Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Փաշինյանի երեկվա ելույթում կային և ճիշտ, և հակասական, և վիճելի, և վտանգավոր մտքեր (Տեսանյութ)

Թերևս սկսենք ճիշտ մտքերից:

Թեզ առաջին

Երկրում իրականացվել է մասնակի իշխանափոխություն, սակայն մարդկանց մտքերում հեղափոխություն դեռ չի կայացել:

Սա բացարձակ ճշմարտություն է, սակայն որպեսզի այն կայանա, անհրաժեշտ է հանրության բոլոր ոլորտներում տեսլականներով հանդես գալ` իր հետ արմատագրվելիք խաղի կանոններով: Այսօր դա չկա, օրինակ, եթե ուզում էս պայքարել կոռուպցիայի դեմ, ապա պետք է ունենաս բյուրոկրատիային վարձատրելու ալտերնատիվ աղբյուր: Սա է ցույց տալիս բոլոր հաջողված հեղափոխությունների փորձը:Հակառակ դեպքում կբուծես նոր հեղափոխական - կաշառակերների կաստա:

Թեզ երկրորդ

Ավելի լավ է հանցագործը դրսում լինի, քան թե սխալի պատճառով հանցագործների հետ միասին անմեղ մարդն էլ բանտում հայտնվի: Սա կոչվում է անմեղության կանխավարկածի սկզբունքների պահպանում: Սա նույնպես ճիշտ մոտեցում է, քանզի դա է ցույց տալիս համաշխարհային փորձը:

Թեզ երրորդ

Պետք է խրախուսել` մարդկանց մեջ աշխատելու հատկության զարգացումը: Դրա համար նախատեսվում է արտոնություններ տալ փոքր բիզնեսին: Ինչը ճիշտ մոտեցում է: Իսկ ինչ վերաբերվում է սոցիալական արտոնություններով ապրող մարդկանց խրախուսելուն, ապա այստեղ էլ մոտեցումները պիտի փոխվեն: Սա էլ է ճիշտ մոտեցում:

Թեզ չորրորդ

Իշխանությունը չպետք է խրախուսի հանրության մեջ առկա վրեժխնդրության զգացումները: Թեզը ճիշտ է, սակայն ինչպես ցույց է տալիս պրակտիկան, իր ուզած պահին Փաշինյանը լավ էլ օգտագործում է դա իր նպատակների համար: Այսօր այդ մոտեցումը որպես սկզբունք չի աշխատում:

Նիկոլի վիճելի և հակասական թեզերի մասին

Վարչապետը նշում է, թե, օրինակ հանքարդյունաբերության զարգացմամբ չէ, որ երկիրը պիտի զարգանա: Առաջին հայացքից շատ գեղեցիկ թեզ է: Այսօր այս ոլորտը ապահովում է բյուջեի մուտքերի մոտ 10 տոկոսը: Իհարկե լավ է, որ տնտեսության գերակա ոլորտը լինի բարձր տեխնոլոգիաներինը: Բայց մինչ այս մասին թմբկահարելը, արժե, որ կոնկրետ քայլեր կատարվեին այս ուղությամբ, արդյունքներ գրանցվեին, և հետո նոր խոսեին այսպիսի տոնայնությամբ: Իհարկե մենք պիտի ձգտենք, որ մեր տնտեսության գլխավոր դրայվերները լինեն բարձր տեխնոլոգիաները, ռազմարդյունաբերությունը, տուրիզմը, գյուղատնտեսությունը, ինչու չէ նաև ինչ որ պահի` մեքենաշինությունը: Բայց երբ դու այսօր ունես ծակ գրպաններ, այսպիսի տոնայնությամբ ձևակերպումները, մեղմ ասած, ճիշտ չեն: Եթե դու խոշոր ներդրողի հանդեպ մենթորական տոնով ես վերաբերվում, ո՞վ է վաղը քո երկրում ներդրումներ անելու: Դու ոչ համաշխարհային ոֆշոր ես, ոչ Շվեյցաիա, ոչ էլ Հոնկոնգ, իսկ ազատական վերլուծաբանների տեսիլքներին հավատալն ու երազելը, վերջում սովորաբար ավարտվում է երազախաբությամբ: Իսկ այդ ժամանակ սովորական մարդիկ հենց Փաշինյանից հաշիվ կպահանջեն, այլ ոչ թե այն ավանտյուրիստ վերլուծաբաններից կամ բնապահպաններից, որոնք այսօր կոնկրետ վնաս են տալիս մեր երկրին ու տնտեսությանը:

Նիկոլի վտանգավոր թեզերի մասին

Երբ վարչապետը նշում է, թե Կապանում հաղթել է քրեա-օլիգարխիան, ապա իր այս տեսակետով նա փաստացի կասկածի տակ է դնում ազատ ընտրության ինստիտուտի գաղափարը: Քանզի, եթե «չար ուժերը» այստեղ հաղթել են, ապա դրա դեմ պիտի պայքարել ողջ պետական մեքենայի ուժով:

Ստացվում է, որ եթե ընտրության արդյունքը քո դուրը չի գալիս, նշանակում է մենք գործ ունենք հակապետական ուժերի հետ: Եթե դու դրանից հետո քայլերի չես դիմում, նշանակում է կամ դու թույլ ես, կամ էլ վճռական չես հակապետական ուժերի դեմ պայքարելու համար:

Դու այս մոտեցումով, միգուցե չգիտակցելով նույնիսկ, արթնացնում ես հեղափոխական տրամադրություններ, որից հետո կամ պիտի բավարարես դրանք և դառնաս «հեղափոխական բռնապետ», կամ ել պիտի հաշվի նստես ընտրության արդյունքների հետ, և դառնաս մերժված նույն այդ հեղափոխական զանգվածների կողմից:
Մի՞թե պարզ չէ այս տարրական ճշմարտությունը: Ինչու՞ ես նորից բորբոքում, որ ի՞նչ խնդիր լուծես:

Հաջորդ թեզը, ինչու՞ ես հրապարակում նախօրոք, թե մարդ ես բռնելու ԱԺ-ից և նրա անունն էլ չես տալիս:

Այս խիստ վտանգավոր գործելավոճին պետք է վերջ տալ, դու արդեն երկրի ղեկավար ես, այլ ոչ թե թերթի խմբագիր:

Հաջորդը, պետք է նոր էջ բացել երկրի համար, այլ ոչ թե հին խնդիրները առաջ բերել, և անընդհատ խոսել սրան - նրան բռնելու մասին: Այս ճանապարհով մենք նորմալ երկիր չենք կառուցի, փոխարենը կունենաք բզկտված հասարակություն, որտեղ մարդիկ իրար չեն հավատա, իսկ գործ տալը կդառնա առօրյա զբաղմունք:

Սա՞ է մեր նպատակը եղել ապրիլին, կարծում եմ որ ոչ, և պիտի ամեն ինչ անենք, որ խուսափենք այն վտանգավոր ծուղակներից, որում սովորաբար հայտնվում են հեղափոխություն կատարած երկրները:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>