Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ

Ո՞մ էր նախազգուշացնում Մանվել Գրիգորյանը,- ՀՅԴ-ին, Կարեն Կարապետյանին թե Տաշիրներին

Վազգեն Սարգսյանի ծննդյան օրը լրագրողների հարցերին պատասխանելիս Մանվել Գրիգորյանը խոսելով ապագա վարչապետի հնարավոր թեկնածուների մասին, նշեց, որ Սերժ Սարգսյանից բացի նա այլ թեկնածու չի տեսնում: Իսկ այն պարզաբանող հարցին, թե չի՞ կարող արդյոք այդ պաշտոնին հավակնել նաև ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը, գեներալը արհամարհական արձագանք տվեց, «Կարեն Կարապետյանը ո՞վ ա, նա ի՞նչ գիտի Արցախից, պատերազմից…», կարծես փակելով այն խոսակցությունները, թե տեսական հնարավորություն կա, որ վարչապետի պաշտոնում մնա Կարեն Կարապետյանը: Հետաքրքիր էր, որ նույն օրը դաշնակցական Արմեն Ռուստամյանը այլ շեշտադրում կատարեց նույն այս հարցի կապակցությամբ, նշելով, որ «մարդը իր խոսքի տերը պիտի լինի…»՝ ակնարկելով արդեն գործող նախագահի հայտնի խոստմանը: Կուլիսներում շատ էր խոսվում այն մասին, որ ՀՅԴ-ն կուզենար, որ Կարեն Կարապետյանը մնար այս պաշտոնում ապրիլից հետո: Հասկանալի է, որ նույն ցանկությունն ունի նաև տաշիրցի Սամվել Կարապետյանը:

Սակայն ցանկությունն ու իրականությունը այլ բաներ են: Նախ պետք է Կարեն Կարապետյանը ընկալվեր որպես երկրի ղեկավար: Վարչապետի պաշտոնում աշխատելը մի բան է, բոլորովին այլ բան, երբ դառնում էս ղարաբաղյան բանակցային գործընթացի առանցքային գործիչ: Իսկ պատրաստ է արդյոք այդ դերին Կարեն Կարապետյանը:

Հենց այդ հանգամանքն էլ ակնարկում էր Մանվել Գրիգորյանը: Եվ ինչքան էլ նրա խոսքերը կոպիտ էին հնչում, այնուամենայնիվ, նրա ասածի մեջ ճշմարտություն կար: Ինչ է, ՀՅԴ-ում չե՞ն հասկանում այդ հանգամանքը: Կարեն Կարապետյանը այս 1.5 տարվա ընթացքում որևէ քաղաքական միտք, նախադասություն չարտասանեց: Ո՞նց  կարող է նման մարդը հայտ ներկայացներ երկրի ղեկավարի պաշտոնին:

Երբ 1997-ին Ռոբերտ Քոչարյանը դարձավ վարչապետ, բոլորն էլ գիտեին, որ նա ղարաբաղյան բանակցային գործընթացի ակտիվ մասնակիցներից էր: 2007-ին, երբ Սերժ Սարգսյանը դարձավ վարչապետ, մարդիկ հասկանում էին, նա 2008-ին Քոչարյանին փոխարինողն էր լինելու, որովհետև պետական կառավարման համակարգի բոլոր առանցքային աստիճաններով անցել էր: Լևոն Տեր-Պետրոսյանը, որ հայտ ներկայացրեց 2008-ին վերադարնալ իշխանության, նույնպես ընկալվում էր որպես ինքնաբավ գործիչ: Այլ հարց է, որ և Քոչարյանը, և Սարգսյանը, և Տեր-Պետրոսյանը ոչ միանշանակ գործիչներ էին ընկալվում: Այդպիսին էր նաև Վազգեն Մանուկյանը 1996-ին: Որովհետև նա էլ 1991-ին եղել էր վարչապետ, իսկ 1992-ին Պաշտպանության նախարար:

Հասկանալի է, որ Կարեն Կարապետյանն էլ կարող էր հայտ ներկայացնել երկրի ղեկավարի պաշտոնին: Մանավանդ, որ նա վարկաբեկված չէր, իսկ վարչապետի պաշտոնին նշանակվելուց հետո, զգալի սպասում առաջացրեց մարդկանց մոտ: Նա կարող էր Պուտինի օրինակով միանգամից ձեռք բերել «ուժեղ» գործչի համբավ, և երկխոսության մեջ մտնելով հասարակական ու քաղաքական լայն շրջանակների հետ, ստանալ լայն հասարակական լեգիտիմություն: Դրանով իսկ նա կկարողանար ամրապնդել իր դիրքերը նաև ՀՀԿ-ի մեջ: Բացի դրանից, նա պետք է փոխեր իր հռետորաբանությունը: Խոսեր ոչ միայն տնտեսական, այլև մարդկանց հուզող սուր սոցիալական հարցերի մասին, նշեր քաղաքական բարեփոխումների իր տեսլականները: Վերջապես, տարբեր առիթներով, իր գնահատականնները տար ղարաբաղյան խնդրի վերաբերյալ: Միայն այդպես նա կսկսեր ընկալվել որպես աճող, ինքնաբավ պետական-քաղաքական գործիչ: Միայն այս ամենից հետո Ռուստամյանի խոսքերը կդառնային ակտուալ, իսկ Մանվել Գրիգորյանն էլ ռիսկ չէր անի արհամարհական տոնով խոսել ներկայիս վարչապետի մասին:

Այնպես որ, «եթե դու չես զբաղվում քաղաքականությամբ, ապա քաղաքականությունը անպայման կզբաղվի քեզնով»:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>