Կլիենտը կրկին ջղաձգվում է
Դերենիկ Մալխասյանը նկատում է. «Հերթական անգամ Փաշինյան Նիկոլը, խախտելով անմեղության կանխավարկածը, կրկնել է ու, որպես վերին ատյանի դատավոր, մեղադրել է ու թիրախավորել է Անդրանիկ Թևանյանին՝ իր թխած «գործի» բառապաշարի շրջանակներում։ Նման հակաիրավական վարքագիծ կարող է ունենալ մի մարդ, որը դատավորներին անվանում է վնգստացող, ԲԴԽ նախագահին SMS-ով ազատում է, շրջափակում է դատարանները, հայտարում է, թե Հայաստանում կա՞ դատավոր, որ իր ասածը չանի․․․
Ես հասկանում եմ Փաշինյան Նիկոլի անհանգստությունը, երբ պետական գաղտնիք, պետական դավաճանություն, լրտեսություն և այլ նմանատիպ հգանցագործությունների հանրային ընկալումը փորձում է վարկաբեկել կեղծ քրեական գործերով։ 1 օպերատիվ թողթով Անդրանիկ Թևանյանին կալանավորում են ու ամբողջ խմբակով, մեդիա ռեսուրսներով , ֆեյքերով լծվում են մարդուն արատավորելու գործին։
Հավանաբար Փաշինյան Նիկոլն ու յուր խմբակը խիստ անհանգստացած են իշխանափոխությունից հետո պետական դավաճանության, լրտեսության, պետական գաղտնիքի առևտրի հնարավոր գործերի բացահայտումներից, ու հիմա այդ երևույթներն արժեզրկում են»։

