Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ
Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Դա իրականում պետական hեղшշրջման մասին հայտարարություն է. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին Հայաստանը երաշխավորված խաղաղության և երաշխավորված պատերազմի արանքում. Անդրանիկ Թևանյան Հայրապետական մաղթանք Ամենայն Հայոց Հայրապետի օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առիթով Պապիկյանի ղեկավարած բանակում նորից զոհ, իսկ Փաշինյանը... ցուցադրաբար խաշ էր կլանում Աթոռներ, բռnւնցքներ ու «բnքսի ռինգ»․ ինչպես է միջազգային մամուլն անդրադարձել ԱԺ-ում տեղի ունեցած ծeծկռտուքին Փաշինյանի լեհական կրկնօրինակը. Լեհաստանում պետական հեղաշրջում է տեղի ունենում. այս մասին պնդում է Լեհաստանի արդարադատության նախկին նախարարը Պատերազմ Արցախում
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի նորանշանակ դեսպանին Կալանքը դարձել է պատժիչ մահակ մեր երկրում. Գոհար Մելոյան Հողին են հանձնել Լենինգրադի պաշտպանության ժամանակ զոհված մարտիկների աճյունները. զոհվածներից մեկը երիտասարդ հայ կոմպոզիտոր Հարություն Հովհաննիսյանն է եղել Մի՛ թողեք՝ միջազգայինները լինեն կոմֆորտ զոնայի մեջ, քաղբանտարկյալների свой-чужой մի՛ արեք. Աշոտյան Հիմա թվեմ այն բոլոր մարդկանց անունները, ովքեր Մամիկոն Ասլանյանին այդ օրն են գցել. Հովհաննես Իշխանյան Հայաստանում վախի մթնոլորտ կա. մարդիկ վախենում են… Լայքի համար գործից հանում են. Արման Աբովյան Եթե Անդրանիկ Թևանյանը չկալանավորվեր, միգուցե ԲՀԿ-ի ձայները 2-3 անգամ ավելի լինեին. Սերգեյ Սարգսյան Եթե քաղաքական իրավիճակ չփոխվի, քաղբանտարկյալների հարցով ոչինչ չի փոխվի.Երվանդ Բոզոյանի 4 առաջարկները Փաշինյանի ՔԿ նախագահը հարազատի նման պաշտպանում է հայ կնոջն ու նրա երեխաներին սպանելու փորձ արած ադրբեջանական թուրքին Իրանը բալիստիկ հրթիռներ է տեղակայել Ադրբեջանի հետ սահմանին․ ԶԼՄ-ներ ԱՄՆ-ն սկսել է հարվածներ հասցնել Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին Թրամփի կյանքն իրականում շատ բարդանալու է. ԱՄՆ-ում այսօր ընտրություններ են Սխալ որոշումների արդյունքում մեր հարկատուները պետք է այդ ահռելի գումարները վճարեն. Ֆարմանյան Մի՛ տրվեք ՔՊ-ական էժան մանիպուլյացիաներին, մի՛ ենթարկվեք ադրբեջանա-նիկոլական պարտադրանքին. Մելիքյան Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․ Հայաստանը սպառնալիքների առաջ է երկու ճակատում. Սասունյան «ՀայաՔվե»–ի բողոքի ակցիան՝ ընդդեմ Հանրայինի կողմնակալ եթերային քաղաքականության Փաշինյանը ստիպված է լինելու պատասխան տալ իր գործողությունների համար, ինձ համար անձնական ողբերգություն է, որ իմ ընկերները, գործընկերները գերեվարված են. Զատուլին Հունվարին Ռուսաստանից սպասեք կտրուկ քայլի․ Նիկոլը գիտակցում է դա․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանի անհապաղ ազատ արձակումը չունի այլընտրանք․ ԲՀԿ Վաղուց 2018 թվականը չէ. ո՞ւմ հույսով է սպառնում Փաշինյանը. «Փաստ» Մնացել է առևտրի, բանկերի ու խաղային բիզնեսի հույսին Ճնշում գործադրի-չգործադրի՝ փոփոխություն չի լինելու․ Աննա Գրիգորյան Խաղաղությունը չի կարող լինել քաղաքական շանտաժի արդարացում, իսկ Սահմանադրությունը՝ այդ շանտաժի իրականացման գործիք. քաղաքագետ Երևանի փոքրամասնության իշխանությունն անցավ իր «սև» գործին. խալխը տուգանքի մատերիալ է Խաղաղ Դոն 19 շենքի 10, 11 մուտքերի դիմաց «անորակ աշխատանք», կոյուղի վիճակ է... ՀԱՊԱՂՈՒՄՆ ԻՆՉՈՒ՞Մ Է Տիտղոսային ընդդիմության գլխավոր թուլությունը ոչ թե ՔՊ-ի բիրտ կեցվածքն է, այլ` քաղաքական ինտելեկտի բացակայությունը ԵվրոՌայխը պետք է անհետանա. Ֆրեդերիկ Լորան Փաշինյանի նախարարուհին, տեսեք-տեսեք՝ Անկախության հռչակագիրը ժամանակավրեպ է համարում Խայտառակություն. Պապիկյանը չպատասխանեց լրագրողների՝ բանակում տիրող իրավիճակի մասին հարցերին (վիդեո)

Պատմությունը դաժան է վարվում նրանց հետ,ովքեր չեն յուրացնում նրա դասերը. հիշեցում, թե ինչպես 1920-1921թթ. Ֆրանսիան «փուռը տվեց» Կիլիկիայի հայերին

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան էջում գրում է. «Հիշեցում, թե ինչպես 1920-1921թթ. Ֆրանսիան «փուռը տվեց» Կիլիկիայի հայերին՝ Կիլիկիան նվիրելով թուրքերին ։
1914-ի օգոստոսին սկսվեց Առաջին աշխարհամարտը։

1916 թվականին Անտանտի երկրներիի միջև կնքվել է Սայքս-Պիկոյի /բրիտանացի եւ ֆրանսիացի դիվանագետներ/ համաձայնագիրը, որով նախատեսվում էր Առաջին համաշխարհային պատերազմից հետո մասնատել Օսմանյան կայսրությունը։
Համաձայնագիրը ենթադրում էր, որ Լիբանանը, Սիրիան, Հյուսիսային Իրաքը և Հարավարևելյան Թուրքիան ճանաչվել էին Ֆրանսիայի հետաքրքրությունների գոտի։

Նույն 1916 թ. ձևավորվեց Հայկական լեգեոնը։
Հայկական լեգեոնը, հայերից կազմված ֆրանսիական բանակի զորամաս էր,որը կազմավորվել էր Անտանտի երկրների ներկայացուցիչներ Մարկ Սայքսի, Ժորժ Պիկոյի և Հայ ազգային պատվիրակության նախագահ Պողոս Նուբարի միջև Լոնդոնում կնքված համաձայնագրի հիման վրա։
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում թուրքական զորքերի դեմ մղված պատերազմական գործողություններին։
Հայ լեգեոնականները ֆրանսիական զորքերի կազմում պետք է մասնակցեցին Օսմանյան կայսրության դեմ պատերազմական գործողություններին սիրիա-պաղեստինյան, իսկ ապա՝ Կիլիկյան ռազմաճակատներում, որի դիմաց Ֆրանսիան խոստանում էր Կիլիկիայի հայերին պատերազմից հետո ինքնավարություն տալ։

1918 թվականին կնքված Մուդրոսի զինադադարից անմիջապես հետո, որը կնքվել էր Օսմանյան կայսրության և Անտանտի երկրների միջև, ֆրանսիական զինուժը մասնակցություն ունեցան Կոստանդնուպոլիս ներխուժմանը, որտեղ ֆրանսիական բրիգադը հասավ նոյեմբերի 12-ին։
Ռազմական գործողությունների գլխավոր թատերաբեմը դարձել էր Կիլիկիան, որը ֆրանսիացիները համարում էին իրենց հետաքրքրությունների գոտի։

1918 թվականի նոյեմբերի 17-ին մոտ 15 000 ֆրանսիացի զինծառայողներ (Հայկական լեգեոնի մարտիկներ՝ ֆրանսիական սպայակազմի հրամանատարությամբ) ափ են իջեցվել Մերսինում։
Նոյեմբերի 19-ին նրանք կարողացել են գրավել Տարսոնը և ֆրանսիական հրամանատարության կենտրոնակայան հաստատել Ադանա քաղաքը։
1918 թվականի վերջին ողջ Կիլիկիան գրավվել է ֆրանսիական զինուժի կողմից, իսկ 1919 թվականին ֆրանսիացիների հսկողության տակ են անցել խառը բնակչություն ունեցող Այնթափը, Մարաշը և Ուրֆան՝ փոխարինելով այնտեղ գտնվող բրիտանացիներին։

1920թ. սկզբին, օգտվելով ‎ֆրանսիացիների անտարբերությունից, քեմալականները հարձակման անցան Կիլիկիայի ուղղությամբ` դեպի Մարաշ:
Մի քանի օր հետո ֆրանսիական զորքերը դուրս եկան Մարաշից։
Ֆրանսիացիների` Մարաշը լքելու քայլը ողբերգական նշանակություն ունեցավ ոչ միայն քաղաքի, այլ ամբողջ Կիլիկիայի հայության համար:

Քաղաքում և փախուստի ընթացքում հազարավոր հայ մարաշցիներ կոտորվեցին:
Փրկվածների մի մասը ապաստանեց Սիրիայում:
1920թ. գարնանից սկսած անհավասար դիմադրությունից հետո հոկտեմբերին տները լքեցին նաև հաճընցիները` տալով շուրջ յոթ հազար զոհ:

1920թ. փետրվարի 10-11-ի գիշերը ֆրանսիական ուժերը նահանջեցին Մարաշից, հայերի մի մասը նույն գիշերն իսկ հետևեց ֆրանսիական բանակին, իսկ նրանք, ովքեր փորձեցին հեռանալ ավելի ուշ, ենթարկվեցին քեմալականների հարձակմանն ու ջարդին:
Ֆրանսիացիների` Մարաշը լքելուց հետո, հայությանը սպառնացող ընդհանուր վտանգի մտահոգությամբ Պոլսի Հայոց պատրիարք Զավեն Տեր-Եղիայանը դիմեց Ֆրանսիայի ղեկավարներին, որին ի պատասխան վերջիններս վստահեցրին, թե Ֆրանսիան մտահոգված է հայերի պաշտպանության հարցով և այդ ուղղությամբ միջոցներ են ձեռք առնվելու:
Հայ քաղաքական կուսակցությունները շարունակում էին հավատալ, որ ‎‎ֆրանսիացիների օգնությամբ հնարավոր կլիներ Կիլիկիայի անջատումը կործանվող Օսմանյան կայսրությունից և նրա ինքնավարությունը Ֆրանսիայի հովանավորության տակ:
1920թ. օգոստոսի 4-ին Ադանայում Ազգային խորհուրդը Միհրան Տամատյանի գլխավորությամբ հռչակեց Կիլիկիայի անկախությունը. ՙԱյսօրվանից սկսած` Կիլիկիան հանդիսավորապես հռչակում ենք Թուրքիայից բոլորովին անկախ, ազատ երկիր` օժտված քրիստոնեական ինքնավար վարչությամբ և Ֆրանսիայի մանդատի տակ:
Նախկին Օսմանյան կայսրությունից Կիլիկիայի այս անջատումը համարում ենք այնքան վերջնական և լիակատար ու միևնույն իրավունքներով, որքան Հայաստանի, Սիրիայի, Պաղեստինի, Միջագետքի և Արաբիայի անջատումը՚:
Սակայն ֆրանսիացիները ոչ միայն դրժեցին իրենց խոստումը, այլ Կիլիկիայի անկախ հռչակումից մեկ օր անց` օգոստոսի 5-ին, երբ հայերը Տամատյանի գլխավորությամբ Ադանայում կառավարչատնից հեռացրին վալիին ու մյուս թուրք պաշտոնյաներին և իրենք զբաղեցրին տարածքը, նույն Բրեմոնը Տամատյանից պահանջեց հեռանալ շենքից:
Երբ հայերը մերժեցին կատարել թվացյալ բարեկամներ ու դաշնակիցներ ‎ֆրանսիացիների պահանջը, անձամբ կառավարչատուն եկավ Բրեմոնը և, զինվորական սպառնալիքներ տեղալով, շենքից հեռացրեց Տամատյանին:
Ակնհայտ էր դառնում, որ Ֆրանսիան պայմանավորվածություն ուներ քեմալականների հետ:
Հայկական լեգեոնը ցրելով` նրանք թուրքերի առաջ բացեցին դեպի Կիլիկիա տանող ճանապարհները:
Իսկ ի՞նչ եղավ հետո…

1921թ. մարտին Լոնդոնում ստորագրվեց թուրք-ֆրանսիական զինվորական, քաղաքական և տնտեսական համաձայնագիր Բեքիր Սամի բեյի և Ֆրանսիայի ներկայացուցիչ Արիսթիդ Պրիանի միջև:
Մեկ շաբաթ անց` մարտի 19-ին, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության գահակալ Սահակ Բ Խապայան կաթողիկոսը նամակով դիմեց Բրիանին` հայտնելու, որ Ֆրանսիայի կողմից Կիլիկիայի պարպումը վտանգում է հայությունը, որ արդեն սարսափն ընկել է հայության մեջ և որ նրանց ապահովության միակ գրավականը Կիլիկիայում գրավման բանակի առկայությունն է:
Այնթափում հայերի մոտ խուճապ սկսվեց, երբ տեղեկացան Լոնդոնի թուրք-ֆրանսիական համաձայնագրի բովանդակությունը:
1921թ. գարնանը քաղաքից հեռացան ֆրանսիական զորքերը, որին անմիջապես հետևեց այնթափահայության նահանջը դեպի Սիրիա:
1921թ. հոկտեմբերի 20-ին Ազգային մեծ ժողովի կառավարության և Ֆրանսիայի պաշտոնական լիազոր ներկայացուցիչ Ֆրանկլին-Բույյոնի միջև Անկարայում ստորագրվեց թուրք-‎ֆրանսիական համաձայնագիրը, որով կողմերը դադարեցնում էին պատերազմական գործողությունները, իսկ ֆրանսիական զորքերը երկու ամսվա ընթացքում պետք է դուրս բերվեին Կիլիկիայից, բացառությամբ Ալեքսանդրետի սանջակի:
1921թ. նոյեմբերի 21-ին Սահակ կաթողիկոսը հեռագրեց Արևելյան Միջերկրականում ֆրանսիական ուժերի գերագույն զորահրամանատար զորավար Հանրի Կուրոյին, որպեսզի նրա միջնորդությամբ վերադարձվեն թուրքերի մոտ պահվող հայ բանտարկյալները, հայ որբերը փոխադրվեն ֆրանսիական շրջան, իսկ Դորթ Յոլի հայերը` Ալեքսանդրետ, որտեղից նավով նրանք կարողանային ազատվել թուրքական հետապնդումից:
Համաձայն Անկարայի պայմանագրի, սկսվեց ֆրանսիական ուժերի պարպումը Կիլիկիայից:

1921թ. դեկտեմբերի 19-ին դատարկվեց Ադանան, 25-ին` Այնթափը, 31-ին` Դորթ Յոլը:
Ֆրանկլին-Բույյոնի ստորագրած թուրք-‎ֆրանսիական համաձայնագիրը և Կիլիկիայում Ֆրանսիայի քաղաքականությունը ընդհանրապես աղետալի հետևանքներ ունեցան հայ ժողովրդի համար:
Փաստացի, ‎Ֆրանսիան օրինական ճանաչեց Անկարայի Ազգային մեծ ժողովի կառավարությունը:
Բայց ամենակարևորը քեմալականների համար այն էր, որ Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքելուց հետո նրանք զինուժը Կիլիկիայից տեղափոխեցին արևմտյան ճակատ` հույների դեմ պատերազմը նոր թափով շարունակելու նպատակով:
Կիլիկիան հանձնվեց Թուրքիային, հայերի ճնշող մեծամասնությունը լքեց Կիլիկիան՝ հերթական անգամ դառնալով Արեւմուտքի սուտ խոստումների զոհը։
Պատմությունը դաժան է վարվում նրանց հետ,ովքեր չեն յուրացնում նրա դասերը»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>