Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին. Ո՞վ է դատավորը
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջնորդությունը դատարանը քննելու է առավոտյան 9:00-ին։ Դատավորը Գարիկ Աբելյանն է։ Այս մասին հայտնում է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։
Հիշեցնենք, որ քննչական կոմիտեն նրան երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։

