Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Նիկոլ Փաշինյանի ռեժիմը ավելի «կոշտ» կարող է լինել, քան Տեր- Պետրոսյանինը, Քոչարյանինը ու Սարգսյանինը միասին վերցրած. Ինչո՞ւ

Առաջին հայացքից այս թեզը զարմանք կարող է առաջացնել, չէ որ Նիկոլ Փաշինյանը ողջ կյանքը պայքարել է ավտորիտարզմի դեմ և միշտ հանդես է եկել դեմոկրատական դիրքորոշումներով: Սակայն նման մոտեցումով չի կարելի գնահատել այս կամ այն գործչի ով լինելը: Աշխարհում շատ հայտնի գործիչներ դեմոկրատական կարգախոսներով իշխանության գալով դարձել են ամենակոշտ բռնապետերը: Եվ դա զարմանալի չէ, քանզի բռնապետ կամ դեմոկրատ դառնում են ոչ թե իրենց ցանկությամբ, այլ՝ հանգամանքներից ելնելով:

Այս տեսանկյունից վերլուծենք մեր երեք նախագահների կառավարման փուլերը, պարզելու համար, թե ինչ կարող է մեզ սպասվել երբ Նիկոլ Փաշինյանը ունենա ամբողջական իշխանություն:

Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման փուլ

Երբ Տեր-Պետրոսյանը ընտրվեց ԱԺ նախագահ, օրենսդիր մարմնում ուժերը մոտավորապես 50/50 սկզբունքով էին բաժանված: Այսինքն, ՀՀՇ-ն չուներ բացարձակ մեծամասնություն կոմկուսի նկատմամբ: Բացի այդ, Տեր-Պետրոսյանը կոմունիստներին «ասֆալտին պառկեցնելով» չէր վախեցնում: Դեռ ավելին, ԱԺ փոխնախագահի պաշտոնում, իսկ հետո էլ ՀՀ փոխնախագահի պաշտոնում ՀՀՇ-ն առաջարկեց այն ժամանակ կոմկուսի ներկայացուցիչ Գագիկ Հարությունյանին: Այն ժամանակ հրապարակավ չէր հայտարարվում, որ կոմունիստներին պետք է «կուլակաթափել», թեև բոլորն էլ գիտեին նախկին ռայկոմի քարտուղարների կաշառակերության մասին: Կարեն Դեմիրճյանը, Սուրեն Հարությունյանը, կամ Վլադիմիր Մովսիսյանը հետապնդման չէին ենթարկվելու, նույնիսկ երբ կայարանի հայտնի դեպքերի ժամանակ հենց կոմունիստների պատճառով սպանվեց մեկ տասնյակից ավել մարդ:

Ճիշտ է, 1991-ին Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունների ժամանակ հաղթանակ տարավ 82 տոկոս ձայներով, սակայն նա այդ ժամանակ ուներ հակակշիռ  դեմս ԱԺ-ի, որտեղ ՀՀՇ-ի կողմնակիցները նույնիսկ 50 տոկոս չէին կազմում: Բացի այդ, Տեր-Պետրոսյանի իշխանությունը ներկայացուցչական բնույթ ուներ: Տեր-Պետրոսյանից բացի կային նաև այլ վառ անհատականություններ՝ Վազգեն Մանուկյան, Վանո Սիրադեղյան, Աշոտ Մանուչարյան, Բաբկեն Արարքցյան և այլն: Այս համատեքստում Տեր-Պետրոսյանը նույնիսկ ցանկության դեպքում չէր կարող հաստատել բացարձակ անձիշխանություն: Բացի այդ, Տեր-Պետրոսյանը պոպուլիստ չէր և իրեն ուժեղ էր զգում իր արքունիքով:

Անշուշտ, Տեր-Պետրոսյանի իշխանությունը ավտորիտար բնույթ ուներ, սակայն այն սահմանափակ բնույթ ուներ և ամբողջատիրական չէր կարող դառնալ:

Ռոբերտ Քոչարյանի կառավարման փուլ

Երբ Ռոբերտ Քոչարյանը 1998-ին դարձավ նախագահ, նրա հիմնական գործընկերը իշխանության մեջ Վազգեն Սարգսյանն էր, և այդ իսկ պատճառով նա հանրությանը չէր կարող բաժանել «սևերի» ու «սպիտակների»: Հոկտեմբերի 27-ից հետո նրա հիմնական գործընկերը Սերժ Սարգսյանն էր, Տեր-Պետրոսյանական թիմի վառ ներկայացուցիչը, և ուրեմն այդ ժամանակ էլ, նույնիսկ ցանկության դեպքում, նա չէր կարող մարդկանց «սևերի» ու «սպիտակների»:

Բացի այդ, ինքը Քոչարյանը սերել էր ՀՀՇ-ից և ուրեմն ՀՀՇ-ին պատերազմ հայտարարելու մտադրություն չուներ: Նախկին իշխանություններին էլ պատժելու մտադրություն նույնպես չուներ, թեև, այն ժամանակ հանրության մեծ մասը նրանից հենց դա էր պահանջում: Նա գիտակցում էր, որ երկրի զարգացումն ու նախկին իշխանությունների հետապնդումը մեծ հաշվով անհամատեղելի բաներ են: Քոչարյանը Տեր-Պետրոսյանի պես հրաժարվեց գնալ պոպուլիստական ճանապարհով, և այդ իսկ պատճառով էլ նրա ավտորիտար իշխանությունը նույնպես սահմանափակ բնույթ ուներ:

Սերժ Սարգսյանի կառավարման փուլ

Եթե Տեր-Պետրոսյանից ու Քոչարյանից իրենց կառավարման սկզբնական փուլում հանրությունը ուներ մեծ սպասումներ, ապա Սերժ Սարգսյանի կառավարման հենց սկզբից հանրությունը իրենից որևէ ակնկալիք չի ունեցել: Այդ իսկ պատճառով Սարգսյանը նույնիսկ ցանկության դեպքում չէր կարող հաստատել կոշտ ավտորիտար ռեժիմ: Նա ուներ հենց սկզբից շատ ցածր հասարակական լեգիտիմություն, իսկ այդ դեպքում, անկախ ԱԺ-ում ՀՀԿ-ի ներկայության չափից, երկրում հնարավոր չէր լինի հաստատել ամբողջատիրական ռեժիմ, եթե նույնիսկ Սերժ Սարգսյանը դա շատ ցանկանար:

Նիկոլ Փաշինյանի հնարավոր կառավարման փուլը

Դիցուք, այս տարի անցկացվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և Փաշինյանի թիմը հավաքում է ԱԺ-ում տեղերի 70-80 տոկոսը:
Փորձենք վերլուծել, թե ինչպիսին կլինի այդպիսի իշխանությունը:
Արտաքուստ այն նման կլինի 90-ականների ՀՀՇ-ի իշխանությանը: Սակայն դա առաջին հայացքից կլինի այդպես:

Քանզի

Առաջին

90-ականներին Տեր-Պետրոսյանին ու ՀՀՇ-ին կար հակակշիռ ի դեմս ԱԺ-ի, որտեղ ՀՀՇ-ն մեծամասնություն չուներ:

Երկրորդ

Տեր-Պետրոսյանի իշխանությունը ներկայացչական բնույթ ուներ, Փաշինյանիը՝ ոչ: Ավելին, Փաշինյանից բացի, ներկայիս իր թիմում հանրությունը, մեծ հաշվով, մյուսներին չի էլ ճանաչում:

Երրորդ

Տեր-Պետրոսյանը իրեն ուժեղ էր զգում իր արքունիքով, մինչդեռ Փաշինյանը միանձնյա կառավարման ոճի կողմնակից է:

Չորրորդ

Տեր-Պետրոսյանը կոմունիստներին ազգի թշնամի չէր համարում, քանզի իր հայրն ու եղբայրը այդ դասից էին: Նա հարուստների հանդեպ էլ թշնամաբար տրամադրվածություն չուներ: Նույնը Քոչարյանն իր ժամանակ, օրինակ, Խաչատուր Սուքիասյանը իր տեղն ու դերը ունեցավ երկրի տնտեսական կյանքում : Մինչդեռ Փաշինյանի հռետորաբանության մեջ այսօրվա գրեթե բոլոր մեծահարուստները անարդար ձևով են կայացել, և ուրեմն պետք է «հատուցեն» հանրությանը դրա համար: Իսկ նախկինների հետապնդումը Փաշինյանի համար դարձել է իդեա-ֆիքս: Ավելին, Փաշինյանը զգում է, որ այդ գաղափարը պոպուլյար է հանրության զգալի մասի մոտ, և այդ հանգամանքը  նա ուզում է կապիտալիզացնել՝ իր վարկանիշը էլ ավելի բարձրացնելով հանրության մոտ: Այդ ճանապարհով չգնացին ոչ Տեր-Պետրոսյանը, ոչ է՝լ Քոչարյանը, հասկանալով, որ դա կարող է երկիրը փակուղու մեջ մտցնել: Ավելին, ժամանակին այդ ճանապարհով գնալով Վրաստանն ու Ադրբեջանը քաղաքական անկայունության մեջ հայտնվեցին, և դա նաև նպաստեց իրենց տարածքային կորուստներին:

Հինգերրորդ

«Ասֆալտին փռելն» ու «պատին ծեփելը» քաղաքական մտածողություն է, որ կիրառում էին ժամանակին ռուս բոլշևիկներն ու գերմանացի նացիոնալ-սոցիալիստները: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ դա հնչել է կուսակցական հանրահավաքի ժամանակ, և այդ հրամանները տրվել է երկրի երկու ուժային կառույցներին, որոնք պիտի զերծ լինեին կուսակցական դաշտից: Թե ինչին է հանգեցնում այդ մտածողությունը, հայտնի է բոլորի համար: Հասկանալի է, որ այդ հռետորաբանությունը դուր է գալիս լյումպենին, վատ ապրող մարդկանց, անարդարությունից տուժված մարդկանց:

Այսօր շատերն են նշում, թե իբր վտանգը չարժե ուրճացնել, քանզի տեսեք մարդկանց բռնում հետո բաց են թողնում, երբ տեսնում են, որ բավարար հիմքեր չկան: Այստեղ է, որ կուզենք նշել հետևյալը: Այս բռնել- բացթողնելը դրա հետ կապված չէ: Պարզապես Փաշինյանը այսօր չունի բավարար իշխանություն: Գործադիր իշխանության   կեսը իրենը չէ, ԱԺ-ն ընդհանրապես իրենը չէ, դատաիրավան համակարգն էլ բնականաբար անորոշության մեջ է: Վաղը, երբ Փաշինյանը ԱԺ-ում ունենա բացարձակ մեծամասնություն, ողջ դատաիրավական համակարգը կհայկտնվի իր գրպանում: Այստեղ, իսկապես, նույնիսկ դատավորներին զանգելու կարիք էլ չի լինի:Վերջիններս ինքնուրույն կկռահեն թե ինչպես պիտի կողմնորոշվել այս կայմ այն հարցում:

Այդպիսի տոտալ իշխանություն, որ կունենա Փաշինյանը արտահերթ ընտրություններից հետո, Հայաստանում վերջին 30 տարում չի եղել: Ընդ որում, այդ իշխանությունը կունենա հեղինակություն հանրության աղքատ զանգվածների մոտ: Ավելին, մարդկանց կենսամակարդակը այսպիսի  քաղաքականություն  վարելով չի բարձրանա, սակայն  մեղավորների փնտրտուկի   և  քավության  նոխազների  պակաս  չի  լինի: Օրինակ, միրգն ու բանջարեղենը թանկ են, դրա մեղավորը կնշանակվի, ասենք Հովիկ Աբրահամյանը: Ինչո՞ւ, կհարցնի շարքային ընթերցողը, որովհետև Աբրահամյանը «գյուղի» օլիգարխ է, և ուրեմն այս ոլորտում ինքը պիտի նշանակվի «սևի» պաշտոնում: Վառելիքի ոլորտում գլխավոր «սևը» կդառնա Սերժ Սարգսյանը, և այսպես շարունակ: 

Այսպիսի ռեժիմներ աշխարհում կան, օրինակ, Մադուրոի ռեժիմը Վենեսուելայում, Մորալիսի ռեժիմը Բոլիվիայում, Դանիել Օրտեգայի ռեժիմը Նիկարագուայում և այլն:

Սակայն պետք է նշել, որ ի տարբերություն Բոլիվիայի ու Նիկարագուայի, Հայաստանը ունի առարկայական և վտանգավոր թշնամի՝ ի դեմս Ադրբեջանի: Եվ եթե Հայաստանում փորձ արվի կիրառել կառավարման այս մոդելը, ապա դրանից անմիջապես կօգտվի Ադրբեջանը: Հայաստանը իհարկե կխուսափի «բոլիվիացումից», սակայն դրա համար կարող է վճարել թանկ գին՝ տարածքների կորստի տեսքով:

Միթե դա է մեր ճակատագիրը:

Իսկ ո՞րն է ելքը, կհարցնի շարքային ընթերցողը: Եթե շարժվենք այս տրամաբանությամբ, ուրեմն ներկայիս ԱԺ-ն պետք է չցրե՞լ: 

Պարզ է, որ այս ԱԺ-ն իրեն բարոյապես սպառել էր, հենց կազմավորման օրվանից՝ 2017-ի ապրիլից:

Սակայն երկրի առաջ կանգնած խնդիրները չափազանց լուրջ են, որ ունենան պարզ և մեկքայլանի պատասխաններ:

Մենք այսօր կանգնած ենք ներքին կատակլիզմների «պանդորայի արկղի» բացման շեմին, որից հետո հետագա պրոցեսները այլևս կանգնեցնել հնարավոր չի լինի՝ հղի մեծ հետևանքներով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>