Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին
Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել Պատերազմ Արցախում
Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Երևանում ավտոմեքենայով շարժվելը կդառնա շքեղություն. Տիգրան Ավինյան Հերթական «նվերը» Ավինյանից Արգելել են Սամվել Ալեքսանյանի մուտքը Ռուսաստան․ նրան 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում Միասնության օրակարգի շուրջ համախմբվածների ճեպազրույցները Արտակ Զաքարյան. Ադրբեջանի հետ կնքվելիք ցանկացած փաստաթուղթ ունենալու է «նոյեմբերի 9-ի հայտարարության» ճակատագիրը Այս գիշեր ջերմաստիճանը կտրուկ կնվազի ՌԴ ԱԳՆ-ն խորհուրդ է տալիս Հայաստանին հանրաքվե անցկացնել նախքան ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելը Վաղ առավոտից մահվան ելքով երկու վրաերթ Երևանում և Արագածոտնի մարզում Խոշոր ավտովթար՝ Լոռու մարզում․ Բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-, կան վիրավորներ Ալիևն ու Էրդողանը Շուշիում մեսիջ ուղարկեցին բոլոր «թշնամիներին», որ իրենց դաշինքն ամուր է Կրկին ձախողել են. 650 մլն դոլարի կապիտալ ծախս մնացել է թղթի վրա Հայաստանը փորձում է իր որոշումների համար պատասխանատվությունը բարդել ՀԱՊԿ-ի վրա. Պանկին Եկեղեցու դեմ հանդես եկող իշխանությունները փորձում են մեկուսացնել Կաթողիկոսին․ Եզրաս արքեպիսկոպոս Երևանում սկսում ենք իրազեկման արշավները. Նարեկ Կարապետյան Ի՞նչ տեղի ունեցավ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, ի՞նչ է սպասվում և ի՞նչ է պետք անել. Անդրանիկ Թևանյան Քաղաքացիները Եռաբլուրում են` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքը պաշտպանածների հիշատակին Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան Առատ ձյան պատճառով Գորայքից մինչև Մեղրի և հակառակ ուղղությամբ հատվածը փակ է կցորդիչով բեռնատարների համար Ավինյանի ու ՔՊ-ի «նվերը» մարզերի ուսանողներին … Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ

Ո՞րն է ՀՅԴ-ի դժգոհության պատճառը Սերժ Սարգսյանից

Այսօր բոլոր լրատվամիջոցները ցիտում են ճեպազրույցում  հնչած Արմեն Ռուստամյանի  այն խոսքերը, ըստ որի «ցանկացած մարդ պետք է իր խոսքի տերը լինի, եթե խոսքի տերը չէ, ապա ինքը ընդհանրապես անելիք չունի հասարակության մեջ: Իր խոսքը պահելը մարդու ամենակարևոր բարոյական արժեքն է, շատ պիտի մտածես, թե ինչ ասես»,- ցիտատի վերջ: Ճիշտ է, մինչև դա նա նշեց, որ «քաղաքականության մեջ ոչինչ բացառել հնարավոր չէ»: Արմեն Ռուստամյանն այս ամենը ասաց Սերժ Սարգսյանի նախկինում տված խոստման հետ կապված, ապագայում վարչապետի պաշտոնին չհավակնելու վերաբերյալ: Ճիշտ է ՀՅԴ ներկայացուցիչը նշեց, որ վարչապետի թեկնածությունը պետք է ներկայացնի ՀՀԿ -ն, որպես ԱԺ-ում մեծամասնություն ունեցող ուժ, իսկ ՀՅԴ-ն էլ կընդհունի դա, սակայն այս ամենի հետ մեկտեղ իրեն թույլ տվեց իր այս լիրիկա-քաղաքական շեղումը: Ֆորմալ տեսանկյունից ՀՀԿ-ական իր գործընկերները իրեն չեն կարող մեղադրանքներ ներկայացնել, որովհետև Ռուստամյանի քաղաքական գնահատականների մեջ ոչ մի հակահհկական ձևակերպումներ չկան: Սակայն Ռուստամյանը Սերժ Սարգսյանի մասով իրենց վերապահումն է անում, կարծես մեսիջ ուղարկելով հասարակությանը՝ «Սերժ Սարգսյանի թեկնածության հարցը մեր ձեռքում չէ, այն ՀՀԿ-ից է կախված, լավ կլիներ որ նրա տեղը այլ մարդ լիներ»: Ճիշտ է, Ռուստամյանը դա որպես քաղաքական պահանջ չի ներկայացնում, այն փաթեթավորելով լիրիկական ձևակերպումներով, սակայն իր մեսիջը հասցնում է հասարակությանը:

Ի՞նչ կարող է դա նշանակել

ՀՅԴ-ում շատ լավ են հասկանում, որ ՀՀԿ-ի թեկնածուն լինելու է Սերժ Սարգսյանը: Սակայն վերջինս ունի հոգեբանական խնդիրներ՝ կապված փաստացի 3-րդ անգամ երկրի ղեկավար դառնալու կապակցությամբ: Եվ այստեղ ամենևին էլ կարևոր է, թե ինչպես կկոչվի այդ պաշտոնը՝ ՀՀ նախագահ, թե՝ ՀՀ վարչապետ: Իսկ ՀՅԴ –ն սահմանադրության փոփոխության ժամանակ նշում էր, որ ամենևին էլ որևէ անձի շահերի սպասարկումով չէ կապված իրենց դիրքորոշումը: Ավելին, ՀՅԴ- ին նույնիսկ շահավետ էր, որ Սերժ Սարգսյանը չլինի ապրիլից հետո վարչապետի պաշտոնում: եվ այստեղ կա մի քանի պատճառ: Նախ ցանկացած այլ գործչի պարագայում ՀՅԴ-ի դիրքերը իշխանության համակարգում կմեծանար: ՀՀԿ- ում կսկսվեին կենտրոնախույս գործընթացներ, և այդ կառույցի դերը կթուլանար: Կթուլանար նաև ապագա վարչապետի դերը, և ճիշտ հակառակը, կմեծանար ԱԺ-ի և ՀՀ նախագահի դերակատարումը: Պետական կառավարման համակարգում կսկսվեին կենտրոնախույս գործընթացներ, և այս պարագայում ՀՅԴ-ի դիրքերը միայն կուժեղանային:

Այսօր Սերժ Սարգսյանից բացի ոչ ոք ՀՀԿ-ում չի կարող բոլորին համախմբել իր շուրջ: Դա նույնպես հասկանում են ՀՅԴ-ում, դրա համար էլ Սերժ Սարգսյանին «խայթելով», փորձում են նրա հետ սակարկել իրենց դիրքերի լրացուցիչ դիվիդենտներ ստանալու վերաբերյալ՝ հետապրիլյան իշխանության համակարգում: Սերժ Սարգսյանին սպասվում են դժվարին փորձություններ ապրիլից հետո, սակայն նրանից զիջումներ կորզելը հնարավոր է այսօր, և դա շատ լավ հասկանում են դաշնակցականները: Ահա թե ինչու են նրանք իրենց դիրքերը փորձում ամրապնդել այսօր, այսպես ասած, «նախընտրական» փուլի ընթացքում: Ճիշտ է, սա դասական իմաստով նախընտրական արշավ չէ բայց և սովորական պրոցեդուրալ միջոցառումներ էլ չեն, որ ՀՅԴ - ն հանգիստ սպասի, թե ինչ է իրեն սպասվելու հետապրիլյան փոփոխություններից հետո, երբ արդեն ոչ մեկից ոչ մի բան հնարավոր չի լինի ուզել:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>