ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը
21
Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Պատերազմ Արցախում
ՌԴ Պետդումայի ընտրությունների նախնական արդյունքները. «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է ձայների 57,85 տոկոսը ՀՀ Անկախության օրը՝ Եռաբլուրում $ 3 650 000՝ Անկախության 35-ամյակի միջոցառումների համար. Factor.am Թույլ չտա՛նք, որ զանազան մանիպnւլյաgիաներով արժեզրկեն մեր անցյալի հաղթանակները, խեղաթյnւրեն մեր ազգային նկարագիրն ու մտածելակերպը. Սերժ Սարգսյան Հույս եմ հայտնում, որ մենք, որպես ժողովուրդ ու որպես հասարակություն, կսթափվենք ու կվերանվաճենք մեր ինքնիշխանությունը, մեր Անկախությունը. ժամանակ չկա Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․

Ատոմակայանում օգտագործված ռադիոակտիվ թափոնները 27 տարի է կուտակվում են Հայաստանում

«Փաստ» օրաթերթը գրում է. «1991 թվականի աշնանից հետո, երբ մասնագետների համար արդեն պարզ էր, որ Հայաստանին էներգետիկ ճգնաժամ է սպառնում, աշխարհաքաղաքական և էներգետիկ ճգնաժամերից դուրս գալու ելքեր փնտրելու ճանապարհին Հայաստանի կառավարությունը 1993 թ.–ի ապրիլին Մեծամորի հայկական ատոմակայանը վերագործարկելու մասին որոշում կայացրեց:

«Փաստի» ս. թ. թիվ 13–ում արդեն ներկայացրել ենք, թե ատոմակայանի վերագործարկման համար անհրաժեշտ ատոմային վառելիքն օդային ճանապարհով Հայաստան ներկրելու ժամանակ ինչ դժվարություններ են հաղթահարվել, սակայն վառելիքի հարցը միակ խնդիրը չէր, որը պետք էր լուծել:

Խորհրդային տարիներին ատոմային վառելիքը երկաթգծով Ռուսաստանից Հայաստան տեղափոխելուց բացի, նույն ճանապարհով Հայաստանից Ռուսաստան էր տեղափոխվում նաև օգտագործված ռադիոակտիվ թափոնը:
Սակայն ԽՍՀՄ–ի փլուզումից հետո, եթե ինչ–որ կերպ հնարավոր եղավ պահանջվող վառելիքը երկիր ներկրելու խնդիրը լուծել, ապա օգտագործված վառելիքը երկրից դուրս հանելու հարցը մնաց օդում կախված: Եվ գոյություն չունեցող ԽՍՀՄ–ի պայմաններում այդ հարցը ոչ միայն այլևս հեշտ չէր լուծել, այլև դարձել էր անհնարին Հայաստանի շրջափակման պատճառով:

«Օգտագործված վառելիքը և ռադիոակտիվ թափոնը կարելի է ոչնչացնել միայն այդ նպատակով կառուցված և Ռուսաստանում գտնվող գործարանում, բայց այն օդային ճանապարհով տեղափոխել հնարավոր չէ: Այն միայն կարելի է երկաթուղով տեղափոխել, գործարանում սարքված և իրենց սեփականությունը հանդիսացող հատուկ վագոններով: Իսկ օդային ճանապարհով տեղափոխելը անհնարին է, քանի որ ինքնաթիռը չի կարողանա նման հերմետիկ վագոն տեղափոխել»,– ասում է Է. Արզումանյանը:


Փաստորեն հարկավոր էր մտածել նաև ատոմային վառելիքի օգտագործումից գոյացած «թափոնը» տեղում անվտանգ պահելու մասին, որի ռադիոակտիվության մակարդակը տասնյակ անգամ ավելի մեծ է, քան ատոմային վառելիքինը: Եվ ժամանակի կառավարությունը պետք է կարողանար լուծել ռադիոակտիվ թափոնները Հայաստանում պահելու հարցը:

ՀՀ էներգետիկայի նախարարության փոխնախարարի պաշտոնն առաջինը զբաղեցրած Էդվարդ Արզումանյանը, ով էներգետիկայի ոլորտի եզակի մասնագետներից է, «Փաստի» հետ զրույցում ասաց, որ անկախացումից մինչ օրս օգտագործված վառելիքը հավաքվում և պահվում է Հայաստանում:
«1995 թ.–ի վերջում մեզ հաջողվեց Եվրամիության դրամաշնորհով ֆրանսիական «Ֆրոմատոն» ֆիրմայի կողմից նախագծվել և Հայաստան ներկրվել սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս օգտագործված ատոմային վառելիքը բացօթյա պայմաններում պահեստավորել և անվտանգ կերպով պահել»,– ասում է Է. Արզումանյանը:

Մասնագետի խոսքով՝ հիմա արդեն եղած սարքավորումների տարողությունը սպառվելուն մոտ է և, եթե ատոմակայանի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգվի, ապա հարկավոր կլինի մտածել կամ՝ նույնանման երկրորդ կայան կառուցելու, կամ էլ այլ լուծումներ գտնելու մասին:

Խոսելով ռադիոակտիվ թափոնների պահելու հետ կապված դժվարությունների մասին Է. Արզումանյանը նշեց, որ թեև դրանք կան, սակայն լուծելի հարցեր են, իսկ ինչ վերաբերում է դրանք Հայաստանից մեկ այլ երկիր տեղափոխելուն, ապա այդ հարցն առայժմ հնարավոր չէ լուծել»:

Շարունակությունը`  «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>