Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո
29
Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հերթական հարվածը մեր հավաքական հիշողությանը. ահազանգ Ով կփոխարինի Գուրգեն Արսենյանին․ «Հրապարակ» Նարեկ Կարապետյանի և Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան. Hetq.am Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Մեծ թիվ են կազմում այն արցախցիները, որոնք գլխներին տանիք ունենալու, ապրուստի խիստ կարիք ունեն. Աբրահամյան Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը». «Փաստ» Բիշքեկում Փաշինյանը կանգնելու է մի հարցի առաջ, որի պատասխանը Երևանը երկար ժամանակ փորձում է հետաձգել. Սուրենյանց ՌԴ ԱԳՆ-ն uшդրիչ է համարում Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Արդարադատությունը չի կարող գոյություն ունենալ առանց խիզախության, դատավորը չի կարող ընտրել իր գործերը. Ղամբարյան Ռուս Ուղղափառ եկեղեցին իր աջակցությունն է հայտնել Հայ Առաքելական եկեղեցուն Աչքին հիմա էլ «խլուրդներ» են երևում. «Փաստ» Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին

«Պետք է աշխատենք, որպեսզի քաղաքական դաշտը բևեռանա»․ Ստեփան Մարգարյան

Shabat.am-ը շարունակում է իր «Շաբաթի հյուրը» ծրագիրը. այս անգամ ներկայացնում են «Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանին:

–Ինչպե՞ս եք գնահատում դաշինքների դերն ընտրություններից առաջ և հետո: Տարածված կարծիքներ կան, որ դրանք անհրաժեշտ են միայն խորհրդարանում որոշակի տեղեր զբաղեցնելու համար, իսկ դրանից հետո համագործակցությունը փլուզվում է:

–Այն, ինչ ասում եք, անշուշտ ունի պատմական հիմք: Հայաստանի նորագույն պատմության ընթացքում բազմաթիվ դաշինքներ են ձևավորվել և քանդվել: Քանդվելու գործընթացը սպառնում է բոլորին: Մեզ երբեմն մեղադրում են, թե դանդաղ ենք ընթանում դաշինքների մասին վերջնական հայտարարելու գործում: Պատճառը վերոնշյալում է: Մենք սկսեցինք բանակցություններ վարել տարբեր քաղաքական ուժերի հետ ոչ թե հենց այնպես, որ եկեք միասին գնանք, որ ավելի ուժեղ լինենք, որովհետև նման դեպքում հանրության համար անհասկանալի է՝ ուժեղ լինեք ինչի՞ համար: Ոչ մեկին դա չի հետաքրքրում: Բանակցությունների, խորհրդակցությունների ընթացքում մենք ստեղծում էինք դաշինքի գաղափարական–քաղաքական հենքը: Շատ տևական, առարկայական քննարկումներ են եղել Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների լուծման ուղղությամբ և այլն: Շատ մանրամասն քննարկել և վերջապես ստեղծել ենք մի փաստաթուղթ, որին բոլորը համաձայնվել են: Դրանից հետո եթե որևէ ուժ՝ նախընտրական կամ հետընտրական շրջանում դուրս գա, ապա դա կկրի սուբյեկտիվ բնույթ, որովհետև բոլորը հնարավորություն են ունեցել իրենց առաջարկները կոնսենսուսով ընդունել տալու: Այսինքն՝ ձևափոխվել են բոլորի առաջարկները և ի վերջո այդ փատաթուղթն ընդունվել է: Հիմա ինչ-ինչ շտրիխներ են մնացել, շարունակվում են որոշակի հարցերի շտկումներ, բայց դա արդեն կարելի է պրակտիկորեն ավարտված համարել: Վստահության այլ մոդել, քան գաղափարական հենքը ձևավորելը և հստակ շարադրելը, կարծում եմ՝ չկա: Թե ինչ կլինի ապագայում, չգիտեմ: Ակնհայտ է մի բան՝ Հայաստանում կառավարական համակարգի արատավոր մոդելն է թելադրել և շարունակում է թելադրել, որպեսզի կուսակցությունները շատ լինեն: Շատերը փորձում են քաղաքական դաշտ մտնել՝ համաձայն չլինելով վարվող քաղաքականության հետ: Արդյունքում առաջացել են բազմաթիվ կուսակցություններ, որոնցից շատերն, անշուշտ, քիչ են տարբերվում իրարից: Դաշինքներ ստեղծելու և ընտրություններին համատեղ գնալու մի գործընթաց պետք է սկսել: Շատ լավ կլինի, եթե դաշինքները ձևավորվում են, հետագայում աստիճանաբար միաձուլվեն և դառնան մեկ կուսակցություն, մեկ քաղաքական ուժ: Կարծում եմ՝ մենք ևս հետագայում կփորձենք այդ ուղղությամբ շարժվել: Չեմ կարող գուշակել՝ ինչ կլինի, բայց պետք է աշխատենք, որպեսզի քաղաքական դաշտը բևեռանա: Ընտրություներին գնալու հետ կապված ևս մենք կարևորում էինք բևեռացումը, որպեսզի ընդդիմադիր դաշտը համախմբվի մի դաշինքում, իշխանությունը մնա մեկ այլ դաշինքում, և հասարակության համար այլընտրանքը լինի հասկանալի:

–«Ժառանգության» և «Ծառուկյան դաշինքի » հետ եղե՞լ են քննարկումներ, ի՞նչ հանգուցալուծում է ստացել այն:

-«Ժառանգության» հետ ոչ միայն տևական քննարկումներ են եղել, այլև այն մասնակցել է միասնական դաշինք ստեղծելու ուղղությամբ մեր բոլոր քննարկումներին: Հուսով եմ՝ միասնական դաշինք կստեղծենք: Պարզապես նրանց մեջ խնդիր առաջացավ՝ ընտրություններին դաշինքով գնալ-չգնալու հետ կապված: Քննարկումները մի քիչ երկարեցին: Հիմա կարծես թե որոշում կայացրել են: Եթե մեզ հետ հարաբերությունները վերջնական տեսքի գան՝ 1-2 օրում, մենք կհայատարարենք այդ մասին:

–«Համախմբում» կուսակցությունն արդեն հստակեցրե՞լ է, թե ովքեր են առաջադրվելու ռեյտինգային ցուցակով:

–Ամբողջությամբ՝ ոչ, գործընթացը դեռ շարունակվում է, բայց հիմնականում՝ այո;"

–ՀԱԿ-ի՝ ընտրությունների օրը փոխելու նախագիծը տապալվեց, չնայած իշխող Հանրապետականը հայտնել էր, որ իրենք դեմ չեն: Այդ դեպքում, ըստ Ձեզ, ո՞րն է նման արդյունքի պատճառը:

–Այդ հարցը պետք է տալ այն քաղաքական ուժերին, պատգամավորներին, որոնք չմասնակցեցին ստորագրահավաքին: Սկզբնական փուլում կարծես թե շատերը պատրաստ էին: Երբ գործընթացը ձեռնարկվում էր, մենք խորհրդակցել ենք, հարցրել տարբեր քաղաքական ուժերի և մեծ մասը ստորագրելու պատրաստակամություն է հայտնել: Ինչ վերաբերում է իշխանության ասածին, որ պատրաստ են մի քանի օրով օրը տեղափոխել, ապա այստեղ պետք է մի հարց հստակեցնել: Ես լսում էի ՀՀԿ ներկայացուցիչներից մեկին, ով ասում էր, որ սահմանադրական խախտում չկա: Ես ուզում եմ հարցնել՝այդ դեպքում Սահմանադրության որ հոդվածին են նրանք հղում անում: Սահմանադրության մեջ մեկ հոդված կա, որտեղ նշվում է ընտրությունների օրը հաջորդ Ազգային Ժողովի նիստից 60 օր առաջ նշանակելու մասին: Դա 91-րդ հոդվածն է, որն այս պահին չի գործում, քանզի անցումային դրույթներում գրված է, որ մի շարք հոդվածներ՝ այդ թվում 91-րդը, հիմա չեն գործում: Եթե իրենք ասում են, որ խախտում չկա, ճիշտ կլիներ, որ մատնաշեին, թե Սահմանդրության որ հոդվածով են առաջնորդվել: Մի քանի օրը հարց չի լուծում, պարզապես մենք հարցը դնում ենք իրավական հարության վրա: Խախտումն ակնհայտ է: Մեզանում ընտրությունները կարող էին նշանակվել ոչ շուտ, քան ապրիլի 21-ին: Եթե չի գործում նոր Սահմանդրության 91-րդ հոդվածը, նշանակում է՝ գործում է նախորդ Սահմանդրությունը, որի համաձայն ընտրությունները պետք է անցկացվեին ապրիլի 21-ից ոչ շուտ: Կարծում եմ, որ այն ուժերը, որոնք չմիացան ստորագրահավաքին, ճիշտ չվարվեցին, քանի որ չի կարելի կառավարման նոր համակարգին անցնելուց հետո Սահմանադրության առաջին կիրառումը սկսել խախտումով: Չի կարելի մտնել բովանդակության մեջ և ինչ-որ հեքիաթներ պատմել, թե գիտեք, քանի որ այսպես, քանի որ այնպես: Որևէ մեկն իրավունք չունի մեկնաբանել Սահմանադրությունը: Այն իմպերատիվ կերպով ասում է, թե երբ պետք է ընտրությունների օրը նշանակվեր: Ափսոսում եմ, որ այդպես ստացվեց:

–Սեյրան Օհանյա՞նն է գլխավորելու ձեր քաղաքաական ուժի ցուցակը:

–Մենք դա չենք բացառում, բայց դեռ վերջնական որոշում չունենք: Երբ դաշինքը վերջնական տեսքի բերվի, կհայտարարենք՝ ով է գլխավորելու, ինչ ցուցակով ենք գնալու և ովքեր են մտնում դաշինքի մեջ: Դաշինքն դեռևս ընդլայնվում է:

–Պարոն Օսկանյանի անունը կապվում է 2008թ.-ի մարտի 1-ի դեպքերի հետ: Արդյո՞ք սա բացասական ազդեցություն չի թողնի Ձեր կուսակցության վրա:

–Մարտի 1-ը Հայաստանի նորագույն պատմության մեջ իշխանությունների և պետության, պետականության խարան է: Լավագույն լուծումը կլիներ մարտի 1-ից դասեր քաղելը, ինչը ենթադրում է երկրում այնպիսի վիճակի ստեղծում, որ այլևս մարտի 1 չլինի: Կարևոր է, որ այնպիս իշխանություն ձևավորվի, խաղի այնպիսի կանոններ սահմանվեն, որ երկրում լինի օրենքի իշխանություն: Սակայն դասեր քաղելու փոխարեն իշխանությունները մարտի 1-ը գործիք են դարձրել ոչ ցանկալի կամ ընդդիմադիր հայացքներով գործիչներին դրանով հարվածելու համար: Դա ազնիվ չէ: Վարդան Օսկանյանի՝ մարտի 1-ի հետ առնչության վերաբերյալ բազմաթիվ բացատրություններ տրվել են և ավելորդ եմ համարում նորից խոսել: Նշեմ, որ որևէ ընդդիմադիր գործչի մասին մարտի 1-ի հետ կապված, տարիներով որևէ բան չի ասվում, բայց երբ նա քննադատական կամ ընդդիմադիր հայացք է ձեռք բերում, հանկարծ ասում են, որ նա մարտի 1-ի հետ կապ ուներ: Ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել մարզերում, որևէ մեկն այդ մասին որևէ բան չի խոսում: Հասարակության մեջ չկա նման դիսկուրս: Բոլոր մարզերում ունեցել եմ դահլիճային, ընտրությունների ժամանակ նաև բակային հանդիպումներ, ունեցել ենք 2012թ.-ի ընտրությունները, որոնց ժամանակ բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել համայնքներում, որևէ տեղ նման հարց գոյություն չունի: Այն կա քաղաքական վերնախավում ՝ մի կենտրոնից ուղղորդված: Այնպես որ այդ հարցը մեզ չի անհանգստանցում:

Մանրամասները՝ Shabat.am–ում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>