Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած
7
ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Ռուսական ռազմաբազայի հեռացումը, «թարգմանաբար», նշանակում է թուրքական զորքին «էստի համեցեք» ասել Հիբրիդային դատավարություն. ինչ սպասել Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո (տեսանյութ) Կաթողիկոսի ու վեց սրբազանների գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան Պատերազմ Արցախում
Անդրանիկ Թևանյանը հստակ կանխատեսում էր հնա«րավոր բացասական զարգացումները ԲԱՑ ԵՎ ԱՐԴԱՐ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋՈՎ ԲՈՂՈՔԻ ԱԿՑԻԱ՝ ԲԴԽ-Ի ԴԻՄԱՑ Կարելի է նաև ինքնակազմակերպվել Շուրջ 200 տարի տևող մարտական հերթապահություն․ թուրքական ներխուժման դարավոր վտանգը «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Սթիվ Ուիտկոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին Կիևում եռօրյա հրադադարի համար Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը ԱՄՆ նախագահի բանագնացների հետ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ. ԱՆԴՐԱՆԻԿ ԹԵՎԱՆՅԱՆԸ ԵՎ ԻՐ «ԳՈՐԾԸ» ՈՒՂԻՂ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՀԵՏ Նիկոլ Փաշինյանին թվացել է, թե Պուտինի տեղը Գիքորն է նստած Խաղաղություն՝ Nvidia-ի չիպերի դիմաց․ Վաշինգտոնի գաղտնի խաղաքարտը Հայաստանի հարցում. The Wall Street Journal Եթե վաղը 102-րդ ռազմաբազան ՀՀ-ում չլինի, ու՞մ եք դիմելու դրոշներ տեղադրեն,որ թուրքերը չմտնեն Հայաստան. Շարմազանով Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» «Սպայկա» ընկերությունում աշխատող բանվորներն այսօր դուրս են եկել բողոքի ակցիայի Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է գրել Ֆրանսիան Հայաստանում նոր դեսպան ունի Ադրբեջանն ընդլայնել և ամրապնդել է ռազմական դիրքը Հայաստանի տարածքում. Sputnik Արմենիան Եղել են օրեր, երբ հարյուր հազարավոր հայերից բացի, նաև Փաշինյանն է անիծել այն օրը, երբ ոչ բարով՝ հայտնվեց ՀՀ վարչապետի աթոռին Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Գյումրու ռազմաբազան հանելը ոմանց համար ոչ թե աշխարհաքաղաքականություն է, այլ՝ բիզնես-պլան Պուտին, Փաշինյան, խուճապ, իշխանափոխության հետհաշվարկ. Երվանդ Բոզոյան Դատարանը փորձում է մեզ բոլորիս եւ Գագիկ Ծառուկյանին համոզի՝ մածունը սեւ է. Աբովյան «Դուք տղամարդ ե՞ք, թե՞ կին»․ Զախարովան Բուլգակովի խոսքերով է արձագանքել ռուսական ռազմաբազայի մասին Փաշինյանի հայտարարությանը Կիրակնօրյա ուժեղ կայծակից վնասվել են Սևանավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու խաչն ու գմբեթը Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարացվեց երկու ամսով Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդումը դադարեցվել է. մարդուն, փաստորեն, հանիրավի զրկեցին խոսքի իրավունքից, մոտ 3 ամիս Գագիկ Խաչատրյանի հարցով ՄԻԵԴ է ներկայացվել հրատապ միջոց կիրառելու մասին դիմում․ կյանքի և առողջության համար վտանգները պահպանվում են Միայն մտավոր հետամնացները կարող էին հավատալ քննության առաջադրած «վարկածին» Եթե կար պետական գաղտնիք, ապա դա թաքցնում էին հայ ժողովրդից, այլ ոչ թե Ադրբեջանից կամ Ռուսաստանից «Հրապարակ»․ Ազատամարտիկին դատում են իր ասած մեկ նախադասության համար Թրամփը լրատվամիջոցներին անվանել է «դավաճան տականքներ»՝ զինամթերքի ցածր մակարդակի մասին տարածած լուրերի պատճառով

«Հրապարակ»․ 500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին

«Հրապարակ» թերթը գրում է.
«Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, թիմից չի կարողացել թաքցնել պաշտոնական Մոսկվայի՝ իրենց իշխանության նկատմամբ այլեւս խիստ անհանդուրժողական վերաբերմունքը եւ այն վտանգավոր զարգացումները, որ առաջիկա ամիսներին սպասվում է իրենց՝ ռուսական սանկցիաների տեսքով։ Թերեւս սրանով են պայմանավորված իշխող թիմում տագնապային տրամադրությունները, առնվազն ռուսամետ կամ չեզոք պատգամավորական շարքերում, որոնք մասնավոր զրույցներում սկսել են քննադատել Փաշինյանի անհեռատես քայլերը եւ այդ խոսակցությունները վարում են իշխող ֆրակցիայի արեւմտամետ կոչվող հատվածում, որոնց քավորությամբ սորոսական ՀԿ-ները Փաշինյանին պարտադրեցին ԵՄ-ին անդամակցության մեռելածին, չգործող օրենքի նախագիծն ընդունել, որը խորհրդարանական մեծամասնությունն ընդունեց անցած տարի։

Այս նախագիծը թեպետ դեկլարատիվ է եւ գործողություններ չի նախատեսում, սակայն լցրել է Ռուսաստանի համբերության բաժակը եւ ընկալվեց որպես մարտահրավեր` ուղղված իրենց, եւ որպես հստակ ապացույց, որ ՀՀ իշխանությունները հակառուսական քաղաքականություն են իրականացնում: Իսկ ընթացքը սկսվել էր դեռեւս տխրահռչակ Հռոմի ստատուտից, որը եւս ոչինչ չտվեց Հայաստանին, բացի Ռուսաստանի հետ հակասությունների սրումից։

Այս անհեռատես գործողությունների արդյունքում էլ Հայաստանը հասել է մի կետի, որը կարող է հանգեցնել տնտեսական կոլապսի: Մեր երկրից ներմուծվող ապրանքների ծավալների սահմանափակումներն ընդամենը ծաղիկներն են։ Նախորդիվ գրել էինք, որ Ռուսաստանն առաջիկայում ավելի է սրելու իրավիճակը, ուժեղացնելու պատժամիջոցները, ՔՊ-ում սարսափով են խոսում շուրջ 500 հազար հայ խոպանչիների Հայաստան «դեպորտ» անելու հեռանկարի մասին: ՔՊ-ն դիվանագիտական խողովակներով եւ Փաշինյանի մերձավոր շրջապատից տեղեկացել է, որ տնտեսական սանկցիաներից հետո գալու է միգրանտների հերթը: Փաշինյանին պատժելու համար ուզում են վտարել բոլոր այն հայերին, որոնք անլեգալ կարգավիճակ ունեն ՌԴ-ում: ՔՊ-ականները հասկանում են, որ այդ ժամանակ իրենց բանը բուրդ է լինելու, եւ դա կարող է անգամ սոցիալական բունտի հանգեցնել։
Խոսվում է նաեւ օդային տարածքը փակելու, դեպի Հայաստան թռիչքները սահմանափակելու եւ այլնի մասին։ Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը երեկ անոնսեց այդ ամենը։ «ԵԱՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը հանրաքվեն կանցկացնի մինչեւ դեկտեմբեր»,- ТАСС գործակալությանն ասել էր նա։ «Ակնհայտ է, որ եթե մինչեւ դեկտեմբեր հանրաքվե անցկացնելու կոչին Երեւանում ականջալուր չլինեն, ԵԱՏՄ առաջնորդները հաշվի կառնեն այդ փաստը՝ հետագա համատեղ քայլերը հստակեցնելու ժամանակ»,- նշել էր Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Գալուզինի խոսքով՝ Հայաստանի հարցին նախագահները վերադառնալու են Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ դեկտեմբերին կայանալիք նիստում։ «Այդ նիստին է, որ պետությունների ղեկավարներին զեկույց կներկայացվի՝ նվիրված 2014 թվականի մայիսի 29-ին կնքված պայմանագրին Հայաստանի մասնակցության դադարեցման հնարավոր հետեւանքների մասին»,- նշել է Գալուզինը։ Ռուսաստանցի դիվանագետը նաեւ նշել է, թե ինչպես պետք է ձեւակերպված լինի հնարավոր հանրաքվեի դրվող հարցը։ «Դա չպետք է աբստրակտ-տեսական ձեւակերպում լինի (ցանկանո՞ւմ եք անդամակցել ԵՄ-ին, թե՞ ոչ), այլ հստակ եւ գործնական՝ «պատրա՞ստ եք արդյոք հրաժարվել ԵԱՏՄ անդամակցությունից` հանուն ԵՄ-ին անդամակցելու ոչ այնքան ակնհայտ հեռանկարի,- նշել է Գալուզինը՝ հավելելով։- Հարցի նման ձեւակերպումն ամենաազնիվը կլինի թե՛ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, թե՛ ԵԱՏՄ մյուս անդամների հանդեպ»։

Խնդիրն այն է, սակայն, որ, ինչպես նշեցինք, Հայաստանը ոչ միայն ԵՄ անդամության հայտ չի ներկայացրել, այլեւ չի պատրաստվում մոտ ապագայում նման բան անել, քանի որ ԵՄ-ից ուղիղ տեքստով ասել են, որ մեզ չեն սպասում Արեմուտքում։

Օգոստոսի 7-ին թե՛ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, թե՛ նիստից հետո ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում Փաշինյանը եւս խոսել էր այս մասին, որ Հայաստանում ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվեի անցկացումը կլինի բովանդակազուրկ. «Դա կնշանակի, որ մենք ակնկալում ենք, որ Հայաստանի քաղաքացիներն ընտրություն կատարեն երկու այլընտրանքի միջեւ, որոնցից մեկը գոյություն չունի։ Դա անհարգալից կլինի մեր ժողովրդի նկատմամբ եւ գործնականում՝ ոչ լեգիտիմ»։

Ինչեւէ, Գալուզինը նաեւ հայտարարել է, որ ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 11-ին նախատեսված գագաթնաժողովում:

«Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր կիրառման վերաբերյալ ցանկացած որոշում ամբողջությամբ ընկնում է Հավաքական անվտանգության խորհրդի (որը ներառում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին) իրավասությունների մեջ, որն իրավունք ունի նման որոշումներ կայացնել կազմակերպության կանոնադրության դրույթների հիման վրա»,- ասել է Գալուզինը՝ նշելով, որ «խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում, նոյեմբերի 11-ին»։

Որ իշխող թիմում արշալույսները խաղաղ չեն, երեկ պարզ դարձավ նաեւ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանի ելույթից։ Նա շտապեց հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս կհայտարարի, որ Հայաստանը ցանկանում է մնալ ԵԱՏՄ անդամ, ինչն ամրագրվելու է նաեւ կառավարության ծրագրում, բայց ՀԱՊԿ-ին վերադարձ չկա։

Իսկ ՌԴ փոխարտգործնախարարի խոսքով՝ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է, որը պետք է բարեխղճորեն կատարեն բոլոր կողմերը։ Գալուզինը նշել է, որ կազմակերպության աշխատանքներին Երեւանի չմասնակցելը եւ ՀԱՊԿ բյուջեի վերաբերյալ տարեկան որոշումները չստորագրելը չեն դադարեցնում կազմակերպության գործունեության ֆինանսավորմանն ուղղված ազգային ներդրումը ժամանակին փոխանցելու Հայաստանի պարտավորությունը։ Այսինքն, Հայաստանի` անդամավճար չվճարելն օրինական չէ: «Ցանկացած միջազգային կազմակերպություն ունի այս իրավիճակի համար ընթացակարգեր, ինչպես նշված է իր հիմնադիր փաստաթղթերում։ ՀԱՊԿ-ը բացառություն չէ»։

Հիշեցնենք․ Երեւանն արդեն չորրորդ տարին է՝ բոյկոտում է ռազմական դաշինքում աշխատանքները եւ չի վճարում իր հասանելիք անդամավճարը։ 2022-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակումից հետո, երբ ՀԱՊԿ-ը ոչ միայն օգնություն չցուցաբերեց Հայաստանին, այլեւ քաղաքական գնահատական չտվեց հայկական տարածքների օկուպացիային, պաշտոնական Երեւանը դադարեց մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին, հրաժարվեց գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից։ 2024-ի փետրվարին արդեն դաշինքին անդամակցությունը սառեցվեց, եւ հայկական կողմը դադարեց մուծել նաեւ անդամավճարը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>