Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան
10
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ)

Ըստ բրիտանական Financial Times-ի` Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում

Անհնար է զուգահեռներ չանցկացնել Մեծ Բրիտանիայի` 1950-ականներիh Մերձավոր Արևելքում տեղի ունեցած աղետալի արկածախնդրության և Իրանի շուրջ Թրամփի այսօրվա քայլերի միջև, նշում է բրիտանական Financial Times-ի վերլուծաբան Ալեքս ֆոն Թունզելմանը:

1956 թվականին Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան դավադրություն կազմակերպեցին Իսրայելի հետ՝ ներխուժելու Եգիպտոս և գրավելու Սուեզի ջրանցքը՝ համաշխարհային նավթային առևտուրը պաշտպանելու պատրվակով: Սակայն նրանց դավադրությունն ավարտվեց ամոթալի պարտությամբ՝ վերջնականապես գահընկեց անելով Մեծ Բրիտանիան՝ որպես գերտերություն:

Սուեզի արկածախնդրությունը, անշուշտ, նույնքան անխոհեմ էր, որքան այսօրվա Իրանի դեմ պատերազմը, նշում է վերլուծաբանը։

Պատմությունը կրկնվում է երկու անգամ. «նախ՝ որպես ողբերգություն, ապա՝ որպես ֆարս»։ Բայց համեմատեք 1956 թվականի Սուեզը և 2026 թվականի Իրանը. երկուսն էլ ֆարս էին, նշում է վերլուծաբանը։

Սուեզի ջրանցքի շուրջ դավադրությունը, կազմակերպվել էր   Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից՝ Իսրայելի հետ միասին: Ծրագիրը հետևյալն էր. Իսրայելը ներխուժում է Եգիպտոս: Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հրապարակավ դատապարտում են այն, բայց գաղտնի աջակցում: Այնուհետև Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան իրենք՝ խաղաղապահների քողարկմամբ, ներխուժում են Եգիպտոս՝ Սուեզի ջրանցքը «պաշտպանելու» համար: Նրանք տապալում են Եգիպտոսի նախագահ Գամալ Աբդել Նասերին և նրա փոխարեն նշանակում ավելի հարմարվողական թեկնածու, չնայած չէին կողմնորոշվել թեկնածուի հարցում:

Սցենարը սկզբում հենց այդպես էլ ընթանում էր, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան ներկայացրեցին իրենց վերջնագիրը։ Նրանք պահանջեցին, որ Իսրայելը և Եգիպտոսը դադարեցնեն ռազմական գործողությունները և նահանջեն ջրանցքից 15 կիլոմետր։ Սակայն այդ պահին ճակատը գտնվում էր Սինայում, որտեղից ջրանցքը գտնվում էր 120-200 կիլոմետր հեռավորության վրա։ Պարզ դարձավ, որ վերջնագիրը իրադարձություններին ինքնաբուխ արձագանք չէր, այլ «պատրաստված» արձագանք՝ անգլո-ֆրանսիական առաջիկա ներխուժումը արդարացնելու համար։

Եգիպտոսի առաջնորդ  Նասերը անմիջապես փակեց ջրանցքը՝ միաժամանակ խաթարելով նավթի մատակարարումը։ ԱՄՆ նախագահ Դուայթ Էյզենհաուերը հրաժարվեց օգնել Մեծ Բրիտանիային, իսկ Խորհրդային Միությունը Լոնդոնին և Փարիզին սպառնաց միջուկային հարվածներով։ Մեծ  Բրիտանիայի վարչապետ՝ Իդենը ընդունեց սեփական  պարտությունը։

Բանն այն է, որ դեռ 1956-ի ամռանը Նասերն արդեն ազգայնացրել էր Սուեզի միջանցքը և Բրիտանիան փնտրում էր  պատրվակ՝ պատժելու Եգիպտոսի ղեկավարի այս որոշումը:

Եվ ահա, նա որոշեց, որպես մանրադրամ օգտագործել Իսրայելը, սակայն վերջնարդյունքում պարտություն կրեց, և Մեծ Բրիտանիան այդ պահից կորցրեց իր համաշխարհային գերտերության տիտղոսը:

Արդյո՞ք ԱՄՆ գերիշխանությունը կդիմանա այս դիմակայությանը, և եթե այո, ապա՝ ինչ ձևով՝ դեռ պարզ չէ։ Սուեզի միջադեպից առաջ երեք պետություն կարող էին հավակնել «գերտերության» տիտղոսին. Միացյալ Նահանգները, Խորհրդային Միությունը և Բրիտանական կայսրությունը։ Հետագայում այս կարգավիճակը ապահովեցին միայն առաջին երկուսը, նշում է բիրտանացի վերլուծաբանը։

Համեմատելով նախկին այդ պատմությունը ներկայիս իրանական ճգնաժամի հետ, շատերն են նշում, որ այս քայլով Թրամփը ակամայից մոտեցնում է ԱՄՆ-ի գերտերության կարգավիճակի ավարտի ժամանակաշրջանը:

Ընդ որում հետաքրքիր մի դրվագ էլ են շատերը նկատել, որ ընդամենը մեկ ամսվա ընթացքում, այս տարվա մայիսին, Պեկինում Չինաստանի ղեկավար՝ Սի Ծինփին հերթով ընդունելու է Ռուսաստանի նախագահ Պուտինին, այնուհետև՝ ԱՄՆ-ի նախագահ Թրամփին, իսկ դրանից առաջ նրան են այցելելու ԵՄ երկրների ղեկավարները:

Փաստացի, այսօրվա աշխարհում ծնվում է մի նոր համաշխարհային գերտերություն՝ ի դեմս Չինաստանի, որը ներքաշված չէ ոչ ուկրաինական ճգնաժամի մեջ, ինչպես Ռուսաստանը, ոչ էլ՝ իրանական ճգնաժամի, ինչպես ԱՄՆ-ն և, միաժամանակ, կարողանում է երկխոսել բոլոր կողմերի հետ՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, ԵՄ երկրների, Ուկրաինայի, Իրանի և Ծոցի արաբական երկրների:

Հենց այդպես են դառնում գերտերություն, ինչպես որ 1945-ից հետո այդպես դարձավ ԱՄՆ-ն, որտեղ պատերազմներ չէին եղել, ոչ առաջին, ոչ էլ երկրորդ համաշխարհային պատերազմների ընթացքում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>