ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան
Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Փաշինյանը՝ Կիմ Չեն Ընի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի «խառնուրդ»-ն է. Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան Ազատություն, ազատություն, սենց չի մնա. Վարդան Ղուկասյան (վիդեո) Մարդ խոշտանգող ՔՊ-ական իշխանության ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի նիստին Խոշտանգում՝ ՔՊ-ական ձևով. Գագիկ Խաչատրյանին ՔԿՀ-ից պատգարակով տեղափոխեցին դատարան. «Սեպտեմբերի 1-ից սկսած մինչ օրս նա գոնե մեկ անգամ ոտքի վրա չի եղել» Գյուղական «ռազբոռկա». Արբաթում հեռախոսազանգի պատճառով վիճաբանած տղամարդը իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել, իսկ կռվի մյուս մասնակիցը վնասել է «ՎԱԶ 2107»-ը Էդուարդ Սպերցյանը չի միանա Հայաստանի ազգային հավաքականին. նա վնասվածք ունի

Փարիզում լույս է տեսել Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը»

Ֆրանսիական «Բելվիլ» հրատարակչությունը լույս է ընծայել Հովհաննես Թեքգյոզյանի «Փախչող քաղաքը» վեպը՝ Ֆրանսիայի եւ Բելիգայի ընթերցողների համար (նախագիծն իրագործել է ԱՐԻ գրական գործակալությունը)։

Թեքգյոզյանն արդեն երեք տարի է՝ ապրում եւ ստեղծագործում է Ստրասբուրգում։ Ֆրանսերենով հրատարակված «Փախչող քաղաքի» հեղինակ Հովհաննես Թեքգյոզյանն արդեն ներկայանում է Ժան-ՇԱ Թեքգյոզյան անունով։

Անցյալ տարի, երբ զրուցում էինք գրողի մեկնելու, Ֆրանսիայում հաստատվելուց հետո կրած փոփոխությունների ու վերարժեւորումների մասին, Թեքգյոզյանը մի այսպիսի բան ասաց․ «Գրածդ երբեմն դառնում է քեզնից կտրված մի «գլուխ», որն ակամայից սկսում է քեզ առաջնորդել։ Նույնը պատահեց «Փախչող քաղաքի» հետ։ Չգիտեմ՝ ես ինչ կգրեմ այսուհետ ու ամենակարևորը՝ ինչ լեզվով, բայց «Փախչող քաղաքը» դարձավ ուղենշային՝ ստիպելով իլուստրացնել էն, ինչը գրել ու չէի նկատել»։

Այսօր արդեն հեղինակի «ուղենշային» վեպը թարգմանվել է անգլերեն, ռուսերեն, թուրքերեն, հիմա նաեւ ֆրանսերեն։ Կապ հաստատեցի զրուցելու վեպի նոր թարգմանության եւ այլ հարցերի շուրջ։

«Փախչող քաղաքը» թարգմանվեց ֆրանսերեն։ Ինքդ արդեն կարողանու՞մ ես տեքստիդ մոտենալ, ֆրանսերենով գրու՞մ ես։

Լեզուները, սովորաբար, երկու տեսակի են լինում՝ ապրելու եւ կրելու։ Շուտով երեք տարի կլինի, ինչ Ֆրանսիայում եմ․ ասեմ, որ լեզվի ուսուցման համալսարանական բարձրորակ դասընթաց եմ անցել, բայց միայն վերջերս եմ զգում՝ ինչպես է ֆրանսերենը կամաց-կամաց ապրելու լեզվից վերածվում լեզվամտածողության․․․

Գրելը ֆրանսերենով դեռ փորձ է, բայց հենց այդ փորձի տարածքում է ձեւավորվում մի հետաքրքիր դրույթ․ չլինելով լեզվի անմիջական կրող՝ հաճախ ավելի թարմ եմ նայում նույն այդ լեզվի թաքնված վիբրացիաներին, լուսանցքներին, որոնք, կրողները, լավ իմացության պատճառով, շրջանցում են․․․Թեեւ ինձ համար, մոտ ապագայում (այսինքն մի տասը տարում), ֆրանսերենը կարող է արտահայտվել միայն պիեսի կամ էսսեի տիրույթում:

Սա «Փախչող քաղաքի» առաջին թարգմանությունը չէ․ ուզում եմ հասկանալ՝ թարգմանված տեքստի հետ առնչությունն ինչպե՞ս է վերափոխվում։

Ֆրանսերենը՝ «Փախչող քաղաքի» չորրորդ փախուստն է։ Ռուսերենը՝ հարյուր տոկոսով հասկացա, ընկալեցի, բայց չշնչեցի, անգլերենը՝ լավ չհասկացա, բայց տեսա, թուրքերենը՝ արձագանքներն զգացի, իսկ ֆրանսերեն տեսքտը խոսում էր, երբեմն ավելի լավ, քան բնօրինակը․․․ Այդ էլ երեւի լեզվի դիրքավորումից, թռիչքից էր․․․

Չգիտեմ, բայց մի էսպիսի տարօրինակ բան ասեմ՝ ես հայերեն եմ արտահայտվում, բայց ինձ համար ֆրանսերենն է աշխարհին նայելու լայն պատուհաններ բացում։ Մեկ-մեկ ինքս ինձ նախանձում եմ, երբ գրադարան մտնելիս ուզածս հեղինակի գիրքը գտնում եմ․․․ Առաջ շատ էի զարմանում․ մեդիատեքստից դուրս գալիս թռչելու զգացողություն էի ունենում, քանի որ էն հեղինակներին, որոնց միայն անունները գիտեի կամ լավագույն դեպքում ստեղծագործություններից պատառիկներ էի կարդացել, հիմա իմ առջեւ են՝ բաց ու առանց ռետուշի․․․

Ճիշտ է՝ զրույցի թեման գրքի թարգմանությունն է, բայց անպայման պիտի հարցնեմ Հայաստանում տեղի ունեցածից հետո ի՞նչ ես մտածում, այստեղ լինելդ հիմա կարեւորու՞մ ես։

Այն, ինչը գրել եմ՝ երեւի կարեւորում է․․․Համենայնդեպս իմ բոլոր ստեղծագործություններն անխտիր բխել են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններից, կարծում եմ՝ երբեք չեմ թաքնվել, չեմ կեղծել, գուցե չափից շատ եմ ճչացել, մերկացել, բայց էդ էլ տեսակի խնդիր է։

Ինչ վերաբերում է երեք վեպերիս՝ վերջինը, որ այս տարի հունվարին ավարտեցի՝ «Երրորդ սեռը», մի ամբողջ դարաշրջանի ամփոփումն է, դարաշրջան, որ հեղափոխությունն իր թափով եկավ ու փակեց։

«Մաշկացավը» Հայաստանում եղած հանցավոր ռեժիմի դեմ իմ ցավի նոպան էր, իսկ «Փախչող քաղաքը»․․․ Էնքան տարօրինակ է՝ «Փախչող քաղաքը» միշտ վերադառնում է ու կվերադառնա այնքան ժամանակ, որքան անցումային լինի ժամանակը․․․ Մեծ իրադարձությունների արանքում ընկած միջադեպերի մասին է «Փախչող քաղաքը»։

Տեղի ունեցածին կոնկրետ անվանում տալի՞ս ես․ ասու՞մ ես՝ Հայաստանում հեղափոխություն եղավ։

Ես երեւի թե անուններ տվող չեմ, բայց․․․ Հեղափոխությունը․․․ Գիտե՞ս, Անուշ, ես գիտեմ, թե ինչ կատարվեց, բայց էդ կատարվածը, գրող լինելով հանդերձ, հաստատ չեմ կարողանա բառերով արտահայտել, ու հենց դրանում է կատարվածի ամբողջ թափն ու թռիչքը, հենց դրանում է վարարումն ու չբռնվելու կարողությունը։ Ավելին ասեմ՝ երբ ձեւակերպվեց՝ կաղապարվելու է, դառնալու է դրոշ ու խարհրդանիշ, իսկ ես կոնկրետ արձաններից զզվում եմ․․․

Այստեղ տարբեր առիթներով քննարկվում է մշակութային հեղափոխության հարցը։ Հարցարդումը հաճախ դրվում է այսպես՝ արդյոք տեղի ունեցածը նաեւ մշակութային հեղափոխություն էր․ դու ի՞նչ կասես։

Մի էդպիսի փոփոխություն նկատվեց 2008-ի համաժողովրդական շարժումից հետո, համենայնդեպս, գրականության մեջ․․․ Բայց, այսպես ասած, մշակութային հաջորդ հեղափոխությունը կկայանա, երբ այսօրվա հեղափոխությունը կկաղապարվի, արձան կդառնա։

Հարցին ամբողջական պատասխան տալու համար ուզում եմ մի հատված մեջբերել իմ վերջին՝ «Երրորդ սեռ» վեպից։

«Ազատություն։ Ջարդել բոլոր կապանքները, Ազատության արձանն էլ փշրել, փշրել որ կաշկանդված չլինել, որ նույնիսկ ազատության սիմվոլ ու խորհրդանիշ չունենալ: Ազատագրվել Բաղրամյանի վրայով սևսիրտ ու սևզրահ մեքենաների կորտեժ է երևում: Հանկարծ զգում եմ, որ լողավազանը ցամաքում է: Երևանն առանց ջրի է մնում: Շերեփուկի նման, լող-լող տալով, դեպի ջուրն եմ ցատկում: Ջուրը նահանջում է, ես էլի՝ հոպ դեպի ջուրն եմ ցատկում: էլի նահանջում է, էլի եմ ցատկում: Առաջ, Առաջ, Առաջ, Ցատկ, Ցատկ, Ցատկ: Մի հատ էլ ցատկ ու. Հոպլյա՝ կրունկս ասֆալտի մեջ խրվեց: Շուշա աչքերով մենակ հասցրեցի սեփ-սև մեքենայի եզային մռութը տեսնել. Դը-դըմփ»․․․

«Երրորդ սեռ» վեպի տրամաբանությունից ելնելով՝ ասեմ, որ մշակութային հեղափոխությունը, այսպես ասած, շերեփուկ է, հենց գորտ դարձավ, կդադարի մշակութային, առավել եւս հեղափոխություն լինելուց։

Եվ վերջում, եթե վերադարձ հնարավոր է, նկարագրիր քո պատկերացրած օդանավակայանը, տաքսին, քաղաքի մուտքն ու կենտրոնը, որը կուզեիր տեսնել։

Կպատկերացնեմ, երբ գրեմ․․․ Ես չգիտեմ, համենայնդեպս ինձ չեմ արժեւորում, երեւի միայն մի քիչ, ոչ շատ իմ տեքստերն եմ կարեւորում, երբ նրանք դառնում են ինձնից անկախ։ Իսկ այդ տեքստերը միշտ վերադառնում են․․․

Հ․Գ․ գլխավոր լուսանկարում՝ Հովհաննես Թեքգյոզյանը եւ «Փախչող քաղաքը» գրքի նոր շապիկը։

Աղբյուրը՝ Hetq

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>