ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ
16
Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Պատերազմ Արցախում
Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան Մարտուն Գրիգորյան. հերթական քաղբանտարկյալը, որին ռեժիմը սրիկայաբար ու ապօրինաբար ուղարկեց բանտ Այս պատկերի այս վիճակի պատասխանատուն uրիկա չէ՞. զnhված զինծառայողի մայր Իմ մանդատը դնելու մասին հարց չի քննարկվել. Էդգար Ղազարյան Հայաստանի ողնաշարը փոքր ու միջին բիզնեսն է, որին դրել են լրջագույն խնդիրների առաջ Պաշտոնի համար «մեռածներ»-ը ոչ պակաս չարիք են երկրի համար, քան բուրգի գագաթի ֆյուրերը Մարտուն Գրիգորյանի թեման կարելի է դիտարկել Գյումրու ընտրություններից մինչև ԲՀԿ-ի օպերացիա. Աբրահամյան Նորահայտ խաչագողեր. գողացել են Հովհաննավանքի և Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերը Անմարդկային վիրաբերմունք է. Արեգնազ Մանուկյանը չի կարող անգամ զանգով շնորհավորել իր անչափահաս դստեր ծնունդը

Նոր զինատեսակների փորձարկումները դրական են անցել, շատ մոտ ենք դրանց զանգվածային արտադրությանը. Կ. Վարդանյան

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր հյուրն է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահ Կարեն Վարդանյանը

–Բարձր տեխնոլոգիական զենքի արտադրությունը Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում ի՞նչ տեսակարար կշիռ ունի:

Պատկերացում չունեմ, որովհետև ես քաղաքացիական անձ եմ: Բայց հարցին մոտենանք այլ տեսանկյունից: Ապրիլյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը կիրառեց բարձր տեխնոլոգիական մի շարք զինատեսակներ, որոնք տարբերվում էին իրենց
ճշգրտությամբ և հասցրած լուրջ վնասով: Եվ ակնհայտ դարձավ, որ ռազմարդյունաբերական սխալ քաղաքականության պատճառով այդ բնագավառում մենք լուրջ հետընթաց ենք ապրել: Մոտավորապես մայիսին մենք հայտարարեցինք ինժեներների մոբիլիզացիա: Մեզ միացան մոտ 300 ինժեներներ մոտ 30 ընկերություններից: Եվ մենք մշակեցինք ոչ թե տեսական առաջարկներ, այլ ներկայացրինք զինատեսակների գործող նախատիպեր:
Այս ընթացքը ցույց տվեց, որ հայկական ընկերություններում առկա ներուժը մեզ հնարավորություն է տալիս լուծել ամենաբարդ խնդիրներ և ստեղծել թե՛ զինատեսակներ, թե՛ հակառակորդի զինատեսակները չեզոքացնող միջոցներ, որոնք տարբերվում են և՛ իրենց մատչելիությամբ, և՛ ճշգրտությամբ: Ու եթե հաշվի առնենք, որ դեռ մի ամբողջ տարի չի անցել, ապա ակնհայտ է, որ եթե ռազմարդյունաբերական ոլորտը, զենքերի արտադրությունն ու արդիականացումը ճիշտ կազմակերպվեն,
ապա հայկական տեխնոլոգիական ոլորտը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը տեխնոլոգիական զինատեսակների առումով ոչ միայն հետընթաց չապրի, այլև գերիշխող դիրք ձեռք բերի ժամանակակից զենքի կիրառման առումով:

– Դուք նշեցիք, որ մոբիլիզացիայի արդյունքում տարբեր նախագծեր էին մշակվել: Եթե գաղտնիք չէ, դրանք ո՞ր ուղղություններին էին վերաբերում:

Հակառակորդի ԱԹՍ–ի հայտնաբերում ու խոցում, կառավարվող հարձակվողական միջոցներ, բանակի կառավարման թվային միջոցներ, գաղտնագրված կապի միջոցներ: Բացի այդ, որոշակի աշխատանք ենք կատարել նաև բանակի կենցաղային խնդիրները լուծելու ուղղությամբ:

– Որքան գիտեմ, այդ նախագծերից մի քանիսի մասով ՊՆ–ի հետ պետք է փորձարկումներ իրականացվեին: Եթե գաղտնիք չէ, խոսքը կոնկրետ ի՞նչ նախագծերի մասին է, արդյո՞ք փորձարկումներն արդեն սկսվել են, և ի՞նչ արդյունքներ են գրանցվել:

Մի շարք զինատեսակների փորձարկումներն արդեն անցկացվել են: Եվ մենք շատ մոտ ենք դրանց զանգվածային արտադրությանը: Բայց թե կոնկրետ ինչ զինատեսակների մասին է խոսքը, նպատակահարմար չեմ գտնում հրապարակել: Սակայն քանի որ այս ընթացքում մենք հիմնականում օգտագործել ենք ժամանակակից տեխնոլոգիաների հատվածները, այսինքն' էլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա, ֆիզիկական տատանումներ, ապա մեզ համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է ստեղծել արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք կարող են մեր մշակած զինատեսակները մեծ քանակությամբ արտադրել:

– Հայաստանում այսօր գործում է 4–5 ռազմական ձեռնարկություն: Դրանք բավարար չե՞ն, թե՞ նոր զինատեսակների արտադրությունը պահանջում է նոր ձեռնարկություններ:

Կոնկրետ զինատեսակի արտադրության համար ձեռնարկությունը պետք է ունենա հատուկ պայմաններ և հատկանիշներ: Եթե ռազմարդյունաբերության բնագավառում տեխնոլոգիական ոլորտը ճիշտ օգտագործենք, ապա ձեռնարկությունների քանակը կարող է հասնել տասնյակների: Իսկ եղածները Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի ռազմարդյունաբերության կործանված համալիրի բեկորներ են ընդամենը: Իսկ այդ համալիրը լրջորեն վերականգնելու համար շատ մեծ ջանքեր են պետք:

– Եթե ստեղծվի զենքի զանգվածային արտադրություն, գուցե հնարավոր լինի խոսել նաև արտահանմա՞ն մասին:

Կարծում եմ, որ արդեն այսօրվանից պետք է մտածել այդ մասին: Մեր փորձարկումների դրական արդյունքները ցույց են տալիս, որ պետք է առանձին ջանքեր ներդնել զենքի մարկետինգի ուղղությամբ: Այդ ոլորտը շատ մեծ, բայց դեռ բոլորովին անմշակ դաշտ է:

Ամբողջական հարցազրույցը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>