Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը (տեսանյութ) «Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին
8
Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին Իրանի քաղաքացին ասում է՝ Ծառուկյանն ինձ չի խաբել, մեկ այլ անձ է ինձ խաբել, իրենք ասում են չէ՝ Ծառուկյանն է խաբել. Պաշտպան Պատերազմ Արցախում
Իրանը հստակ ներկայացրեց իր դիրքորոշումը, և սա արդեն դիվանագիտական սկանդալի նախանշաններ ունի Հայաստանում հաստատվել է սողացող բռնատիրություն. «Մայր Հայաստանի» հայտարարությունը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու կապակցությամբ Reuters-ը անդրադարձել է Գագիկ Ծառուկյանի ձերբակալությանը Առյուծի անկումը Գագիկ Ծառուկյանին վրդովեցրել է. փաստաբան Իսկ ո՞ւր են «կենդանասերներն» ու բոլոր այն մարզիկները Հաջորդը մյուսներն են․ Նիկոլը գնում է բռնապետության․ Երվանդ Բոզոյան Ռուբեն Վարդանյանի կնոջ հայտարարությունը` կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության՝ Բաքու այցի նախապատրաստման շրջանակում Ծառուկյանի հիմնարկների փակմամբ մոտ 20,000 մարդ կանգնել է օրվա հացի խնդրի առջև. Արման Աբովյան Իրանի դեսպանը՝ Գագիկ Ծառուկյանի ու Իրանի քաղաքացիների միջև տնտեսական տարաձայնությունների մասին Տոտալիտարիզմ, թե ավտորիտարիզմ Ներկայացվել են մտահոգություններ, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառվել է անհամաչափ ֆիզիկшկшն nւժ. ՄԻՊ-ը սկսել է ուսումնասիրություն Միջազգային սկանդալ. ԵԱՀԿ թուրք գլխավոր քարտուղարը, կարծելով Փաշինյանի հետ է խոսում, պատրաստակամություն է հայտնել՝ աջակցել Կաթողիկոսին փոխելու գործին Փաշինյանը վերադարձել է Եկատերինբուրգից՝ առանց շոշափելի արդյունքների. «Ժողովուրդ» «Հրապարակ». Ծառուկյանի օբյեկտներին վնասներ են պատճառել, անվտանգային խնդիրներ առաջացրել «Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում Այն, ինչ արվեց Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, այլանդակություն է «Հրապարակ». Սպորտի գործիչները չեն խոսում Տոտալիտարիզմի հոգեբանական գրավչությունը Թևանյանի նկատմամբ քաղաքական հետապնդումը պայմանավորված է աշխարհաքաղաքական գործոններով Նիկոլի հրահանգով սատկացրեցին Ծառուկյանի սպիտակ առյուծին Կներես, Ծառուկյան ջան, պիտի պատմեմ… թուրքը շամպայն է բացում… մորքուր ջան, գնա տուն, մեզ ինչի՞ ես պատերազմի մեջ ներքաշում. Արման Աբովյան Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում և Քուվեյթում գտնվող ամերիկյան 85 ռազմական օբյեկտների Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիի մամուլի ասուլիսը (տեսանյութ) ՍԴ-ն հրապարակել է ընտրության արդյունքների վիճարկման գործով որոշման պատճառաբանական մասը ԱՄՆ-ի հարվածների հետևանքով Իրանում մի քանի մարդ վիրավորվել է Իրանի ԱԳՆ–ն հայտարարությամբ է հանդես եկել գիշերային ամերիկյան հարվածներից հետո ԱՄՆ-ն հաստատել է, որ գիշերը հարվածներ է հասցրել Իրանին «Սա ուղիղ հանձնարարական էր». փաստաբանները՝ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու մասին Արդարադատության համակարգը հոգեվարքի մեջ է. Իվետա Տոնոյան ՔՊ-ական դատարանը 2 ամսով կալանավորեց Գագիկ Ծառուկյանին

Ռուսական հեղափոխության դասերը կամ ին՞չու է Արամ Զավենիչը մտահոգված Փաշինյանի գործելաոճով. Տեսանյութ

Այս քարոզարշավում ակնառու դարձան ոչ միայն Փաշինյանի ու ԲՀԿ-ի հակասությունները, այլև «Իմ քայլը» և «Լույս» դաշինքների հակասությունները: Եթե Փաշինյանի ու ԲՀԿ-ի տարբերությունները հայտնի էին, ապա նախկին «Ելք»-ի դաշնակիցների հակասությունները լայն հասարակության համար քիչ հասկանալի էին:

Ավելին, Փաշինյանը և իր թիմը արհամարհանքով են վերաբերվում ներկայիս կոալիցիոն թիմակիցներին: Նրանք չեն օգտագործում «կոալիցիա» բառը, դրա մեջ կարծես վիրավորանք տեսնելով իրենց համար: Փաշինյանը չի համարում, որ ինքը կոալիցիա է կազմել ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի և «ելքի» հետ, նշելով, որ ներկայիս կառավարության բնութագրումը չի կարելի դասական իմաստով կոալիցիոն անվանել: Ըստ Փաշինյանի, ԲՀԿ-ին, ՀՅԴ-ին և «Ելք»-ին «ժողավուրդն է ստիպել Փաշինյանին վարչապետ նշանակել, իրենց կամքին հակառակ»: Եվ մինչև արտահերթ ընտրություններ, Փաշինյանը ստիպված է՝ աշխատել իր համար «խորթ» ուժերի հետ: Ավելին, Փաշինյանը այդ հանգամանքը ոչ միայն չի թաքցնում, այլև անընդհատ շեշտում է:

Որն է Փաշինյանի ու իր նախկին թիմակիցների հակասության պատճառը


Արտաքուստ Փաշինյանի հարաբերությունները Արամ Զավենիչի ու Էդմոն Մարուքյանի հետ փչացան ապրիլյան հեղափոխությունից առաջ, երբ վերջիններս հրապարակավ չաջակցեցին Նիկոլին իր համար դժվար պահին: Եվ հենց այս փուլից էլ առաջացել է հարաբերությունների «ճեղքվածքը»: Արտաքուստ հենց այդպես էլ կա: Սակայն դա միայն խնդրի երևացող կողմն է: Օրինակ հեռուստավարող Լուսինե Բադալյանը հեղափոխությունից անմիջապես առաջ նույնպես քննադատում էր Փաշինյանին Էդմոն Մարուքյանի ոճով: Բայց այսօր Նիկոլին չի խանգարում Լուսինեին իր կողքին կանգնեցնել: Այսօր շատ գործիչներ կան, որ Նիկոլի կողքին են կանգնած, սակայն ժամանակին չէին ողջունում հեղափոխությունը:

Ուրեմն խնդիրը միայն քաղաքական դիրքորոշման մեջ չէ, այլ կա ավելի խորքային պատճառ: Բանն այն է, որ մինջև հեղափոխությունը Նիկոլը շարքային պատգամավոր էր՝ հավասար Արամ Զավենիչի ու Էդմոնի հետ:


Հեղափոխությունից հետո Նիկոլը դարձավ Երկրի և հեղափոխության առաջնորդը: Բնական էր, որ պիտի փոխվեին նրանց փորհարաբերությունները նույնպես: Սակայն Փաշինյանի համար այս երկու գործիչները պետք չէին ընդհանրապես: Նախ նրանք մեծ վարկանիշ չունեն հանրության մեջ, որ Փաշինյանին օգուտ տան և երկրորդը, նրանք կարող են նաև վնաս տալ իրեն հետագայում: Օրինակ, մարդիկ կարող են Փաշինյանին հիշեցնել, որ ժամանակին Մարուքյանը պատգամավոր դարձավ նույն Սերժ Սարգսյանի օգնությամբ՝ այն ժամանակ Վիկտոր Դալլաքյանին պատժելու համար:

Արամ Զավենիչի մասով հետագայում Նիկոլը կարող է ավելի լուրջ պրոբլեմի առաջ կանգնել:

Բանն այն է, որ Փաշինյանը ուզում է կալանավորել Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին հենց մարտի 1 –ի գծով: Սակայն Հայաստանում ընտրությունները կեղծվել և հատուկ դրություն է մտցվել ոչ միայն 2008-ին, այլև 1996 թվականին: Եթե բացահայտվի 2008-ը, ապա անխուսափելիորեն օրակարգի խնդիր են դառնալու 1996-ի դեպքերը: Քանզի եթե հակասահմանադրական էին 2008-ի դեպքերը, ապա նույնը կատարվել է 1996-ին, բայց առանց զոհերի: Մարդիկ հիշում են՝ «եթե 100 տոկոս էլ ընդիմությունը հավաքեր, միևնույն է նրանց իշխանություն չէր տրվի» հայտնի եզրույթը: Կամ «նույնիսկ եթե պետք լիներ գնդակահարել 700 մարդ, ապա հանուն պետության դա պետք է արվեր»: Ավելին, 1996-ը, 2008-ի, այսպես ասած, «ծնողն է, նրա հայրն ու  մայրը»: Բոլորն էլ գիտեն, թե ովքեր էին այդ եզրույթների հեղինակները: Քաղաքականության մեջ, ինչպես դատաիրավական համակարգում, գործում է այսպես կոչված «պանդորայի արկղի» սկզբունքը: Եթե մի արկղը բացվում է, ապա այն իր հերթին անխուսափելիորեն դրթում է բացել մյուս արկղերը: Դրա վառ օրինակը ռուսական բոլշևիկյան և գերմանական նացիոնալ-սոցիալիստական հեղափոխությունների օրինակներն էին:

Ինչպես գործեց ռուսական հեղափոխության «պանդորայի արկղի» բացման սկզբունքը

1918-ին Լենինի վրա մահափորձ կատարելուց հետո որոշում կայացվեց գնդակահարել հրաժարական տված կայսր Նիկոլայ 2 –ին և նրա ընտանիքին, որպեսզի նախկին կայսրության ոչ մի լեգիտիմ խորհրդանիշ այլևս չմնա: Հեղափոխականներն ասում էին, Նիկոլայ 2 –ին կգնդակահարենք և կշարունակենք մեր փետրվարյան «խաղաղ սիրո և դեմոկրատական հեղափոխությունը»: Սակայն այդ գնդակահարությունից սկսվեց «պանդորայի օրենքի» համաձայն մյուս «հակահեղափոխական» արկղերի բացման գործնթացը: Հակաեղափոխական հռչակվեց այն ժամանակվա ողջ բուրժուական դասակարգը/մեր մոտ այդպիսի հռչակվել են այսօր բոլոր մանր ու մեծ օլիգարխները/: Հետո հակահեղափոխական դարձան կադետները, լիբերալները, օկտյաբրիստները/մեր մոտ այսօր ՀՀԿ-ն է ու ՀՅԴ-ն/: Հետո հերթը հասավ աջ էսեռներին, հետո ձախ էսեռները դարձան «ժողովրդի թշնամի»/մեր ԲՀԿ-ն/:

Քաղաքացիական պատերազմն Ռուսաստանը ավարտեց տարածքային մեծ կորուստներով, իսկ քաղաքացիական պատերազմում սպանվածների թիվը հասավ 12 մլն-ի: Սակայն նույնիս դրանից հետո «բռնոցների» մեքենան կանգ չառավ, և 1937-38 թվականներին գնդակահարում էին նրանց, ովքեր գնդակահարում էին «սպիտակներին»: Ռուսաստանում «սպիտակները» ,- մեր այսօրվա տերմինալոգիայով «սև» էին համարվում, այսինքն հակահեղափոխական էին: Այսինքն բոլշևիկներ Տրոցկին, Բուխարինը, Կամենևը և Զինովևը/մեր մոտ Էդմոնն ու Արամ Զավենիչը/ , ովքեր, որպես «հեղափոխական» 1918-ին , հեղափոխական էնտուզիազմով գնդակահարում էին հակահեղափոխական «սպիտակներին», ապա 20 տարի անց նրանք հայտարարվեցին «հակահեղափոխական» ու գնդակահարվեցին:

Հեղափոխությունը խժռում է իր զավարներին կամ ին՞ու գնդակահարվեցին Տրոցկին և իր ընկերները


Այս հարցի պատասխանը ակներև է, որովհետև Տրոցկին և իր ընկերները լավ չէին ուսանել Ֆրանսիական հեղափոխության դասերը: Եթե նրանք դա իմանային, ապա կհասկանային, որ հեղափոխությունը իրականացնելուց հետո, ճիշտ ժամանակին պետք է ավարտել: Հակառակ դեպքում, այն կարող է «խժռել իր զավակների» և բացել հեղափոխական «պանդորայի արկղը»: Այս օրինաչափությունը գործում է բոլոր հեղափոխությունների համար, անկախ նրանից, թե որ երկրում է այն կատարվում:

Արամ Զավենիչը չի ուզում դառնալ հայկական «Տրոցկին»


Արամ Զավենիչի վերջին ելույթները հուշում են, որ ինքը չի ուզում կիսել Տրոցկու ճակատագիրը, մանավանդ, որ ինքը հռչակվեց հակահեղափոխականների հետ խաղեր տվող «ժամանակից շուտ»: Եթե Տրոցկուն էլ 1918-ին հռչակեին «հակահեղափոխական», միգուցե «կարմիր տերրոը» չլինե՞ր ընդհանրապես, կամ էլ չլիներ մեծ մաշտաբների, դժվար է ասել: ինչպես հայտնի է, պատմությունը ենթադրություններ չի սիրում:

Պարզ է մեկ բան, երբ Արամ Զավենիչը սկսում է վախենալ Նիկոլի 90 տոկոսանոց իշխանություն ունենալու ցանկությունից, ապա դա նշանակում է, որ Հայստանում միջին մտածող մարդը սկսել է հասկանալ, որ հեղափոխությունից մենք կարող ենք ոչ միայն շահել, այլև կարող ենք նաև կորցնել, ինչպես որ դա եղավ 1917-ին Ռուսաստանում և 1933-ին Գերմանիայում: Ի դեպ նշենք, որ , թե ռուս բոլշևիկները, և թե գերմանացի նացիոնալ-սոցիալիստները արտահերթ ընտրություններով եկան իշխանության, նվաճելով պարլամենտում մեծամասնություններ: Ճիշտ է 1917-ին ռուս բոլշևիկները սկզբից «ժողովրդի ճնշմամբ» վերձրեցին իշխանությունը, իսկ հետո նոր անցկացրեցին արտահերթ ընտրություններ: Այն ժամանակվա Ռուսաստանի Սահմանադիր Ժողովում ձախ էսեռների հետ միասին հավաքեցին քվեների 62 տոկոսը, սակայն դա նրանց չխանգարեց, որ ընդհամենը մի քանի տարի անց «քցեին» էսերներին և երկրում հաստատեին մեկ կուսակցության,- բոլշևիկյան բռնապետություն:Որն ի դեպ շարունակվեց  գոյատևել ավելի քան  70  տարի:

Բոլշևիկյան հեղափոխության այս պատմությունը գիտեն բոլորը և բնականաբար, ոչ մեկ չի ուզում մնալ այդ մեկ կուսակցության բռնապետության տակ, ոչ Արամ Զավենիչը, ոչ ԲՀԿ-ն, ոչ դաշնակցականները, ոչ Ռաֆֆին, ոչ ՀՀԿ-ն, ոչ էլ նույնիսկ Փաշինյանի թիմակիցներից շատ շատերը/քանզի հասկանում են, որ 37թվի վնասները, ինչպես ցույց է տալիս պատմությունը, միակողմանի չի լինի/: Քանզի բոլորն էլ հասկանում են, որ բոլշևիկյան տիպի հեղափոխությունից բոլորը կտուժեն, անկախ տարիքից, սեռից և ազգությունից: Ահա թե ինչու բոլորն են շահագրգրված, որ հայկական հեղափոխությունը վերադառնա իր սկզբնական ակունքին, այսինքն «սիրո ու հանդուրժողականության» գործելավոչին, որից արդեն կշահեն բոլորը երկրի հետ միասին, այլ ոչ թե մեկ մարդ:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>