Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան «ՀԱՊԿ-ի հետ կապված Ռուսաստանը կանցնի կտրուկ քայլի․․․ Փաշինյանին ծանր թուղթ կտա՞ն»․ Մալխասյան Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են. ուրեմն Հայաստանին ու հայերին սպասվում են նոր աղետներ Բողոք՝ թիվ 203 ավտոբուսի երթուղին փոփոխելու և մարդկանց հավելյալ ծախսի տակ գցելու ավինյանական որոշման դեմ Պատերազմ Արցախում
Ճաշացանկում Ուկրաինայից բացի նաև Հայաստանն է Քաղաքական պատանդներին բանտերից ազատելու արձակելն ու քաղաքական ազատությունների պաշտպանությունը պետք է լինի ընդդիմության թիվ մեկ օրակարգային խնդիրը «ՍԻՆՋԱՐ» ՀԿ խորհրդի հայտարարությունը՝ Բորիս Մուրազիի նկատմամբ ազգային պատկանելության հիմքով թիրախավորման վերաբերյալ Որքան արժանավոր մարդկանց է իշխանության պատվերով բանտ նետել դատավոր Մասիս Մելքոնյանը, որ շուտով երևի կհայտնվի բանտում Ընդդիմադիրներին ատող դատավոր Մասիս Մելքոնյանը «քպ-ական» փոսն ընկավ Նիկոլը կլքի աթոռը․ մեկ զանգով կլուծվի ՀՀ իշխանության հարցը․ Ստեփան Դանիելյան Կենտրոնական բանկը կանգնել է դժվար որոշումներ կայացնելու փաստի առջև Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին «Հրապարակ»․ «Հայրենիքը» չի փակվում Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ» Ոչինչ չի փոխվել, միայն վատացել է Հանրային տրանսպորտի վարորդների առողջության ու անվտանգության հարցերը պատշաճ վերաբերմունք են պահանջում Թևանյանի իրական «մեղադրանքը» ընդդիմադիր գործունեությունն է և... վերջ Թուրքիան շահագրգռված է ՀՀ-ի հետ սահմանը բացել, սակայն Ադրբեջանն ընդդիմանում է. Ստեփան Դանիելյան ՀԱՊԿ-ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՂԱԴՐԻՉՆ Է Երևանցուն են «քերթում». Մանուկ Սուքիասյան Ամեն ինչ՝ «հակառակ կողմից». «Փաստ» Եկող ամիս Նիկոլը 10 օրը մեկ Մոսկվա է գնալու, կարծում է, թե Պուտինի հետ լեզու կգտնի Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ» Լուկաշենկոյին «բորբոքելու» էժանագին քայլ. Փաշինյանն ու Տիխանովսկայան հանդիպել են Դուբլինում անցկացված գագաթաժողովի շրջանակում Տուրիստ թիվ 1՝ «հերոս հարկատուների» հաշվին. միլիոնների ծախս, 0 օգուտ ժողովրդին... Ֆրանսիա, Թուրքիա, Իռլանդիա, հիմա էլ՝ Կամբոջա Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի, մի տարի էլ չի դիմանում Հուզվելը խտրական չպետք է լինի. Արեգնազ Մանուկյան Ֆիննախի ցնցող պատասխանը. որքա՞ն է օգնել Արցախը Հայաստանին 32 տարիների ընթացքում. yerkir.am Արցախը չի մոռացվել. հայ և կիպրոսցի երկրպագուների ակցիան՝ Երևանում Սթափվեք, մարդկանց մի հասցրեք մшհվшն դուռը. Իրավապաշտպան Ցանկացած զարգացած երկիր կնախանձեր նման որակի երիտասարդությանը. Գագիկ Ծառուկյանը՝ հայաստանցի երիտասարդների մասին Ոչ պակաս վտանգավոր, քան ծխախոտը. Վեյփն ընդամենը 7 ամսում քայքայում է երիտասարդների թոքերը Սրանք միայն ընդդիմադիրներին են «պինդ բռնում»... ՊԵԿ-ում քննչական գործողությունների ժամանակ առանձնապես ծանր հանցագործության համար կալանավորված օտարերկրացին փախել է Դուբլինում ձվահարել են Զելենսկու մեքենան . Sky News

Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի

Վերջին օրերի իրադարձությունները ցույց են տալիս, թե Փաշինյանն ինչ ուղիով է պատրաստվում տանել երկիրը, եթե հունիսի 7-ին կարողանա վերարտադրել իր իշխանությունը:

Մայիսի 4-5-ի իրադարձությունները Հայաստանում, որտեղ կենտրոնում հայտնվեցին Մակրոնի հակառուսական մեսիջները և Զելենսկու սպառնալիքները՝ Մայիսի 9-ի կապակցությամբ, վերջնականապես ցույց տվեցին, թե ինչ իրական նպատակներ է հետապնդում Փաշինյանը Հայաստանի ապագայի հետ կապված:

Նա արդեն գրեթե չի թաքցնում, որ հունիսի 7-ից հետո, եթե հաջողվի վերարտադրել իր իշխանությունը, պիտի ամեն կերպ Հայաստանի կապերը Ռուսաստանից կրճատի, որպեսզի կարողանա երկիրը դուրս բերել ներկայիս ռազմաքաղական և տնտեսական դաշտից և այն մտցնի  Թուրքիայի ազդեցության գոտի:

Արտաքուստ դա ներկայացվելու է որպես Հայաստանի ընտրությունը՝ ԵՄ-ի հետ ինտեգրվելու օգտին, որը ենթադրում է Ռուսաստանի հետ ընդհանուր տնտեսական և ռազմաքաղաքական դաշտից դուրս գալու գործընթաց:

Գործնականում, ԵՄ-ում Հայաստանը դիտարկում են բացառապես, որպես «մանրադրամ»՝  Մոսկվայի հետ հարաբերություններում:

ԵՄ-ում արդեն չեն թաքցնում, որ Մոսկվայի հետ այլևս հնարավոր չի լինելու վերականգնել նախկին հարաբերությունները, առնվազն՝ մոտակա հեռանկարում:

Եվ այս տեսանկյունից, ԵՄ-ն բոլոր ուղղություններում հակամարտության մեջ է մտնելու Ռուսաստանի հետ:

Փաշինյանը համաձայնվել է մանրադրամի դերը կատարել, սակայն փորձում է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների խզման հարցում, առաջին քայլը, ոչ թե ինքը կատարի, այլ՝ Պուտինը:

Որպեսզի դրա բոլոր բացասական հետևանքների պատասխանատվությունը գցի իր վրայից Պուտինի վրա:

Նույնիսկ ՀԱՊԿ-ի հարցում Փաշինյանը ռիսկ չի անում առաջին քայլը կատարել, հույս ունենալով, որ ՀԱՊԿ-ը առաջինը որոշում կկայացնի այդ կազմակերպությունից  Հայաստանին վտարելու հարցում: Զարմանալի չէ, որ Փաշինյանի թիմակիցները հայտարարում են, իբր, «ոչ թե Հայաստանն է դուրս եկել ՀԱՊԿ-ից, այլ.... ՀԱՊԿ-ն է դուրս եկել Հայաստանից»:

Նման անհեթեթ ձևակերպումով Փաշինյանի թիմակիցները փորձում են դրդել ՀԱՊԿ-ին, որ այդ կառույցը վերջնական որոշում կայացնի Հայաստանի անդամակցության մասով:

Եվ, քանի որ Փաշինյանը գիտի դրա հետևանքների մասին, ցանկանում է, որ ոչ թե ինքը, այլ ՀԱՊԿ-ն առաջին քայլը կատարի, որպեսզի դրա արդյունքում Հայաստանի վրա բացասական հետևանքների  համար մեղադրի նույն ՀԱՊԿ-ին և խուսափի պատասխանատվությունից:

Նունը կատարվեց Արցախի հետ, երբ 2022-ին նա Պրահայում ստորագրեց համաձայնություն՝ Արցախը թողնելով Ադրբեջանի կազմում, դրանով իսկ չեղարկելով 2020-ի նոյեմբերի 9-ի համաձայնագիրը: Իսկ երբ Պրահայի որոշումները սկսեցին կյանքի կոչվել և Արցախը սկսեց հայաթափվել, Փաշինյանն  ու նրա արևմտյան գործընկերները իրենց հանցագործությունները կոծկելու համար, Արցախի կորստի պատասխանատու «նշանակեցին» Պուտինին:

Իսկ որպեսզի հայ հանրության մեջ այս տեսակետը ամրագրվեր, ԵՄ-ն հատուկ, գեբելսյան քարոզչության ժանրի համաձայն, հայաստանյան լրատվամիջոցների համար ռեսուրսներ տրամադրեց:

Հիմա նույն բանը փորձում են իրականացնել արդեն Հայաստանի հետ, որպեսզի այս տարածաշրջանում, ռուսական ազդեցության «հետք» անգամ չմնա:

Հասկանալի է, որ այս ծրագրի շրջանակներում Հայաստանը, որպես «նվեր»  հասնելու է Թուրքիային և Ադրբեջանին:

Դրա դիմաց, արևմտյան շրջանակները պահանջելու են Անկարայից և Բաքվից, այս տարածաշրջանից «երկրորդ ճակատ»  բացել Մոսկվայի դեմ:

Ահա թե ինչու է Մոսկվան մտահոգված Հայաստանում կատարվող ներկայիս գործընթացից:

Սակայն, եթե Ռուսաստանն այս ամենի հետևանքով ունենալու է իր դեմ նոր բացված ճակատ, ապա մենք կորցնելու ենք մեր պետականությունն ու այստեղ ապրելու հնարավորությունը,  և արցախցիների պես աշխարհով մեկ դառնալու ենք փախստական ազգ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>