Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան (տեսանյութ) Նիկոլը վախից է գոռում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանն այցելել է Սյունիք (տեսանյութ)
19
Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Այս ընտրությունն իսկապես վճռորոշ է (տեսանյութ) Մեծ խաղի փոքր խաղացողները․ Նիկոլը բացահայտեց ծրագրերը (տեսանյութ) Մեր հայրենակիցների համար ամենակարևորը երկրի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունն են. Գագիկ Ծառուկյան Փաշինյանական ռեժիմը սառնասրտորեն կերավ ևս մեկ մարդու գլուխ Գագիկ Ծառուկյանն այցելել է Ոսկեվազ և Աշտարակ (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Արագածավան համայնքում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ Ամեն ինչ ասվել է. հաղորդումները դատախազություն և ԿԸՀ ուղարկել ենք. Արամ Վարդևանյան Արցախցիների «սպառնալիքներով» տեսանյութը. Էժանագին բեմադրություն՝ իշխանական կաբինետներից. փորձագետ «Ռոսիա մոլ»-ի ավտոկայանատեղիում հայտնաբերվել է տղամարդու մարմին «Որտեղից հայտնվեցին Մահաբերն ու ՔՊ-ն...» Քրեական օրենսգիրքը լացում է Փաշինյան Նիկոլի համար Չեմ հերքում, որ մայրիկիս եղել են հորդորներ սեփական դիմումի հիման վրա ազատվել․ Նիկոլ Փաշինյանի հետ բանավիճած կնոջ դուստր (տեսանյութ) Նիկոլ, հողը ոտքերիդ տակից փախչում է. Աշոտյան Ինչպես Նիկոլ Փաշինյանը նախապատրաստեց Արցախի հանձնումը․ Սյունիքը վտանգված է (տեսանյութ) Կլիենտի մոտ սրացումներ են Արթուր Օսիպյանը ձերբակալվել է Հունիսի 7-ը հռչակենք Նիկոլ Փաշինյանին քաղաքական ապտակ հասցնելու օր․ Աջափնյակ (տեսանյութ) Խստորեն դատապարտում ենք բռնության ցանկացած կոչ, հակասահմանադրական քայլ կամ դրսևորում Ընտրողների ռեգիստրում ընդգրկված է 2․483․520 ընտրող․ ՆԳՆ Լսի՚ր Նիկոլ, դու մեր ժողովրդին պետք ես ողջ և առողջ. Իշխան Սաղաթելյան Արամ Առաջինը Հռոմի պապի հետ հանդիպմանը խոսել արցախահայության վերադարձի, հայ գերիների ազատ արձակման մասին Փաշինյանն իր կրծքին խփած այդ Հայաստանը շերտ առ շերտ կտրում և հանձնում է Ադրբեջանին (տեսանյութ) Փաշինյանի սպառնալիքների և միայնակ խորոված ուտելու «արևմտաադրբեջանական մշակույթի» մասին (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Գորիսում է (տեսանյութ) Բաքվում ՀՀ դրոշն եմ բարձրացրել, իսկ Փաշինյանի օրոք դրոշով մեր տղաների դիակներն են փաթաթում. Ծառուկյան (տեսանյութ) Ա՜յ տականք, դու խի՞ ես կենդանի, ինչի՞ չես զոհվել. ռադդ քաշի, համաբալի մեկը․ Փաշինյանը սկսեց վիրավորել (տեսանյութ) Մակրոնի և Զելենսկու այցը Երևան առանց հետևանքներ չմնաց. Զախարովան՝ Փաշինյանի և երևանցի կնոջ բանավեճի մասին Փաշինյանի հետ վեճի բռնված կինը փաստաբան Տաթևիկ Սողոյանի մայրն է Փաշինյանը քաղաքական ճողվածք է ստացել (տեսանյութ) Նիկոլը վախից է գոռում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի արձագանքը Փաշինյանի սպառնալիքներին. 15-0՝ հօգուտ Ծառուկյանի (տեսանյութ) Փաշինյանի հետ վիճած կինը 2020թ․ բռնի անհետացած համարվող Հրանտ Պապիկյանի քույրն է Պարզվել է օրեր առաջ Գյումրիում թունավորման ախտանիշներով 15 հոսպիտալացվածների ինքնությունը․ բոլորն անչափահասներ են ԵՄ վերնախավը, ռուսական «վտանգից» պաշտպավելով, ԱՄՆ-ի փոխարեն Թուրքիային է օգնության կանչում. Մակրոնի փարիսեցիությունը բացահայտվում է Եթե կորցրել եք ձեր վիզան, կամ այն գողացել են, խուճապի մի մատնվեք, այլ գործեք անհապաղ. ԱՄՆ դեսպանատուն

Իշխանական տագնապի դրսևորումները. իրավական կամայականությունից մինչև «շարիկովյան» բնազդներ

Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հանգամանորեն վերլուծել է ՔՊ-ի պետ Նիկոլ Փաշինյանի հիստերիկ դրսևորումները, որոնց ընթացքում նա, ի դեպ, թիրախավորել էր նաև իր երբեմնի փաստաբանին: Հանրահայտ է, որ տարիներ առաջ, երբ Նիկոլ Փաշինյանը կալանավայրում տագնապներ էր ունեցել, նրան օգնության հասնողը հենց Զարուհի Փոստանջյանն էր եղել: Այսօր Փաշինյանը «վարձահատույց» եղավ՝ ամենազազրելի արտահայտություններ անելով: 
Իսկ Զարուհի Փոստանջյանը գրել է. «Հանրային վայրում բացահայտ անպարկեշտ, հայհոյական բառապաշարի և սպառնալիքների կիրառումը, որը ոտնահարում է համակեցության կանոններն ու նվաստացնում քաղաքացուն, իրավական պետությունում պետք է որակվի առնվազն որպես խուլիգանություն: Իսկ երբ առկա են ֆիզիկական բռնության տարրեր ու կոչեր և պաշտոնական դիրքի ակնհայտ չարաշահում, արարքը դառնում է քրեաիրավական գնահատականի հստակ հիմք:

Քաղաքական կարգավիճակը, առավել ևս՝ նախընտրական քարոզարշավը, չեն կարող հանդիսանալ ինդուլգենցիա (մեղքերի թողություն)՝ հանրային վայրերում պատժելի վարքագիծ դրսևորելու համար։
Նախընտրական քարոզարշավների ժամանակ Փաշինյան Նիկոլի ուժեղ ընգծված նյարդայնությունն ու էմոցիոնալ բռնկումներն ունեն թե՛ հոգեբանական, թե՛ քաղաքական խորքային պատճառներ։ Ինչպես հանրահայտ ասացվածքն է հուշում՝ «կրակ չկա առանց ծուխ», և այս համատարած լարվածությունը պատահական չէ։
Նշեմ մի քանի հիմնական գործոն, որոնք մերկացնում են նմանօրինակ «հիստերիկ» վարքագծի դրդապատճառները.

Վերարտադրության գերխնդիրը.

Իշխանությունը ցանկացած գնով պահելու և վերարտադրվելու հարցը գործող վարչախմբի համար վերածվել է կենաց-մահու խնդրի, ինչն ուղղակիորեն կաթվածահար է անում սառնասիրտ վարքագծի դրսևորումը և որոշումներ կայացնելու ունակությունը:

Անխոցելիության առասպելի փլուզումը.

Փաշինյան Նիկոլն այսօր հանրությանը մատնեց իր ամենամեծ վախը՝ սեփական անխոցելիության զգացողության կորուստը։ Քարոզարշավի ժամանակ երբեմնի «ժողովրդական» ընդունելության փոխարեն նա անընդմեջ բախվում է համատարած սառնության, կոշտ հարցադրումների և բացահայտ մերժման:
Այս վերաբերմունքը նրա և իր թիմակիցների մոտ առաջացրել է ներքին խուճապ ու տագնապ: Ագրեսիայի և բղավոցների այդ տեսարանում Առողջապահության նախարար Ավանեսյան Անահիտի դեմքին դաջված ահասարսուռ հայացքն այդ թիմային վախի լավագույն ապացույցն էր: Մշտապես ուրախ ու զվարթ, երգող և պարող Ավանեսյան Անահիտը սարսափած էր:

Քաղաքական «դիջեյության» սնանկությունն ու փաստարկների դեֆիցիտը.

Փաշինյան Նիկոլի հրապարակային հանդես գալու ոճը ի սկզբանե ձևավորվել է կիսաճշմարտությունները բամբասանքի տեսքով հրամցնելու և հանրահավաքներում աղմկելու՝ քաղաքական «դիջեության» տրամաբանության մեջ: Հանրային հարթակում նրա հիմնական գործիքները միշտ եղել են բարձր ձայնը, անկիրթ բառապաշարով էմոցիոնալ շեշտադրումները և հակառակորդին սաստելը։ Այսօր, կորցնելով ինքնատիրապետումը, նա պարզապես վերադարձավ իր բնական կերպարին, քանի որ ճգնաժամային իրավիճակներում մարդիկ հակված են կիրառելու իրենց համար ամենահարմարավետ ու ծանոթ մոդելը։ Երբ փաստարկները սպառվում են, ավտոմատ միանում է «հարձակումը որպես պաշտպանության լավագույն միջոց» էժանագին տակտիկան։
Այսօր մենք ականատեսը դարձանք փողոցից և ցածր շերտերից հանկարծակի իշխանական բարձունքների ու կարգավիճակի հասած այն տեսակի վարքագծին, որը, չնայած արտաքին ատրիբուտներին (թանկարժեք կոստյումներ, պաշտոնական դիրք, շքախումբ, թիկնապահներ), ներքուստ պահպանում է իր նախկին կենդանական բնազդներն ու փողոցային ագրեսիան:
Այսօր Փաշինյան Նիկոլի իրական բնազդների դրսևորման տեղատարափ էր: Հայտնվելով սուր սթրեսի մեջ և բախվելով անզեն կնոջ երկաթյա ու անպատասխանելի հարցադրումներին, նա անճարությունից անցավ ֆիզիկական ճնշման՝ քաշելով կնոջ թևից, և պայթեց հիստերիկ, հայհոյախառն բղավոցներով՝ «Կզցնելու եմ, Չոքցնելու եմ, Կոխելու եմ»:
Այնպիսի տպավորություն էր, թե բուլգակովյան հայտնի Շարիկովն է մեր առջև, որի հանձնարարությունը` կատուներ ոչնչացնելով, այլևս պահանջված չէ:
«Փողոցային Շարիկովի» առկայությունը մեր ազգային-պետական կառավարման կյանքում առաջացրել է արժեքների ուժգին բախում: Շարիկովը՝ ով գտել է իր «իդեալական» աշխատանքը, որտեղ ոչ թե պետք է արարել կամ մտածել, այլ ոչնչացնել` մարդիկ մերժում են: Այնպիսի տպավորություն է, որ այդ մերժմանը նաև մասնակցում են Շարիկովին վիրահատողները:
Հանրային վայրերում հնչող «Կզցնելու, Չոքցնելու, Կոխելու» սպառնալիքները, քաղաքացիների թիրախավորումն ու հիստերիկ վարքագիծը ոչ այլ ինչ են, քան սեփական կատարյալ անկարողության և խորը թաքնված վախերի հանրային խոստովանություն:
Փաշինյան Նիկոլը այսօր ի ցույց դրեց, որ բարձր պաշտոնն ու արտաքին փոփոխությունները չեն կարող թաքցնել մարդու ներքին մշակույթի, կրթության և արժեհամակարգի դեֆիցիտը, որը ճգնաժամի պահին անմիջապես ջրի երես է դուրս գալիս:
«Փողոցային պոպուլիստի» և «գիտակից քաղաքացու» հակադրությունը հստակ գծում է այն ջրբաժանը, որն այսօր առկա է հասարակության մեջ: Ագրեսիան բախվում է` հակադարձվում է ոչ թե հայհոյանքի, այլ արժանապատվության և փաստարկվածության, ինչն էլ ավելի է կատաղեցնում ինքնատիրապետումը կորցրած «փողոցային Շարիկովին»: Բղավոցն ու սպառնալիքը հանրության կողմից այլևս չեն ընկալվում որպես ուժի դրսևորում: Ընդհակառակը, դա սեփական անճարության, փաստարկների կատարյալ բացակայության և իշխանությունը կորցնելու սարսափի բացահայտ մերկացումն է:
«Ութ տարի հնարավորություն ունեիր, անեիր» քաղաքացու հարցին Փաշինյան Նիկոլը պատասխանեց բղավոցներով՝ «Կզցնելու եմ, Չոքցնելու եմ ու Կոխելու եմ համապատասխան տեղը» և գնաց քարոզելու այլ վայր:

Փաշինյան Նիկոլի կողմից հանրային շփման բռնկման ժամանակ կիրառված բառապաշարը պատահական չէր, այլ հանդիսանում էր նրա անցյալի վախերի և ենթագիտակցական բարդույթների արտացոլումը (պրոյեկցիան) հարցապնդում ներկայացնող քաղաքացու վրա:
Երբ պետական միտքն ու փաստարկները լիակատար պարտություն են կրում քաղաքացու արժանապատվությունից և իշխանությունը խոսում է բացառապես փողոցային խուլիգանի, սպառնալիքի ու հիստերիայի լեզվով` սա՛ է «փողոցային Շարիկովի» իրական քարոզը, սա՛ է այս վարչախմբի կառավարման մշակույթի ողջ սնանկությունն ու վերջնակետը:

Իսկ երբ երկրի իշխանության ղեկը գտնվում է մի անձի ձեռքին, ով անցյալում սերտ առնչություն է ունեցել քրեական ենթամշակույթի հետ և տարիներ առաջ մեծ սարսափ ու հոգեբանական տրավմա է ապրել «Կոշ» ՔԿՀ-ում՝ իրեն «կզցնելու», «չոքցնելու» և համապատասխան տեղը «կոխելու» իրական սպառնալիքներից, ապա ենթագիտակցական այդ վախերի հանրային պրոյեկցիան դառնում է անխուսափելի: Այսօր նա սեփական անցյալը հիշելով փորձեց վախեցնել իր իրական հակառակորդներին, ինչը վկայում է հոգեբանական կատարյալ փլուզման մասին»:
 




Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>