Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան
18
Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Պատերազմ Արցախում
Նոր Հաճնում ավտոկռունկը պոկվել և ընկել է․ ըստ նախնական տվյալների՝ կան երկու զոհ, տուժած Այս իշխանության գործողությունների ու անգործության հետևանքով են մեր հայրենակիցները հայտնվել Բաքվի բանտում. Աննա Գրիգորյան Փաշինյանի դեմքին ասացի «Դու սերիական խաբեբա ես». Լևոն Զուրաբյան Ասֆալտն են... ասֆալտում «Մուլտի Ուելնեսը» հայց է ներկայացրել ընդդեմ Կադաստրի կոմիտեի Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի վերաբերյալ հորինած «քպ-ա-շառ» «գործը» ուղարկվում է դատարան Որբի գլուխ չէ էս երկիրը, դրա համար ենք ասում գը-նա-ցեք. Շատ «железный» տրամաբանություն. Մանուկյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Սեպտեմբերի 15-ից՝ հինգ շաբաթ Երևանի դպրոցները կաշխատեն վեցօրյա ռեժիմով «Հրապարակ»․ Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է «Չաղ Ռուստամին» կրկին կալանավորել են Սուրեն Պապիկյանը ՊՆ-ից հեռացնում է Անդրանիկ Քոչարյանի մերձավորներին․ նոր կադրային փոփոխություններ. «Ժողովուրդ» Գնացքը գնացել է, պահը բաց է թողնված «Հրապարակ». Ինչով է պայմանավորված ՔՊ-ականների դիվոտած պահվածքն ընդդիմության հանդեպ Որտեղ են Գագիկ Ծառուկյանի մուֆլոններն ու բեզոարյան այծերը. «Հրապարակ» Հստակ է ու ակնհայտ, այն որ սա միայն ու միայն քաղաքական հետապնդում է․ Մարտուն Գրիգորյան Ի պաշտպանության քաղբանտարկյալների՝ ակցիա ԵՄ դեսպանատան առջև Անկումը՝ 47 տոկոս․ պտուղ-բանջարեղենի, ձկան և ծաղկի հուլիս ամսվա արտահանումը՝ թվերով․ Ինֆոգրաֆիկա Քաղաքացիներն ԱԽ քարտուղարուհուց անվտանգության համակարգում են սպասում, ոչ թե լաբառոշ ստատուսներ․ Բագրատ Միկոյան ՔՊ-ի իշխանության նվիրյալ Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ Սեպտեմբերից շուրջ 229 փոքր դպրոցներ փակվելու են կամ միավորվելու են. Լիլիթ Գալստյան Հայ Առաքելական եկեղեցին ոչինչ չի ստանում պետությունից, միաժամանակ խոշոր հարկ վճարողներից է. Տիգրան Աբրահամյան Դժվարությունների և փորձությունների միջով անցնելով՝ մարդը շատ ավելի սթափ ու ազնվորեն է սկսում գնահատել իր իրական հարստությունը Արմեն Աշոտյանի և ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին Հերթական դատավարությունը ընդդեմ Meta-ի, որի արդյունքում այն կարող է հիմնովին փոփոխվել Փոխվարչապետը, ԱԽՔ-ը, դատախազը, նախարարները ձեզ հետ համաձայն են, որ իրենք վատ հետևանքներ են. Դավիթ Ղազինյանը՝ ՔՊ-ականներին Արմավիրի Խանջյան և Հացիկ գյուղերի բնակիչները փակել են ճանապարհը. «Դեղձը չի կարող սպասել մեկ շաբաթ». ՔՊ ընտրելու հետևանքները Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի

«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Գագիկ Ծառուկյանի դեմ այս աշխարհաքաղաքական ու ներքաղաքական գործընթացի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը փաստացի նաև սեփականության վերաբաշխում է իրականացնում, կարծում է քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:
«Չեմ զարմանա, որ «Արարատցեմենտը» փորձում են վերցնել մարդիկ, որոնք 90-ական թվականներին անօրինական ճանապարհով ստացել են «Արարատցեմենտի» նկատմամբ վերահսկողություն, իսկ 1998 թվականից հետո շատ օրինական ձևով զրկվել են դրա տնօրինությունից։ Նիկոլ Փաշինյանը հիմա պարզապես կապիտալի դասական վերաբաշխում է փորձում իրականացնել։ Կարող եմ ասել մի բան՝ եթե հայկական պետականությունը շարունակի գոյություն ունենալ, և Հայաստանում քաղաքական փոփոխություններ լինեն, այն մարդիկ, որոնք հիմա փորձելու են ձեռք դնել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա, նրանք, ինչպես 1998 թվականից հետո, այնպես էլ ապագայում զրկվելու են դրանից ու նաև այն ակտիվներից, որոնց միջոցով փորձելու են ձեռքը դնել Գագիկ Ծառուկյանի ունեցվածքի վրա։ Սա ոչ թե սպառնալիք է, սա քաղաքական գործընթացների տրամաբանության դրսևորում է։
Այն, ինչ այսօր կատարվում է, քաղաքական ու աշխարհաքաղաքական հետապնդում է։ Կալանավորված է Անդրանիկ Թևանյանը։ Հայաստանի Հանրապետության պատմության ընթացքում առաջին անգամ խոսքը Ռուսաստանի օգտին լրտեսություն անելու կամ հօգուտ Ռուսաստանի պետական դավաճանության մասին է։ Արեգնազ Մանուկյանի նկատմամբ անմարդկային քրեական գործ է հարուցվել։
Ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը։ Դեկտեմբերին ընդառաջ՝ Ռուսաստանի հետ բանակցություններում, փոխանակման ֆոնդ է ձևավորում հետևյալ տրամաբանությամբ՝ մեզ ԵԱՏՄ-ից մի հանեք, մի սառեցրեք մեր մասնակցությունը ԵԱՏՄ-ին, մենք էլ Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների կողմնակից քաղաքական գործիչներին ազատ կարձակենք, բայց, մեղմ ասած, Նիկոլ Փաշինյանի այս հաշվարկն իրեն չի արդարացնելու։ Ռուսաստանը չի գնալու այն ճանապարհով, որը նա կուզեր տեսնել, հետևաբար՝ ընդդիմադիրների դեմ Նիկոլ Փաշինյանի այս գործողությունները սպասելի էին, բայց այն վերջնական արդյունքին, ինչի համար դա անում է, նա չի հասնելու»,-նկատում է մեր զրուցակիցը։

Հնարավո՞ր է, որ այս բոլոր գործընթացներն ուղղված են մեր հասարակության ներսում վախի մթնոլորտի հաստատմանը։ «Մեր հասարակությունը կամ, օրինակ՝ հետապնդման ենթարկվող գործարարների աշխատակիցները բազմաշերտ են։ Մարդիկ կան, որ կարծում են՝ եթե նման մարդկանց նկատմամբ այսպիսի գործողություններ են անում, իմ գլխի տերն ո՞վ է։ Կա նաև հասարակության այլ հատված, որն ասում է՝ քո խնդիրը գործարարի հետ է, ինչո՞ւ ես գործարանը փակում։ Չպետք է վարդագույն ակնոցով նայենք տեղի ունեցող գործընթացներին։ Եթե անդրադառնանք վախի մթնոլորտին, ապա սա ավելի շատ ուղղված է քաղաքական դաշտին։ Նա փորձում է ամայացնել քաղաքական դաշտը, բայց Գագիկ Ծառուկյանը հետքայլ չի անում։ Նույն կերպ նաև Սամվել Կարապետյանը հետքայլ չարեց։ Իր համար այդքան էլ կարևոր չէր, որ ՀԷՑ-ը կխլեն և այլն։ Նույն կերպ՝ ով ձեռքը դրեց Կարապետյանի բիզնեսների վրա, ապագայում դրանցից զրկվելու է, իսկ այն մարդիկ, ովքեր, օրինակ՝ աշխատավարձ են ստացել Սամվել Կարապետյանի հաշվին, այն հետ են տալու, եթե հետ էլ չտան, գնալու են այդ աշխատավարձին համաչափ նստեն»։

Երբեմն զգացողություն է, թե բոլորս փակուղում ենք և անարդյունավետ աշխատանք ենք կատարում։ Սա իր հետ նաև հուսահատություն է առաջ բերում։ Մաթևոսյանը համաձայն չէ, որ քաղաքական, լրատվական, առողջ հասարակական դաշտերում կատարվող աշխատանքն անարդյունավետ է։ «Հակառակը՝ շատ արդյունավետ է։ Ե՛վ քաղաքական ուժերը, և՛ առողջ քաղաքացիական հասարակությունը, և՛ լրատվամիջոցներն ահռելի աշխատանք են կատարել։ Նիկոլ Փաշինյանը Սամվել Կարապետյանին կալանավորել էր, տնային կալանքի տակ է պահել, թույլ չի տվել նրան մասնակցել ընտրություններին, «Ուժեղ Հայաստանի» ակտիվի երևի թե բոլոր ներկայացուցիչները առնվազն մեկական անգամ կալանավայրերով անցել են, ճնշումներ են գործադրվել «Հայաստան» դաշինքի վրա։ Պաշտոնապես իշխանությունները նաև ամենաշատ գումարն են ծախսել քարոզարշավի ժամանակ, վարչական ռեսուրսի խայտառակ կիրառում է տեղի ունեցել։ Այս ամենը տեղի է ունեցել եվրոպացիների, ամերիկացիների լուռ համաձայնությամբ։ Յութուբն ու այլ տեղեկատվական պլատֆորմները դարձրել էին իրենց քաղաքական գովազդի կարևոր հարթակ։ Բայց այս ամենը հաշվի առնելով՝ Նիկոլ Փաշինյանը չի ստացել ընտրություններին մասնակցող քաղաքացիների ձայների մեծամասնությունը։ Դա իմ, ձեր, քաղաքական գործիչների, պատգամավորների աշխատանքի արդյունքն է, որովհետև հասարակության մեծամասնությունը, որը մասնակցել է ընտրություններին, կողմ չի քվեարկել Նիկոլ Փաշինյանին։ Այն, որ այս մարդը չի ստացել մեծամասնություն, հետևողական աշխատանքի արդյունք է։ Ռոբերտ Քոչարյանն ասում էր՝ մաշեցնելու ենք մինչև քոքը։ Հասկանում եմ, որ դա այդքան արագ տեղի չի ունենում, որքան հասարակության զգալի հատվածը կցանկանար, բայց դա տեղի է ունենում։ Այդ աշխատանքը չափազանց արդյունավետ է, ու նաև այն ագրեսիվությունը, որով Փաշինյանը ընտրություններից հետո հարձակվեց Ծառուկյանի վրա, դրա դրսևորումներից մեկն է եղել։ Այս մարդն արել է մի բան, որը ոչ մի իշխանություն նախկինում չէր արել։ Նա 60 հազար մարդու ձայն գողացել է, զրոյացրել, ասել՝ ժողովուրդ ջան, դուք երկրորդ կարգի մարդ եք, ձեր քվեները չենք հաշվում, դուրս ենք թողնում ընդհանուր հաշվարկից»։

Իսկ վերջում ստեղծված իրավիճակից ելքի մասին։ «Նիկոլ Փաշինյանը չունի սահմանադրական մեծամասնություն, բայց իր կարևորագույն պարտականություններից մեկը Սահմանադրության փոփոխությունն է։ Ասում էր՝ եթե չունենանք սահմանադրական մեծամասնություն, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ է լինելու։ Այս իրավիճակում ինչպե՞ս է անելու սահմանադրական փոփոխություն։ Պետք է գա Ազգային ժողով։ Եթե ԱԺ գնացող խմբակցություններում չլինեն Իշխան Զաքարյաններ, Նիկոլ Փաշինյանը չի կարող Ազգային ժողովում անցկացնել սահմանադրական փոփոխությունները։ Ի՞նչ կարող է անել։ Նա կարող է հայտարարել՝ ժողովուրդ ջան, սահմանադրական փոփոխությունների փաթեթը դնում ենք քվեարկության, հիշում եք, որ ասում էինք՝ եթե սահմանադրական մեծամասնություն չունենանք, կլինի պատերազմ։ Հիմա եթե ընդդիմությունը կողմ չի քվեարկում, պատերազմ է լինելու։ Ընդդիմությունը կողմ չի քվեարկում, ու ենթադրենք, Ալիևը մտնում է Տիգրանաշեն։ Այս իրավիճակին ընդդիմությունը պետք է պատրաստ լինի, հասարակության հետ պետք է խոսի, այս ամենը բացատրի ու ասի, որ այս մարդիկ կարող են պայմանավորված պատերազմի գնալ։ Հայաստանից դուրս գտնվող սուբյեկտները, որոնք կարող են սրա վրա ազդել, կարծում եմ՝ կարձագանքեն Փաշինյանի նմանաբովանդակ հայտարարությանը։
Բայց թե ի՞նչ կանի ընդդիմությունը, չգիտեմ։ Դրա համար ասում եմ՝ այսօրվանից պետք է պատրաստվեն այս զարգացումներին, խոսակցությանը։ Պատրաստվում են այդ զարգացումներին, մեր օտարերկրյա գործընկերները, Հայաստանի Հանրապետության բնական դաշնակիցները արձագանքում են Նիկոլ Փաշինյանի խոսքին, ասում են, որ Հայաստանի դեմ պատերազմն իրենց դեմ պատերազմ է նշանակում։ Պատերազմական գործոնը չեզոքացվում է, բայց Նիկոլ Փաշինյանը, միևնույնն է, պետք է Սահմանադրությունը փոխի, ինչպե՞ս կարող է դա անել, եթե չի կարողանում նույնիսկ սահմանադրական հանրաքվեի օր նշանակել։ Իրեն պետք է ընտրություններով ստանալ սահմանադրական մեծամասնություն։ Այդ դեպքում նա պետք է հրաժարական տա, երկու անգամ չընտրվի վարչապետ, ու գնանք արտահերթ ընտրությունների։ Այս ընդդիմությունն արդեն ունի բավարար ձայներ, որպեսզի երկրորդ ընտրության ժամանակ առաջադրի իր վարչապետի թեկնածուին։ Փաշինյանն ասում է՝ թող հեղափոխություն անեն, եթե ինձ չեն հավանում։ Սա լավագույն հնարավորությունն է, երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրի ընդդիմությունը, և Փաշինյանի ասած տարբերակով, նաև հեղափոխական տարբերակով՝ գնան հարցի կարգավորմանը։ Տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն, բայց չգիտեմ՝ ընդդիմությունը կկարողանա՞ սա նյութականացնել, թե՞ ոչ, որովհետև մինչ այս պահը իմ տպավորությունն այն է, որ որոշ մարդկանց թվում է՝ ամեն ինչ անիմաստ է, և այդ մոտեցումը գերակշռում է։ Բայց հստակ մատնանշեցի, թե ինչ զարգացումներ են լինելու։ Չենք կարող խուսափել սահմանադրական փոփոխություններից։ Նիկոլ Փաշինյանն ինչ-որ մի ձև պետք է փորձի լուծում գտնել։ Նշեցինք, թե ինչպես ու ինչի դա կարող է հանգեցնել, մնում է՝ ընդդիմությունն աշխատի», - եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>