Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան
10
Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ) Հունիսի 7-ին ընտրի՜ր N 7-ին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Արարատի մարզ (տեսանյութ) Այսօր մեկնարկում է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Պատերազմ Արցախում
Երևանը պետք է որքան հնարավոր է շուտ որոշում կայացնի ԵՄ-ի կամ ԵԱՏՄ-ի մասնակցության հարցում․ Պուտին Ընդդիմությունը Երևանում հաղթում է ու շատ ուժեղ է հաղթում. Արթուր Պարոնյան Հռոմի պապն ընդունել է «Ինտեր»-ի ֆուտբոլիստներին Երևանում պատշգամբից ջուր են լցրել Ավինյանի ու Թորոսյանի վրա Սա այս տեսակի մեջ վերջին մայիսի 9-ն է Հայաստանում Վթարվել է «Ղազանչի 2» ջրատարը. ջուր չի լինի Վեդիում մանկապղծության զոհ դարձած երեխաների հորեղբայրը ազատ է արձակվել Ղուլունցները խայտառակվել են շեֆի մոտ. «Հրապարակ» «Հրապարակ»․ Փարամազյանն ու Առուշն իրենց «ընտրությունը» կատարել են Այս իշխանությունները թուրքական տեղապահներ են․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը հայ ժողովրդից խլեց եռատոնը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Հունիսի 7-ին պետք է մերժել թուրք-ադրբեջանական օրակարգը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը Եռաբլուր չի այցելել Թուրքիային և Ադրբեջանին հաճոյանալու համար. Թևանյան (տեսանյութ) Ժողովուրդը հոգնել է հայհոյելուց, ցեխ շպրտելուց, ժողովուրդն ուզում է, որ իր խնդիրները լուծվեն. Գագիկ Ծառուկյան Վեհափառ Հայրապետն աղոթք բարձրացրեց առ Աստված քաջ հայորդիների հոգիների հանգստության և խաղաղության համար Երկիրը երկիր է իր հիշողությամբ. Գագիկ Ծառուկյան «Հաղթանակն այլընտրանք չունի»․ Բագրատ Սրբազան «Արցախի ազատագրումը պարտավորություն է»․ Մետաքսե Հակոբյան Հարգանքի տուրք` ֆшշիզմին հաղթած մեր հերոսներին Մոսկվայի Կարմիր հրապարակում տեղի է ունենում Հաղթանակի շքահանդեսը (ուղիղ) Երկրաշարժ՝ Հայաստանում Մակրոնը միջազգային ավանտյուրիստ է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Դպրոցների տնօրեններին պատժելո՞ւ ես Նիկոլի համար երեխաներին որպես մասսովկա հավաքելու համար»․ Գագիկ Համբարյան «Պարտավոր ենք շարունակել հետամուտ լինել հայրենազրկված արցախահայության իրավունքների պաշտպանությանը»․ Գարեգին Բ Պետք է հասնել նրան, որ Փաշինյանին ծափահարելը դառնա հանրայնորեն անընդունելի և պախարակելի. Վահե Հովհաննիսյան Մայիսի 9–ին քաղաքական գործիչներն այցելում են «Եռաբուր» պանթեոն Մենք պետք է անենք այնպես, որ այս տարվա վերջին զանգը դառնա մեր ազգային վերածննդի առաջին զանգը. Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Մեկնարկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզարշավը ակտիվի հետ (լուսանկար) Պենտագոնը հրապարակել է տասնյակ չբացահայտված թռչող օբյեկտների մասին ֆայլեր Մակրոնն ու Փաշինյանն` ընդդեմ Հայաստանի․ ՄԱՀԱԿ (տեսանյութ)

Իշխանության պահպանումը ամեն գնով՝ քաղաքական ճնշումների նոր փուլ

Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Հայաստանի ներքաղաքական դաշտում նկատվող լարվածությունը հասնում է նոր աստիճանի։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ իշխանության վարքագիծը գնալով ավելի կոշտ է դառնում, իսկ հռետորաբանությունը՝ առավել ագրեսիվ։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական խոսույթում նկատվող կոշտ ձևակերպումները, ըստ դիտորդների, վկայում են այն մասին, որ առաջնային նպատակն իշխանության պահպանումն է՝ անկախ դրա համար կիրառվող միջոցներից։ Այս ֆոնին առավել ընդգծվում է նաև այն հանգամանքը, որ արտաքին գործընկերների արձագանքը հաճախ սահմանափակվում է լռությամբ, ինչը, ըստ մասնագետների, ավելի է խորացնում ներքին անորոշությունը։

Ընդդիմադիր դաշտի ակտիվացումը, ըստ մի շարք գնահատականների, դարձել է իշխանության անհանգստության հիմնական պատճառներից մեկը։ Հատկապես գործարար և բարերար Սամվել Կարապետյանի շուրջ տեղի ունեցող զարգացումները քաղաքական շրջանակներում ընկալվում են ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլև որպես քաղաքական ազդակ։

Կարապետյանը դատարանում հայտարարել է․ «Իմ ամբողջ կյանքում ես միշտ անձամբ եմ պատասխան տվել թե իմ խոսքերի համար, թե իմ արարքների համար, ոչ մի անգամ չեմ թաքնվել ուրիշ մարդկանց հետեւում»։

Նա նաև ընդգծել է․ «Այս բոլոր քննարկումները, մեղադրանքները նույնիսկ վիրավորական եմ համարում։ Ես բացարձակ կապ չունեմ այս քննարկումների հետ, բացարձակ չեմ ճանաչում այդ մարդկանց, ում մասին այսօր խոսքը գնում է։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են մեր ընկերություններում, նրանք մեր գործընկերներ են համարվում, ոչ թե ստրուկներ։ Նրանք, իրենց կանայք, երեխաները իրավունք ունեն զբաղվել ցանկացած գործունեությամբ, նրանց միակ պարտականությունը պատվով կատարել այն հանձնարարությունները, որը մենք դնում ենք իրենց առաջ, դրանից դուրս բոլորը իրավունք ունեն ցանկացած գործունեությամբ զբաղվեն»։

Ապրիլի 17-ին հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վահե Դոլմազյանի որոշմամբ Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց երեք ամսով՝ որոշակի սահմանափակումներով։ Միաժամանակ դատարանը թույլատրեց նրան հարցազրույցներ տալ։

Ի պատասխան այս որոշման՝ Կարապետյանը նշել է, որ այլ զարգացում չէր էլ սպասում՝ ընդգծելով․ «Այս իշխանություններից այլ որոշում անհնար էր սպասել. տեղի ունեցավ հենց այն, ինչ սպասում էինք»։ Նա նաև հայտարարել է առաջիկայում մեծ մամուլի ասուլիս անցկացնելու մասին՝ հավելելով․ «2-3 օրից մենք բոլորիդ կհրավիրենք և մեծ մամուլի ասուլիս կանցկացնենք»։

Միջազգային արձագանքի հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին Կարապետյանը պատասխանել է․ «Դուք ամեն ինչ կփոխեք ձեր ակտիվությամբ և համառությամբ»։ Նրա խոսքով՝ իշխանությունները վախենում են, սակայն հավելել է, որ չի ցանկանում արձագանքել «անլուրջ մարդկանց հայտարարություններին»։ Կարապետյանը նաև նշել է․ «Եթե արդարությունը չլիներ, ես քաղաքականություն չէի մտնի։ Անարդարությունն է ինձ ստիպել գնալ այդ քայլին»։ Իր քաղաքական հեռանկարների մասին խոսելով՝ նա ընդգծել է․ «Մենք մեր հաղթանակի հնարավորությունները գնահատում ենք 100%: Այլ կերպ լինել չի կարող: Միայն առաջ»։

Վարչապետի այն հայտարարությանն արձագանքելով, թե ընդդիմության հաղթանակը կարող է հանգեցնել պատերազմի, Կարապետյանը նշել է․ «Նա բուժման կարիք ունի»։

Վերլուծաբանների կարծիքով՝ վերջին շրջանի զարգացումները, այդ թվում՝ տարբեր խմբերի ներկայացուցիչների ձերբակալությունները, վկայում են այն մասին, որ ընտրություններին մոտենալուն զուգահեռ իշխանությունը կարող է ավելի կոշտ մեթոդների դիմել։ Նրանց գնահատմամբ՝ քաղաքական գործընթացների այսպիսի սրացումը վտանգավոր է ոչ միայն ընտրական միջավայրի համար, այլև ընդհանուր հասարակական կայունության տեսանկյունից։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ նման իրավիճակներում հասարակության ներսում կուտակվող լարվածությունը կարող է բերել անկանխատեսելի հետևանքների, որոնց հիմնական բեռը կրկին կրում է քաղաքացին։
Աղբյուր՝ Past.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>