ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Մեքենաների քանակին ոչ համահունչ փողոցները. ո՞րն է գումար պահանջող լուծումը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի՞նչ է պետք խցանման համար: Անփորձ վարորդներ, որոնք շատ են, ճանապարհ չզիջել, խցկվել, խոչընդոտ ստեղծել...

«Վարորդի ընկեր» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Տիգրան Քեյանը թվարկում է հաճախակի բնույթ կրող երեւանյան խցանումների պատճառներից մի քանիսը: Թվարկում է, բայց նաեւ խոսում կարգավորման ուղղություններից:

«Կան մի շարք կանոններ, որոնք վարորդների կողմից չեն պահպանվում: Օրինակ, երբ խաչմերուկը գերծանրաբեռնված է, անկախ նրանից՝ թույլատրելի ազդանշանն իրե՞նն է, թե՞ ոչ, վարորդը տվյալ դեպքում պետք է մուտք չգործի խաչմերուկ: Մուտք գործելով խաչմերուկ՝ իրենք ավելի շատ խցանում են ստեղծում, քան կարգավորում են տվյալ հատվածի երթեւեկությունը: Անձրեւներին տեսանելիության խնդիր կա, քանի որ մգեցված ապակիներով երթեւեկողներն էլ են շատ: Բացի այդ՝ մեր քաղաքի ճանապարհների թողունակությունն էլ այդքան լավ չէ. տարեցտարի ավտոմեքենաների քանակն ավելանում է, բայց Երեւանում ճանապարհների հետ կապված խնդիր կա: Մեր փողոցներն այդքան էլ համահունչ չեն մեքենաների քանակին՝ լայն փողոցներ այդքան էլ չունենք»,–«Փաստի» հետ զրույցում նշեց հ/կ նախագահը:

Անդրադառնալով օրեր առաջ Երեւանում գրանցված խցանմանը՝ Տիգրան Քեյանը հիշեցրեց՝ 100–ից ավելի վթար էր գրանցվել:

«Դրա պատճառը նաեւ տեսանելիության բացակայությունն է. ուշադիր չլինելով՝ վթար են ստեղծում: Եվ, բնականաբար, մինչեւ ԱՊՊԱ–ի հետ ձեւակերպումներն ավարտվում են, բավականին ժամանակ է անցնում, իսկ այդ հատվածը կաթվածահար է լինում: Ճանապարհային ոստիկանությունը պետք է զգոն լինի: Հատկապես ձյան, անձրեւի ժամանակ բոլոր խաչմերուկներում պետք է հսկողություն իրականացնի, որ նման խցանումներ չլինեն: Ամեն տարի, երբ ձյուն է տեղացել, Երեւանը եղել է գերծանրաբեռնված, բոլոր փողոցները՝ խցանված: Այն վարորդները, ովքեր ավտոմեքենաների անիվները չեն փոխել, այդ օրերին չպետք է երթեւեկեն իրենց մեքենաներով: Չպետք է երթեւեկեն նաեւ այն վարորդները, ովքեր փորձառու չեն, քանի որ իրենց ոչ ճիշտ երթեւեկելու հետեւանքով մեծ խցանումներ են առաջանում Երեւանում»,– ասաց Տ. Քեյանը՝ որպես խցանման պատճառ առանձնացնելով նաեւ այն հանգամանքը, որ քաղաքացիները գրեթե նույն ժամին են ավարտում աշխատանքը:

Այդուհանդերձ՝ մեր զրուցակիցը ավելի մեծ արդյունք ակնկալելու համար այլ լուծում է ցանկանում տեսնել:

«Բոլոր հատվածներից շրջանցիկ այլ ճանապարհներ պետք է ստեղծել, եթե հնարավորություն ունենք, ապա վերգետնյա: Շրջանցիկ ճանապարհների դեպքում այն վարորդը, ով պետք է ծայրամասից ծայրամաս երթեւեկի, տեղ հասնելու համար ստիպված չի լինի երթեւեկել կենտրոնի փողոցներով, իսկ քաղաքը նման իրավիճակում չի հայտնվի: Բոլոր ուղղություններով պետք է ինչ–որ շրջանցիկ ճանապարհներ ունենանք, լավ կլինի, որ ծայրամասից ծայրամաս ինչ– որ շրջանաձեւ ճանապարհահատված նախագծվի, որ մարդիկ այլ ճանապարհով փորձեն հասնել իրենց կեցավայրը կամ աշխատավայրը: Իսկ կենտրոնական հատվածի մի շարք փողոցներում լայնացումներ անելն իրատեսական չէ: Վերջին մի քանի տարիների ընթացքում ՃՈ–ի կողմից մի շարք հատվածներում երթեւեկության լրացուցիչ գոտիներ են ավելացվել, այսինքն՝ 2–ը 3 է դարձվել, 3–ը՝ 4, բայց այդ փոփոխությունը մի փոքր է լուծել խնդիրը, հարցի վերջնական լուծումը չի տրվել: Այլ ճանապարհների կառուցումը թույլ կտա բեռնաթափել Երեւանի կենտրոնական մասը»,–շեշտեց Տ. Քեյանը՝ ընդգծելով, որ նշված ճանապարհով հարցին լուծում տալը, բնականաբար, ֆինանսական բաղադրիչ ունի:

«Առանց գումարներ ծախսելու հարցին լուծում չենք կարող տալ: Մենք վարորդներին չենք կարող ստիպել, որ չերթեւեկեն, կամ ասել՝ մի՛ գնացեք տուն, մի՛ գնացեք կենտրոն կամ այսինչ ուղղությամբ: Թեպետ, երբ քաղաքային տրանսպորտի հարցը լուծվի եւ ներդրվի միասնական համակարգը, երթեւեկությունը որոշակի կբեռնաթափվի: Մետրոյի նոր կայարանների կառուցումը նույնպես բեռնաթափման որոշակի գործառույթ կիրականացնի: Այս հարցերը պետք է լուծվեն, բայց շատ արագ չի լինի: Չենք կարող ասել՝ այսօր կամ վաղը քաղաքապետարանի կողմից կարող է իրականացվել մի այնպիսի ծրագիր, որից հետո վաղն այլեւս խցանում չի լինի»,–նկատեց մեր զրուցակիցը:

Նա շեշտեց, որ այլ ճանապարհներ ստեղծելու մասով քաղաքապետարանը միշտ մտածել է, բայց դրան ուղղված աշխատանքների կատարումը ֆինանսական խնդրի պատճառով միշտ հետաձգվել է. «Ներկայումս նոր իշխանությունը մտածում է այդ ուղղությամբ, հուսանք՝ կկարողանան այդ հարցին լուծում տալ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>