Իսպանական դասեր ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում
17
Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Հայաստանի մարտահրավերները և մեր անելիքը. Անդրանիկ Թևանյան Բանակի բարձրագույն հրամանատարությունը Պապիկյանի գլխավորությամբ պետք է բացատրություն տա բանակում տեղի ունեցող իրար հաջորդող մաhվшն դեպքերի մասին. Ժաննա Ալեքսանյան Ազգային ժողովը շարունակում է ոչ լեգիտիմ մնալ․ Գեղամ Մանուկյան Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է Հայաստանի արտահանելի հատվածը հայտնվել ճգնաժամում. գլխավոր մեղավորը Փաշինյանն է Սպասվում է քամու ուժգնացում, անձրև, ամրոպ Հորդառատ անձրևն ու ուժեղ քամին վնասներ են պատճառել Գյումրի Բաքվի ներկայացուցիչների որոշումները Հայաստանի տարածքում անընդունելի են․ Վարդան Ոսկանյան Իրանը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ նոր հակամարտության․ WSJ Իսպանական դասեր Թուրքիան և Ադրբեջանն առավելագույնն անում են ՀՀ-ն ու ՀՀ տարածքն օգտագործելու և դրանից հնարավորինս «քամելու» համար. Աբրահամյան Դիմակավորված, դանակներով զինված հանցագործների հարձակումը ընդդիմադիր գործիչի տան վրա․ով է պատվիրատուն Ազգային էմպատիան ջնջել և մարդկանց վերածել «բթացած անասունների». քաղաքական նիհիլիզմի հայկական տարբերակը Բանակը՝ հերթական ողբերգությունից հետո․ կադրային փոփոխությո՞ւն, թե՞ խորքային խնդիրների լուծում Կառավարության կառավարիչ լինելը դարձել է յուղոտ պաշտոն ՔՊ-ականների համար «Մի խառնեք ջենթլմենական պայմանավորվածությունը քաղաքական շահի հետ». Վլադիմիր Մարտիրոսյանը՝ ընդդիմությանը Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց երկու ամսով Դատախազությունը դիմել է վերաքննիչ վարչական դատարանին՝ խնդրելով արագացնել Արցախի սեփականազրկման հարցը. Ռոման Երիցյան Փլուզում՝ Տիգրան Մեծի պողոտայում․ վնասվել է 4 ավտոմեքենա Կենտրոնում և Արաբկիրում փոշու գերազանցում է գրանցվել ամբողջ շաբաթ Միկոյան փողոցում 35 համարի ավտոբուսը վրաերթի է ենթարկել հետիոտնի Գլենդելում հինգ հայ է ձերբակալվել Առաջիկա օրերին անձրև ու ամպրոպ է սպասվում ՀԱՊԿ անդամները Հայաստանին համարում են կազմակերպությունում դաշնակից. գլխավոր քարտուղար «ՔՊ-ականներն իրար են խառնվել․․․ Փաշինյանը շտապում է, Ալիևը՝ բացահայտում»․ Դերենիկ Մալխասյան Փորձում են հայ ժողովրդի վրա «նաղդել» ադբեջանական այլընտրանքը. Արա Պողոսյան Բանկից 802 մլն դրամի հափշտակություն և փողերի լվացում կատարած անձը կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը, ձերբակալումն ու կալանավորումն ապօրինի է. Պաշտպան Ամենասարսափելին այն է, որ երկիրը իսկապես գլորվում է դեպի թուրք-ադրբեջանական անդունդ ՔՊ-ակա ռեժիմի կողմից Հայ Առաքելական եկեղեցու դեմ բռնաճնշումների «գործով» դատական նիստի օր ու ժամ է նշանակվել Մոսկվան պնդում է. Երևանը պետք է հանրաքվե անցկացնի. բանավեճ «Ազատության» տաղավարում Ում էր պետք 2025 թվականի ստորագրահավաքը ԵՄ-ի անդամակցության գործընթաց սկսելու համար, ինչը հետագայում դարձավ օրենք Այս ամենը ձեր ապաշնորհ քաղաքականության արդյունքն է․ Սևակ Խաչատրյան Հերթական կեղծ և անպատասխանատու հայտարարությունն է, թե Եկեղեցին հարկեր չի վճարում. Մուշեղ Սրբազան

Ըստ ամերիկյան The New York Times-ի՝ Իրանն արդեն ձեռք է բերել նոր «միջուկային զենք»

Հորմուզի նեղուցի վերահսկողությունը Իրանի նոր «միջուկային զենքն» է։

ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվեցին Իրանի վրա՝ կանխելու համար զանգվածային ոչնչացման զենքի մշակումը, նշում է  է The New York Times-ը: Սակայն պարզվեց, որ Թեհրանը միշտ էլ ունեցել է դրանք:

Հորմուզի նեղուցով, որը ռազմավարական նշանակություն ունի, որով անցնում է աշխարհի նավթի պաշարների 20%-ը, Իրանի կողմից նավագնացությունը վերահսկելու որոշումը մեծ վնաս է հասցրել համաշխարհային տնտեսությանը և հանգեցրել է բենզինի, պարարտանյութերի և այլ անհրաժեշտ ապրանքների գների կտրուկ աճի։

ԱՄՆ-ի և Իսրայելի համատեղ  պատերազմը զգալի վնաս հասցրեց Իրանի պետական ​​համակարգին, նավատորմին և հրթիռների արտադրության օբյեկտներին, բայց գործնականում ոչ մի ազդեցություն չունեցավ նեղուցը վերահսկելու նրա կարողության վրա։

Հետևաբար, նրա  կառավարությունը կարող է հակամարտությունից դուրս գալ իր հակառակորդներին վախեցնելու պատրաստի ծրագրով՝ անկախ իր միջուկային ծրագրի հնարավոր սահմանափակումներից, նշում է պարբերականը։

«Հիմա բոլորը գիտեն, որ եթե ապագայում հակամարտություն լինի, շրջափակումը կլինի Իրանի որոշման  առաջին քայլը», - ասաց Դեննի Ցիտրինովիչը, Իրանի գծով  Իսրայելի ռազմական հետախուզության գրասենյակի նախկին ղեկավարը։ «Աշխարհագրությունը շրջանցել հնարավոր չէ»,- նշեց նա։

Շաբաթներ տևած պատերազմից հետո ԱՄՆ ռազմական և հետախուզական պաշտոնյաները գնահատում են, որ Իրանը պահպանում է իր հարձակողական անօդաչու թռչող սարքերի զինանոցի մոտ 40%-ը և հրթիռային կայանքների ավելի քան 60%-ը, ինչը ավելին է, քան բավարար է՝ ապագայում Հորմուզի նեղուցի վերահսկողությունը ստանձնելու համար։

ԱՄՆ-ի գլխավորած ռազմական արշավի հիմնական նպատակն Իրանում ներկայումս նեղուցի շրջափակման վերացումն է, որը բաց էր պատերազմի սկսվելու պահին: ԱՄՆ-ն հայտնվել է անորոշ վիճակում, և նրա հակառակորդները չեն անտեսել դա, նշում է պարբերականը և հղում անում ՌԴ նախկին նախագահ՝Դմիտրի Մեդվեդևի գրառմանը, որտեղ նա նշել էր բառացի հետևյալը. «Անհասկանալի է, թե ինչպես կզարգանա Վաշինգտոնի և Թեհրանի միջև հրադադարը: Բայց մեկ բան հստակ է. Իրանն արդեն փորձարկել է իր «միջուկային զենքը»: Այն կոչվում է Հորմուզի նեղուց: Դրա ներուժը անսպառ է», - անցյալ շաբաթ սոցիալական ցանցերում գրել է Դմիտրի Մեդվեդևը։

Իրանի կառավարությունը որոշեց չփակել Հորմուզի նեղուցը անցյալ տարվա հունիսին, երբ Իսրայելը սկսեց հարվածներ հասցնել միջուկային օբյեկտներին, որին ի վերջո միացավ նաև Միացյալ Նահանգները։

Իսրայելի հետախուզության նախկին պաշտոնյա Ցիտրինովիչը ենթադրեց, որ այդ որոշումը արտացոլում էր  Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի զգուշավոր մոտեցումը, որը վախենում էր, որ շրջափակումից հետո այլ երկրներ կմիանան Իրանի դեմ ռազմական արշավին։

Այնուամենայնիվ, այաթոլլա Խամենեին սպանվեց ներկայիս պատերազմի առաջին օրը, մի քայլ, որը իրանցի պաշտոնյաներին ազդանշան տվեց, որ ամերիկյան և իսրայելական նպատակներն այս անգամ շատ ավելի հավակնոտ էին։

«Իրանը կարծում էր, որ Իսրայելը հունիսյան պատերազմը սկսել է իր սեփական ռազմավարական նպատակներին հասնելու համար», - եզրափակեց Ցիտրինովիչը։ «Սակայն ներկայիս պատերազմը մղվում էր  ռեժիմի փոփոխության համար», նշում է իսրայելցի նախկին հետախույզը, ինչը մղեց Թեհրանին վճռական քայլերի դիմել, իր պետական կարգը փրկելու համար և, որի արդյունքում, բոլորը տեսան, որ Թեհրանն ունի այն գաղտնի զենքը, որով կարող է սպառնալ բոլոր նրանց, ովքեր կուզեն հավակնել իրենց պետությունը գրավելուն։

Այսպիսով, ըստ ամերիկյան պարբերականի, Թրամփը փորձեց Իրանին վախեցնել, սակայն ստացվեց ճիշտ հակառակը, և բոլորը փորձում են հասկանալ, թե ինչպես է հնարավոր վերադառնալ նախկին կարգավիճակին, որը թույլ կտա համաշխարհային տնտեսությանը զարգանալ առանց մեծ ցնցումների:

Մեր կողմից նշենք, որ The New York Times-ի այս մտավախությունը արդարացված է, քանի որ երբ փորձում ես գնալ բնության օրենքների դեմ, ապա բնությունը, դիմադրելով, պատժում է նման քայլ կատարողին, քանզի այդեպիսին են նրա օրենքները:

Իսկ ինչպես հայտնի է, ով հայտնվում է պատմության սխալ կողմում նա անխուսափելիորեն հայտնվում է պատմության աղբանոցում, և այստեղ հաստատ կարևոր չէ, թե նա ինչ գաղափարական թեզով է հանդես գալիս:

Նապոլեոնը, Հիտլերը ունեին շատ տարբեր գաղափարներ, սակայն բոլոր իրենց քայլերը, որոնք բնությանը հակասում էին, դատապարտվում էին ձախողման և վերջնարդյունքում իրենք էլ տխուր ավարտ ունեցան, քանի որ չհասկացան, թե պատմության անիվն ինչ ուղղությամբ է պտտվում:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>