Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Վեց խորհուրդ Նիկոլ Փաշինյանին՝ տնտեսության զարգացման վերաբերյալ

Փաշինյանի երեկվա ֆեյսբուքյան ուղիղ եթերը նվիրված էր Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարին: Անկասկած նման ելույթները անչափ կարևոր են հասկանալու համար, թե որն է լինելու երկրի զարգացման տնտեսական տեսիլքը: Փաշինյանն իր ելույթում ընդհանուր տեսքով ներկայացրեց դա, սակայն դա քիչ է հանրության համար՝ հստակ հասկանալու, թե ինչպիսին պետք է լինի երկրի քաղաքականությունը, և ինչպես պիտի արձագանքի այդ քաղաքականությանը կոնկրետ քաղաքացին:

Փաշինյանն ասում է, որ գլխավոր խնդիրը պետք է լինի արտահանման ոլորտների խրախուսումը, քանզի մեր շուկան շատ փոքր է: Հարյուր տոկոսով ճիշտ մոտեցում է, սակայն ինչպես դա իրականացնել, դրա պատասխանը դեռ չկա: Մինչդեռ լուծումները տեսանելի են նույնիսկ անզեն աչքով:

Խորհուրդ առաջին

Չխրախուսել ձախակողմյան տրամադրություններ բնակչության մոտ գործարար մարդկանց հանդեպ: Այսօր այդպիսի միտումներ երկրում կա:

Խորհուրդ երկրորդ

Բարենպաստ մթնոլորտ ձևավորել դրսի ներդրողների հանդեպ, հատկապես երբ խոսքը գնում է երկրից արտահանման ոլորտներին: Մեր մոտ այսօր դրսի ներդրողներ գրեթե չկան, և դա լավ չէ: Բացի այդ, մեզ մոտ չկա կապիտալի շուկա, որը ուղենիշ կհանդիսանար դրսի ներդրողների համար:

Խորհուրդ երրորդ

Բարենպաստ բիզնես միջավայրի համար անհրաժեշտ են կոնկրետ հարկային դրույքաչափերի փոփոխություններ, առանց որոնց երկրի բիզնեսը չի աշխուժանա: Ավելին, այդ դրույքաչափերի փոփոխությունը պետք է համեմատելի լինի մեր հարևանների հետ: Եվ հաշվի առնելով այս ամենը առաջարկում ենք ԱԱՀ-ը 20 տոկոսից իջեցնել մինջև 17 տոկոս, իսկ շահույթահարկը՝ մինչև 15 տոկոս: Իհարկե Ջանջուղազյանը կասի, որ բյուջեում փող չկա, և չի կարելի այդ քայլին գնալ, բայց մեր հարևան վրացիները այդ քայլերին գնացել են և արդյունքում միայն տուրիզմից նրանք տարեկան ունեն ավելի քան 1,5 մլրդ դոլարի եկամուտ: Իսկ մեր մոտ 25 տարի «ջանջուղազյանները» նույն երգն են երգում, դրա համար էլ երկրում հեղափոխություն եղավ:
Ճիշտ էք ասում, որ հանքարդյունաբերությունը չպետք է լինի մեր երկրի «շոգեքարշը», սակայն քանի դեռ նոր ավելի հեռանկարային «շոգեքարշեր» չենք ստեղծել /տուրիզմ, բարձր տեխնոլոգիաներ, և այլն/ չենք կարող հրաժարվել դրանից, քանզի «չի կարելի մորթել այն կովին, որը կաթ է տալիս», սա դասագրքային ճշմարտություն է: Իսկ այսօր հանքարդյունաբերությունը տալիս է բյուջեի ավելի քան 10 տոկոսը, ինչը համաձայնվեք, որ լուրջ ցուցանիշ է: Բացի այդ, այն «նավթային ասեղի» դեր չի կատարում տնտեսության համար: Այնպես որ այս ոլորտի դեմ հասարակական տրամադրությունները պետք է մարվեն, իհարկե լուծելով նաև էկոլոգիական անվտանգության բոլոր խնդիրները: «Նաիրիտի» օրինակը մեզ բոլորիս պետք է դաս լինի, որ չխրախուսվեն նորօրյա «խաչիկստամբոլցյանները», դա խիստ վնասակար է երկրի համար:

Խորհուրդ չորրորդ

Մեզ մոտ վերջապես պետք է ստեղծվի կապիտալի շուկա: Առանց այս կարևորագույն գործիքի հնարավոր չի լինի ձևավորել թափանցիկ տնտեսական համակարգ: Բացի այդ, այս պարագայում հնարավոր կլինի «փոքր գումարներ» ներդնել տնտեսության տարբեր ոլորտներում: Ընդ որում, դրանց քանակը կարող է լինել չափազանց մեծ: Բացի այդ, միջին խավը ներգրավված կլինի նաև խոշոր ընկերությունների մեջ, բաժնետոմսերի տեսքով: Հենց դա է քրեաօլիգարխիկ համակարգի իրական ալտերնատիվը:
Օրինակ մի շարք բանկեր, «Լիդիան Արմենիան», և էլի մի շարք ընկերություններ հենց այդ սկզբունքով են աշխատում: Եվ նրանց պետք է խրախուսել: Միմիայն այդ քաղաքականությամբ մենք կարող ենք անցում կատարել «քրեաօլիգարխիկ կապիտալիզմից» դեպի «ժողովրդական կապիտալիզմի», որն էլ իր հերթին կդառնա «թավշյա հեղափոխության» իրական տնտեսական հենարանը: Այս իմաստով մենք պետք է մերժենք և քրեաօլիգարխիային, և պոպուլիզմին: Միմիայն այդ ճանապարհով մենք կհասնենք մեր բաղձալի նպատակներին:

Խորհուրդ հինգերորդ

Փաշինյանը նշեց, որ պետք է խրախուսվի նաև փոքր, կամ՝ միկրո բիզնեսը: Սա իհարկե լավ է, սակայն 24 մլն շրջանառությունը շատ քիչ է: Համեմատենք մեր հարևան Վրաստանի հետ: Այնտեղ մինջև 204 հազար դոլար շրջանառություն ունեցող ընկերությունների շրջհարկը կազմում է ...1 տոկոս: Եթե մենք այս ցուցանիշներին մոտ թվեր չունենանք, ապա փոքր բիզնեսին աջակցությունը կդառնա ձևական խոսակցություն, ինչպես, որ նախկինում էր: Կրկին կարող է Ջանջուղազյանը ասի, որ փող չկա: Բայց դա նրա մասնագիտությունն է: Վրաստանի «ջանջուղազյաններն էլ էին» նման կարծիք հայտնում: Բայց նրանք գնացին հարկերի իջեցման ճանապարհով, արդյունքում նրանց հարկման բազան ընդլայնվեց և տնտեսական զարգացման հրաշքը տեսանելի է բոլորի, այդ թվում նաև մեր այն քաղաքացիների համար, որոնք այս կամ այն չափով առնչվում են այդ երկրի հետ: Ի դեպ, որպեսզի մարդկանց հնարավոր լինի կրկին բիզնես-մտածողությանը սովորեցնել, արժե որ, օրինակ, մինչև 24 մլն շրջանառություն ունեցող ընկերություններին ընդհանրապես ազատել հարկային պարտականություններից: Սա նման է, այն խանութներին, որոնք մինչ 50-70 տոկոս զեղջեր են առաջարկում, ասենք մեկ ամսվա ընթացքում և իրենց քայլով մղում են առևտուրի՝ նույնիսկ պասիվ քաղաքացիներին: Իսկ զեղջային առաջարկը, ինչպես ցույց է տալիս փորձը, հրապուրիչ է դառնում լայն զանգվածների համար:

Եվ վերջապես, վեցերորդ, զբոսածրջիկության զարգացման առաջին քայլը պետք է լինի Սադախլո-Իջևան և Սադախլո-Ալավերդի ճանապարհների անհապաղ կառուցումը: Ամոթ է, այս խնդիրները չլուծած՝ խոսել տուրիզմի զարգացման մասին:
Եթե այս խնդիրների շուրջ կառավարությունը արագ լուծումներ տա, ապա տնտեսական զարգացման հեռանկարի վերջը կերևա: Իսկ եթե այս ամենը չգիտակցվի, ապա այս փոփոխությունների գաղափարը այդպես էլ կմնա թղթի վրա:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>