Ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա
Դիտել նաև
Հանրապետության տարածքում սպասվում են տեղումներ․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Ցիկլոն է ներթափանցում. սպասվում է ջրի ելքերի մեծացում
Ցիկլոն է ներթափանցում. սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կնվազի 3-6, այնուհետև կբարձրանա 8-10 աստիճանով
Միջերկրական ծովից ցիկլոն է ներթափանցելու. սպասվում են ձյուն և բուք
Երևանում մայիսի 19-ի և 20-ի երեկոյան, 21-24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Հանրապետության տարածքում մայիսի 19-ի և 20-ի ցերեկը, 21-24-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 20-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 19-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, 20-ի ցերեկը նույնքան կբարձրանա։

