Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար
17
Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Պատերազմ Արցախում
Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար

Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը

«Հայ Առաքելական եկեղեցին նշում էր Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը։ Վստահ եմ, որ հայոց բոլոր եկեղեցիները լի են եղել հավատացյալներով՝ մեծով, փոքրով, ծնող ու երեխայով։ Ցավոք, ես զրկված էի այդ գեղեցիկ ու լուսավոր տոնին մասնակցելու հնարավորությունից»,- նշել է ԲՀԿ առաջնորդ, քաղբանտարկյալ Գագիկ Ծառուկյանը՝ «Կենտրոն» ՔԿՀ-ից հղած հերթական ուղերձում։ 

Նա գրել է. «Հայ առաքելական եկեղեցին կանանց, մայրերին առանձնահատուկ ձևով է մեծարում՝ Աստվածամորը դնելով խորանի ամենաբարձր կետում, և նրա միջոցով իր ակնածանքն ու խոնարհումն ուղղելով բոլոր հայ մայրերին։

Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը։ Փորձությունների իմ բաժին այս շրջանն անցնելով և կտրված լինելով արտաքին աշխարհից, իմ ամենամտերիմ մարդկանց հետ շփումից, ես ավելի պարզ և ուժգին եմ զգում կապն ամենաթանկ մարդկանց հետ։ Զգում եմ իմ բախտավորությունը՝ այսքան տարի մայր ունենալու շնորհը վայելելու։ Զգում եմ իմ բախտավորությունը՝ լավ ընտանիք, լավ կին՝ կյանքի ընկեր, նվիրված, խելացի ու շնորհալի դուստրեր ունենալու, որոնք բոլորն այսօր բազմազավակ մայրեր են։

Ես այս շրջանն անցնում եմ որպես իմ ստացածն ու ունեցածն արժևորելու փուլ, և Աստվածամորը նվիրված տոնին ուզում եմ պարզապես շնորհակալ լինել այն մարդկային հարստության համար, որ ինձ բաժին է հասել՝ ի դեմս Աստծուց ինձ շնորհված մոր, կնոջ, քրոջ, դուստրերի և իմ քաղցր թոռնուհիների։ Ավելի թանկ նվերներ, ավելի թանկ հարստություն մարդ խնդրել չի էլ կարող։ Ես կուզեի, որ ամեն մարդ կարողանար գնահատել իրեն բաժին հասած բարեբախտությունը և իր սրտում պահեր շնորհակալության զգացումը, անկախ՝ պահի բերած դժվարություններից։ Հենց այդ զգացումն է, որ ինձ ամրություն է տալիս հիմա, հենց այդ զգացումն է, որ ինձ օգնում է հավատով նայել առաջ։

Ամիսներ առաջ երիտասարդ ուսանողի հարցին, թե՝ էլ ո՞ւմ արձանը կկառուցեիք, եթե հնարավորություն ունենայիք, առանց մի վայրկյան մտածելու պատասխանել եմ՝ հայ կնոջ, հայ մոր։ Աշխարհի բոլոր մայրերի հանդեպ ամբողջ հարգանքով հանդերձ՝ ես շեշտել եմ և շեշտում եմ հայ կնոջը՝ որպես ընկեր, որպես մայր, որպես ընտանիքի և պետության հիմնասյուն։ Հիմա էլ, առանց տատանվելու, կկրկնեմ նույնը։

Աստված պահապան բոլորիս։

Կենտրոն ՔԿՀ

17.08.26թ.»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>