Հայաստանն ու Ադրբեջանը երկու տարբեր աշխարհներում են ապրում:

Եթե հետևենք երկու երկրներում իրականացվող պաշտոնական ու ոչ պաշտոնական քարոզչական «կլիշեներին», ապա կտեսնենք, որ գործ ունենք հակադիր երևույթների հետ:

Ադրբեջանում նվաճողականության քարոզ է, իսկ մեզանում՝ խաղաղասիրության: Ադրբեջանական հասարակությանը պատրաստում են պատերազմի, իսկ հայկական հասարակությանը՝ խաղաղության: Այնտեղ խոսում են գրավելուց, իսկ այստեղ՝ պաշտպավելուց: Սա մեզ համար շատ վտանգավոր իրավիճակ է:

Ալիևն ու ադրբեջանական մամուլը խոսում են բացառապես այն մասին, որ հայերը պետք է հանձնեն տարածքները: Այդ քարոզչությունը ուժգնացավ 2011-ից՝ Ղարաբաղի հարցի շուրջ տեղի ունեցած Կազանյան բանակցային գործընթացից հետո և հատկապես այն պահից, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններում խախտվեց ռազմաքաղաքական բալանսը:

                                 Իշխանափոխությունը և Ղարաբաղի հարցը

Հիմա Ալիևը նույն ոճով շարունակում է ագրեսիվ պահվածքը և վստահություն հայտնում, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը զիջումներ կանի տարածքների հարցում: Պաշտոնական Երևանի կողմից թեև այս ամենը հերքվում է, սակայն արձագանքը համարժեք չէ:

Փաշինյանն ասում է, որ Ղարաբաղի հարցը թաքուն չի որոշվելու և ժողովուրդը հրապարակում կորոշի, թե ինչպես վարվել: Նման միտք նա, մասնավորապես, հայտնել է իր գլխավորած կառավարության 100 օրն ամփոփող հանրահավաքում:

Ուշագրավն այն է, որ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո պաշտոնական Երևանի դիրքորոշումը Ղարաբաղի հարցում դարձավ հակասական ու էկլեկտիկ (ծայրահեղ խաղաղասիրականից մինչև ծայրահեղ ռազմատենչ):

Մասնավորապես, Փաշինյանի շրջապատի հետ ասոցացվող մարդիկ այսպես կոչված խաղաղասիրության քարոզ են տանում: Տեղի են ունենում խորհրդանշական ակցիաներ կամ էպատաժային հայտարարություններ:

Ապրիլ-մայիսին տեղի ունեցած քաղաքական գործընթացներում ակտիվ դերակատարում ունեցող Լևոն Բարսեղյանի որդին հանդես եկավ ի պաշտպանություն ադրբեջանցու սիրահարված հայտնի կապույտ մազերով Ասիայի ու հայտարարեց, որ կուզենար գնալ Ադրբեջան և ընդուներ իր տանը ադրբեջանցի ընկերների: Նույն կոդի մեջ խոսեց նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից հանդիսացող Լարա Ահարոնյանը, ով կապույտ մազերով աղջկա թեման զարգացրել էր և խոսել այն մասին, որ ինքը շատ լավ ադրբեջանցի ընկերներ ունի ու շատ սիրում է նրանց (Ահարոնյանի ֆեյսբուքյան գրառմանը կից տեղադրված էին հայկական ու ադրբեջանական անձնագրերը):

«Խաղաղասերները» մի դեմագոգիկ հարցադրում ունեն՝ «Ի՞նչ է, դուք ուզում եք պատերա՞զմ լինի»: Հասկանալի է, որ ոչ մեկ պատերազմ չի ուզում, բայց խաղաղության հասնելու ճանապարհը ինքնամոռաց ու չհիմնավորված պացիֆիզմը չէ, այն էլ՝ հակառակորդի ագրեսիվ տրամադրությունների և պահվածքի ֆոնին:

                        Քարոզչական ասիմետրիա. պատմությունը կրկվու՞մ է

Քարոզչական այս ասիմետրիան, որ նկատվում է Ադրբեջանում ու Հայաստանում, մտահոգիչ է:

Խաղաղություն, բնականաբար, ուզում ենք բոլորս: Բայց խաղաղության հասնում են ոչ թե քարոզով, բարի ցանկություններով ու դրսի ուժերի վրա հույս դնելով, այլ ուժերի բալանսով:

Աշխարհի ոչ մի երկրում, այսպես կոչված, խաղաղության կուսակցությունը խաղաղության չի հասել: Եթե հասելել է, ապա կարճաժամկետում ու շատ ծանր գնով, ինչը հետագա պատերազմի ու ավերածությունների պատճառ է դարձել:

Օրինակ՝ 1938թ. Մյունհենյան դավադրության արդյունքում Հիտլերին զիջումներ արվեցին, ինչը սակայն բերեց ոչ թե խաղաղության, այլ համաշխարհային 2-րդ պատերազմի: Քաղաքական գործիչները սխալվեցին, քանզի չէին սերտել ռազմագիտության ու քաղաքագիտության գլխավոր կանոններից մեկը՝ «Եթե ուզում ես խաղաղություն, ապա պատրաստվիր պատերազմի»: Տեղին է հիշելը Չերչիլի ասածները այն մասին, որ իրենք Մյունհենում ուզում էին ստանալ խաղաղություն նվաստացման գնով, բայց ստացան և՛ նվաստացում, և՛ պատերազմ:

Վերհիշելով մեկ դար առաջ մեզ հետ տեղի ունեցածը՝ ասենք, որ Կարսում էլ բոլշևիկները քարոզում էին, թե պետք չի կռվել թուրքերի դեմ, քանզի բոլորս շուտով «կարմրելու» ենք, եղբայրներ դառնանք և խաղաղ ապրենք:

Արդյունքում՝ Կարսը հանձնվեց այն դեպքում, երբ մեր բանակը շատ ավելի լավ էր զինված, քան թուրքական բանակը և շատ ավելի լավ ռազմական դիրքեր ուներ, քան թուրքականը: Կարսն ընկավ ոչ թե զենքից, այլ խոսքից: Ներսից ցեցի պես քաղաքը քայքայող խոսքից:

           Հնարավո՞ր է արդյոք խաղաղության հասնել խաղաղության քարոզով

Խաղաղասիրության քարոզը վատ բան չէ, եթե կա սիմետրիկ գործընթաց Ադրբեջանում: Հակառակ դեպքում կարող են կասկածներ առաջանալ, որ միակողմանի զիջումների գնալու մթնոլորտ է ձևավորվում, որպեսզի հետագայում տեղի ունենա բուն զիջման գործընթացը:

Ղարաբաղի հարցի լուծման 2 տարբերակ կա՝ պատերազմական ու փոխզիջումային (միջանկյալ լուծումը՝ ստատուս քվոյի պահպանումն է): Երկուսի դեպքում էլ պետք է պատրաստ լինել պատերազմին: Ընդ որում՝ որքան լավ պատրաստվենք պատերազմին, այնքան դրա սկսվելու հավանականությունը կքչանա:

Ինչ վերաբերում է փոխզիջմանը, ապա հակառակ կողմից դեռ որևէ բառ չի հնչել այդ մասին: Ու եթե Ալիևի ագրեսիվ պահվածքի ֆոնին մեզ մոտ «ադրբեջանիցները մեր եղբայրներն են» և «եկեք խաղաղ ապրենք» առաջին հայացքից անմեղ ու քաղաքակիրթ քարոզ է գնում, ապա Ղարաբաղին (ու ոչ միայն) կարող է սպառնալ Կարսի ճակատագիրը:

Փաշինյանից պահանջվում է Ղարաբաղի հարցում հստակ տեսակետի արտահայտում ու բանակցային գործընթացում արձագանքողից թելադրողի կարգավիճակի ձեռքբերում: Եթե դու թելադրողի ֆունկցիան չես կատարում, ապա այն կատարում է հակառակ կողմը: Կկարողանա՞ դա անել Փաշինյանը, շատ լավ: Չի՞ կարողանա, լրջագույն խնդիրներ կունենա: Ի վերջո, չմոռանանք, որ մեր պետության համար կարևորագույն հարցը անվտանգության ապահովումն է: Եթե երկրի ղեկավարն այդ հարցում կաղում է, ապա դա շատ արագ քաղաքական հետևանքներ է ունենում:

Այնպես որ Ղարաբաղն այն հարցն է, որի վրա ոտք կկոտրի այն գործիչը, ով չի ունենա հավասարակշռված ու ընդունելի քաղաքականություն:

                                                                                               Անդրանիկ Թևանյան

                                     «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>