Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք

Ինչ՞ու է Սերժ Սարգսյանը ուզում աջակցություն ստանալ Ծառուկյանից՝ ապագա վարչապետության հարցում

Առաջին հայացքից նման հարցադրումը փոքր ինչ տարօրինակ է, քանզի ինչքան շատ աջակցողներ, այնքան լավ՝ գործող նախագահի համար:

Սակայն այս հարցում Սերժ Սարգսյանն ունի այլ հաշվարկներ ևս: Ֆորմալ տեսանկյունից նույնիսկ միայն ՀՀԿ-ի ձայները հերիք են, որ Սերժ Սարգսյանը ընտրվի վարչապետ: Այնպես որ, ոչ ՀՅԴ-ի, ոչ էլ «Ծառուկյան» դաշինքի ձայների հույսին չի մնացել գործող նախագահը: Սակայն Սերժ Սարգսյանին Ծառուկյանի աջակցությունը անհրաժեշտ է այլ տեսանկյունից: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանի ու նրա մոսկովյան աջակիցների գործոնին անհրաժեշտ է հակակշիռ, և այդ հակակշիռը կարող է լինել հենց Ծառուկյանը: Սակայն դրա դիմաց Սերժ Սարգսյանը պատրաստ չէ թանկ վճարել: Ոչ այն պատճառով, որ ժլատ է, այլ այն, որ Ծառուկյանի գործոնի ուժեղացումը նոր գլխացավանք կարող է առաջացնել գործող նախագահի մոտ: Անցած ընտրությունների ժամանակ էլեկտորալ ակտիվությունը ցույց տվեց, որ 2015-ը էապես չի նվազեցրել Ծառուկյանի վարկանիշը հանրության մեջ: Նա այսօր էլ մնում է ամենա վարկանիշային գործիչը  Հայաստանում, 2-րդ տեղում է գտնվում Կարեն Կարապետյանը, մինջդեռ Սերժ Սարգսյանի վարկանիշը վտանգավոր աստիճանի ցածր է: Այս հանգամանքը պառլամենտական կառավարման պայմաններում իր մեջ պարունակում է լրջագույն վտանգներ գործող նախագահի համար: Հենց այս հանգամանք էլ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը դարձել է չեզոքացնել նրանց վտանգը: Առաջին խնդիրը նա լուծել է իրար մեջ առաջացնելով քողարկված թշնամանք: Սակայն դա քիչ է: Պետք է ազդել նրանց անմիջական վարկանիշների վրա, որի համար էլ մշակված են հստակ ծրագրեր: Իհարկե այդ ծրագրերը հրապարակավ գործող նախագահը չի հնչեցնում: Նա դա գերադասում է անել յուրային լրատվամիջոցների միջոցով, որտեղ առանցքային դերը դրված է 1in.am կայքի վրա:

Կարեն Կարապետյանի վերաբերյալ իր ստրատեգիայի մասին մենք կներկայացնենք մյուս անգամ: Իսկ այսօր կներկայացնենք, թե ինչ ծրագրեր կան Ծառուկյանի վերաբերյալ:

Սերժ Սարգսյանի ծրագրերը Ծառուկյանի վերաբերյալ

Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է, որ ապրիլին Ծառուկյանը իր թիմի հետ միասին աջակցի իրեն՝ վարչապետ դառնալու հարցում: Ճիշտ է, դա վճռական բնույթ չունի, սակայն ներիշխանական հարաբերությունների համար դա կարևոր է: Փոխարենը հավանաբար գործող նախագահը Ծառուկյանին կխոստանա աշնանը կոալիցիա: Եթե Ծառուկյանը համաձայնվում է, ապա վարչապետ դառնալուց անմիջապես հետո գործող նախագահը սկսում է աշխատեցնել Ծառուկյանի դեմ իր «գեբելսյան» քարոզչամեքենան՝ նրանց մեղադրելով «կեղծ ընդդիմություն» լինելու մեջ: Կոալիցիայի մասին խոսք անգամ չի լինի, որից հետո Ծառուկյանը կհայտնվի իր թիմի մոտ անհարմար վիճակի մեջ:

Սերժ Սարգսյանը Ծառուկյանի վերաբերյալ ունի minimum և maximum ծրագրեր:

Minimum ծրագիր

Մինջև հաջորդ 2022-ի ընտրություններ «մաշեցնել» Ծառուկյանին, որպեսզի վերջինս այդ ընտրություններին հասնի «կեղծ» ընդդիմության պիտակով և հավակնի ձայների ոչ ավել քան 7-8 տոկոսին: Այսինքն, ունենա այսօրվա «Ելք» -ի կարգավիճակը:

Maximum ծրագիր

Հասնել նրան, որ Ծառուկյանը այլևս հավակնություն չունենա զբաղվել քաղաքականությամբ ընդհանրապես, իսկ նրա թիմը ցրել տարբեր խմբավորումների մեջ:

Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ Ծառուկյանի 35-40 տոկոսանոց վարկանիշը իր համար մահացու վտանգ է պարունակում: Հատկապես, երբ իր՝ գործող նախագահի վարկանիշը նույն սանդղակում չի գերազանցում 3-4 տոկոսի տիրույթը: Իսկ իր հակավարկանիշը ամենաբարձրն է երկրում, մոտ 13-14 տոկոսի սայմաններում է: Պառլամենտական կառավարման պարագայում այս քաղաքական «ռումբը» կարող է պայթել ցանկացած պահի, և այդ իմաստով նույնիսկ Ծառուկյանի ներկայիս գոյությունը արդեն վտանգավոր է գործող նախագահի համար:

Հակոբ Կարապետյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>