Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Էդմոն Մարուքյանը Սերժ Սարգսյանի ու Նիկոլի արանքում

«Ելք» խմբակցությունում հակասությունների թնջուկը ջրի երես դուրս եկավ՝ կապված Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի հետ: Տարաձայնության պատճառը այդ որոշմանը հակադարձելու գործողությունների ձևերն են: Նիկոլը կողմնակից է ավելի շատ «փողոցային» գործողությունների, Էդմոնը ցանկանում է շեշտը դնել հիմնականում «կուլիսային» գործընթացների վրա, քանի որ խորհրդարանական գործընթացները խիստ սահմանափակ բնույթ ունեն: Իր վերջին հոդվածով Էդմոնը «բացահայտեց» իր առաջարկությունների ձևն ու բովանդակությունը: Մեղադրելով Նիկոլին «կանխորոշված պարտության ուղի» առաջարկելու մեջ, Էդմոնը ներկայացրեց իր քայլերը, որոնք «բարի ցանկություններից» բացի իրենց մեջ որևէ այլ իրական գործողություն չէին պարունակում:

Ի՞նչ է առաջարկում Էդմոնը

Իր հոդվածում նա փաստացի առաջարկում է «լեզու գտնել» իշխանության հետ՝ ստանալով նրանցից…

- ԱԺ-ում 2 մշտական հանձնածողովի նախագահների պաշտոններ

- ԲԴԽ-ի 5 անդամներից 2- ի տեղը

- ՄԻՊ-ի նախագահի պաշտոնը

- Հանրային խորհրդի նախագայի պաշտոնը

- ԿԸՀ-ի 7 անդամներից 2-ի տեղը

- ՀՌԱՀ-ի 7 անդամներից 2-ի տեղը

- Հաշվիչ պալատի 7 անդամներից 3-ի տեղը

- ԿԲ խորհրդի 8 անդամներից 2-ի տեղը

- ՏՄՊՊՀ-ի 7 անդամներից 3-ի տեղը

- ՀԾԿՀ-ի 5 անդամներից 2-ի տեղը

- Հակակոռուպցիոն հանձնաժողովի 5 անդամներից 3-ի տեղը:

Սերժ Սարգսյանի թիմը, կարդալով Էդմոնի այս հոդվածը, կարող է հռետորական հարցադրումով հանդես գալ՝ հետևյալ բովանդակությամբ: «Պարոն Էդմոն, իսկ սամալյոտի մսի կարիք չու՞նեք»:

Եվ դա կլինի այն եզակի դեպքը, երբ ՀՀԿ-ականները ճիշտ կլինեն: Քանզի եթե ՀՀԿ-ն հավաքել է ձայների 49 տոկոսը, իսկ Էդմոնի թիմը 7 անգամ պակաս, ապա ո՞րն է Էդմոնի ամբիցիաների պատճառը: Մանավանդ որ, ինչպես խոստովանում է իր հոդվածում Էդմոնը, 2017- ի ընտրությունները «Ելք»-ը ճանաչել է՝ ընդհունելով հետևյալ հայտարարությունը. «… ընտրությունների պաշտոնական արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրություններին մասնակցած քաղաքացիների քվեարկության արդյունքում, և ԵԼՔ դաշինքին հաջողվել է արձանագրել իր օգտին տված յուրաքանչյուր քվե…»:

Էդմոնը շատ լավ գիտի, որ ՀՀԿ-ն իրենց արդեն վճարել է այդ 7 տոկոսը՝ վերը նշված ընտրությունների արդյունքների ճանաչման դիմաց: Նա շատ լավ գիտի, որ ՀՀԿ-ն այլևս նրանց պարտք չէ: Այդ դեպքում ո՞րն է իր այս հոդվածի նպատակը:

Ինչո՞ւ էր անհրաժեշտ Էդմոնի այս հոդվածը

Շատերին թվում է, թե Էդմոնը այս հոդվածով Սերժ Սարգսյանին նոր գործարք է առաջարկում: Սակայն դա միամիտ պատկերացում է: Քանզի Էդմոնը շատ լավ գիտի, որ օրինակ, եթե իշխանությունը իր նույնիսկ ՏՄՊՊՀ-ի 7- ից գոնե մեկը չթողեց ընդդիմությանը, ապա ո՞նց կարող է այդքան պաշտոն միանգամից զիջել: Էդմոնը լուսնից չի իջել և շատ լավ գիտի, որ սահմանադրական հանրաքվեն անցկացվեց՝ ոչ ընդդիմության իրավունքները ընդլայնելու համար: Նրա այս հոդվածը ուղված էր ոչ թե Սերժ Սարգսյանին, այլ այն մարդկանց, որոնք քվեարկել էին «Ելք»-ի ոգտին և այսօր ականատեսն են այդ դաշինքի պառակտմանը: Էդմոնը իր այս հոդվածով, փորձում է մեղքը գցել Նիկոլի վրա և ցույց տալ իր իբր «հնարավոր ձեռքբերումները», որոնք կարող էին լինել, եթե չլինեին Նիկոլի «պարտվողական գործողությունները»:

Հակոբ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>