Շառլ Դը Գոլի դեմ էլ էին քրեական գործ հարուցել պետական դավաճանության մեղադրանքով
«ՔՊ-ականները մեկը մյուսին հերթ չտալով և առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու` փորձում են պիտակավորել Անդրանիկ Թևանյանին` մեղադրելով վերջինիս իբր պետական դավաճանության մեջ, բայց պարզ է, որ ժամանակն ամեն ինչ իր տեղն է դնելու և այդ շինծու քրեական գործը «պայթելու է» իր կեղծիքի ծանրության տակ։ Այս իշխանության օրոք բոլորը հասկանում են, թե ինչ արժեք ունեն նման քաղաքական գործերը։
Հ.Գ. Նացիստական Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացումից հետո այնտեղ հաստատված կոլաբորացիոնիստական ռեժիմը անհապաղ քրեական գործ է հարուցում Շառլ Դը Գոլի նկատմամբ` պետական դավաճանության մեղադրանքով։ 1944 թվականին Շառլ Դը Գոլի գլխավորած շարժումը ազատագրում է Ֆրանսիան»,- գրում է Սերգեյ Սարգսյանը։

